Էլեկտրա Հավեմայեր Վեբ (անգլ.՝ Electra Havemeyer Webb, օգոստոսի 16, 1888(1888-08-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - 1960[2] կամ նոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան հնաոճ իրեր հավաքորդ ու Շելբուռն թանգարանի հիմնադիր[4]։

Էլեկտրա Հավեմայեր Վեբ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1888(1888-08-16)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել է1960[2] կամ նոյեմբերի 19, 1960(1960-11-19)[1] (72 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSpence School?
ԵրկերShelburne Museum?[3]
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և բարեգործ
ԱմուսինJames Watson Webb, Sr.?
Ծնողներհայր՝ Henry Osborne Havemeyer?, մայր՝ Louisine Havemeyer?
ԵրեխաներJ. Watson Webb, Jr.? և Electra Webb Bostwick?
 Electra Havemeyer Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Էլեկտրա Հավեմայերը ծնվել է 1888 թվականի օգոստոսի 16-ին։ Շաքարի վերամշակման ամերիկյան ընկերության նախագահ Հենրի Օսբորն Հավեմայերի (1847–1907) և Լուիզին Էլդերի (1855–1929) կրտսեր զավակն էր․ ունեցել է մեկ ավագ քույր ու եղբայր։

Հաճախել է Կլարա Սպենսի հիմնադրած իգական մասնավոր դպրոցը, ընտանիքի հետ ճանապարհորդել դեպի դեպի ամերիկյան արևմուտք, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Եգիպտոս ու Ավստրիա․ քոլեջ չի հաճախել[5]։

Կարիերա խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նյու Յորքում շտապ օգնության մեքենա է վարել ու նշանակվել շարժիչային կորպուսի տնօրենի օգնական[5]։ 1942 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միացել է քաղաքացիական պաշտպանության կամավորական կազմակերպությանը և ղեկավարել Փերշինգի հրապարակի քաղաքացիական պաշտպանության կենտրոնը և դրա արյան բանկը[6]։

Հավաքորդ խմբագրել

Չնայած Էլեկտրան իր երիտասարդությունն անց է կացրել եվրոպական և ասիական նյութական մշակույթի լավագույն նմուշների ներկայությամբ, նրա սեփական հավաքածուն արմատական շրջադարձ է կատարել։ Փարք Ավենյու 740 հասցեում գտնվող շքեղ բնակարանը, որտեղ նա անցկացնում էր տարվա մի մասը, պարունակում էր իր ծնողների հավաքածուից ավելի քան քսան անչափ նուրբ իմպրեսիոնիստական աշխատանքներ, Էլեկտրան նաև կահավորել է իր ամուսնու ծնողների կալվածքի մի փոքրիկ վարդագույն ֆերմա հասարակ նոր անգլիական կահույքով ու արվեստի գործերով։ Սենյակները լցված էին ծածկոցներով, թխկու փայտից պատրաստված կահույքով ու գորգերով։ Լինելով հսկայական միջոցների տեր կին՝ Էլեկտրայի տունը համեմատաբար համեստ էր և հարմարավետ։ Նրա «աղյուսե տունը» դեռ կանգուն է՝ որպես գաղութային վերածննդի հազվագյուտ և անձեռնմխելի օրինակ։2000 թվականին թանգարանը ձեռք է բերել կառույցն իր կհավորանքով ու 4.4 միլիոն դոլլարով վերականգնել այն՝ ինչպես տիկին Վեբի օրերում է եղել[7]։ 2004 թվականից ի վեր բաց է հասարակության համար ամառային ամիսներին։

Շելբուռն թանգարան խմբագրել

 
Լուիզին Հավեմայերը և իր դուստր Էլեկտրան, հեղինակ՝ Մերի Կեսսետ, 1895 թվական, գունամատիտ թղթի վրա, Շելբուռն թանգարանի հավաքածու

Օլդ Վեստբուրիում գտնվող Էլեկտրայի մյուս տների փակումն ակամա հանգեցրել է թանգրանի ստեղծման։ 1947 թվականին ընկերների հետ ձեռնարկել է Շելբուռն թանգարանի ստեղծումը։ Շելբուռնի 7-րդ ճանապարհի վրա տեղակայված թանգարանը դարձել է մեկ այլ դարաշրջանի ձեռագործ իրերի ապաստարան։ Երկու հարյուր տարեկան տաղավարում հանգրվանել են եղանակացույցների, առևտրային նշանների և պարզունակ դիմանկարների՝ մայրցամաքում լավագույն հավաքածուները։ Կիսաքանդ հին ագարակատունը լցված է անագե իրերի և այլ տպավորիչ հավաքածուներով, Հյուսիսային Ամերիկայ կառքերի և սահնակների լավագույն հավաքածուն տեղակայված է ձիանոցում։ Որոշակի պատմական ժամանակահատված ներկայացնող տները, լցված վաղ ամերիկյան կահույքի և աքսեսուարների ակնառու հավաքածուներով, զարդարում են տարածքը։

Իր գեղեցիկ հավաքածուները մեկ ժամանակակից պատկերասրահում տեղավորելու փոխարեն Էլեկտրան նախընտրել է ստեղծել մի հաստատություն, որը ցույց կտար նրա «հավաքածուների հավաքածուն» վաղ ամերիկյան տների և հասարակական շենքերի հիանալի օրինակներով։ Ընդհանուր խանութ, հանդիպումների տուն, փայտե տնակ և շոգենավ՝ այս ամենը կարելի է տեսնել տարածքում։ Ամբողջ թանգարանն արտացոլում է Էլեկտրայի սերն ամերիկյան արվեստի և դիզայնի հանդեպ։ Փարք Ավենյուի նրա բնակարանի հինգ սենյակները 1960 թվականին նրա մահից հետո փոխակերպվել են հուշահամալիրի, որտեղ գտնվում են Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի և Էդգար Դեգայի աշխատանքների հավաքածուները։ Մերի Կասսետի մի մեծ կտավ, որտեղ պատկերված են Էլեկտրան ու իր մայրը, մուտքի դահլիճում պատվավոր տեղ է զբաղեցնում։

Էլեկտրա Հավեմայեր Վեբը «լրջորեն» սկսել է իր հավաքորդությունը 1911 թվականին, «Կոլոնիալ Ուիլյամսբուրգ» թանգարանի հիմնադրումից ավելի քան մեկ տասնամյակ առաջ և ամերիկյան իսկական հնաոճ իրերի՝ Սպիտակ տան գլխավոր սենյակներ վերադարձից գրեթե կես դար առաջ։ Երբ նա սկսել է հավաքել ավելի վաղ ժամանակաշրջանի Ամերիկային պատկանած իրեր, ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանը դեռ գոյություն չուներ։ Ամերիկացիները դեռ պետք է հասկանային, որ իրենց ժառանգությունը հետաքրքիր էր և արժանի պահպանման։ Վեբն ամերիկանայի հավակնոտ և հայտնի կոլեկցիոներ էր, նախքան Հենրի Ֆրենսիս Դյուպոնի կողմից Վինթերթուր թանգարանի, Հենրի Ֆորդի կողմից Գրինֆիլդ Վիլիջ թանգարանի կամ նույնիսկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ամերիկյան թևի հիմնադրումը։ Նա աշխատել է դարաշրջանի լավագույն հնաոճ իրեր վաճառողների հետ՝ ամերիկյան նյութական մշակույթի հանրագիտարանային և անփոխարինելի հավաքածուներն ստեղծելու համար։ Այսօր թանգարանի «Ամերիկանա» հավաքածուն աշխարհի լավագույններից մեկն է։

Հակասություններ անջատման վերաբերյալ խմբագրել

1996 թվականին թանգարանը $ 30 միլիոնով վաճառել է իր այն արվեստի գործերը, որոնք հավաքածուի համար ոչ էական են համարվել ու պահվել պահոցում՝ տարիներ շարունակ հասարակությանը չցուցադրվելով։ Սա արվել է հավաքածուների խնամքի համար անհրաժեշտ գումարի հայթայթման, հավաքածուի ցուցանմուշներն ավելի լավ պահպանելու և ապահովելու համար[4][8]։ Չնայած խորհուրդը դիտարկել էր դրանք խնամելու այլ եղանակներ, վերջնական որոշումը որոշակի հակազդեցություն է ստացել արվեստասերների շրջանում։ Թանգարանների ամերիկյան ասոցիացիայի նախագահը հրաժարվել է ստորագրել այդ քայլը, պնդելով, որ թանգարանն անարդարացիորեն է կապել ցուցանմուշների խնամքը անվտանգության հետ, և որ դա վտանգավոր նախադեպ կստեղծի մյուս թանգարանների համար՝ այդպես վարվելու[8]։ Էլեկտրայի որդին՝ Ջեյմս Վոթսոն Վեբ կրտսերը, նույնպես նշել է, որ ինքը հիասթափված է այդ քայլից[8]։ Գնորդների մեծ մասը անհայտ հայտատուներ էին, որոնք գրանցվել էին հեռախոսներով, սակայն ցուցանմուշներից մեկը վաճառվել է Սթիվեն Ա․ Վինին, որը նպատակ է ունեցել այն ցուցադրել Բելաջիո խաղատանը[8]։

Անձնական կյանք խմբագրել

1910 թվականին Նյու Յորքի Սուրբ Բարդուղիմեոսի եպիսկոպոսական եկեղեցում Էլեկտրան ամուսնացել է Վանդերբիլտ ընտանիքի ներկայացուցիչ, պոլոյի չեմպիոն Ջեյմս Վոթսոն Վեբ II-ի (1884–1960)[9] հետ[10]։ Ունեցել են հինգ երեխա[5][11]՝

  • Էլեկտրա Վեբ (1910–1982)
  • Սեմյուել Վեբ (1912–1988)
  • Լիլա Վեբ (1913–1961)
  • Ջեյմս Վոթսոն Վեբ կրտսեր (1916–2000)[12]
  • Հարրի Վեբ (1922–1975)[4]։

Ի ճանաչումն թանգարանային ոլորտում նրա նվաճումների՝ Եյլի համալսարանն Էլեկտրա Հավեմայեր Վեբին 1956 թվականին շնորհել է արվեստի մագիստրոսի պատվավոր աստիճան[13]։ Այս կերպ պարգևատրված հինգերորդ կինն էր։

Մահացել է 1960 թվականի նոյեմբերի 19-ին Վերմոնտ նահանգի Բեռլինգտոն քաղաքի Մերի Ֆլեթչեր հիվանդանոցում[14]։

Շելբուռն ագարակ խմբագրել

Էլեկտրայի ամուսնու ծնողները Շամփլեյն լճի ափին գտնվող քայքայվող լճափնյա ագարակները վերափոխել էին օրինակելի գյուղական կալվածքի։ Սեփականության կենտրոն հանդիսացող Շելբուռն ագարակը կանգուն է ցայսօր և շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որը խթանում է գյուղատնտեսական նորարարությունները։ Հիշելով մանուկ հասակում իր առաջին այցելությունը Վեբի կալվածք՝ Էլեկտրան ասել էր․ «Ինձ թվում էր, թե գտնվում եմ երազների աշխարհում»․ նա տպավորվել էր Շամփլեյնի հովտի գեղեցկությամբ։ Կալվածքում նա սիրում էր ձիավարությամբ զբաղվել, զբոսնել 113 ոտնաչափ երկարությամբ շոգե-զբոսանավով․ այստեղ էր գտնվում նաև Ամերիկայի առաջին ինը անցքով գոլֆի մասնավոր խաղադաշտը։ Շելբուռն ագարակի հովվերգական լանդշաֆտն ու փարթամ տարածքները կրկնօրինակվել են Էլեկտրայի թանգարանում։ Շելբուռնի թանգարանը հայտնի է յասամանների, պիոնների և Նոր Անգլիայի բազմամյա բույսերի հրաշալի հավաքածուով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 https://research.frick.org/directory/detail/643
  3. https://shelburnemuseum.org/press-release/grandmas-moses-american-modern/
  4. 4,0 4,1 4,2 «Museum's Fortunes Rise at Auction». The New York Times. 1996 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. «The Shelburne Museum, on 45 acres near Lake Champlain, was started in 1947 by Electra Havemeyer Webb, a daughter of Henry O. Havemeyer, founder of the American Sugar Refining Company, and his wife, Louisine. The museum has been losing money steadily and is said to have had a deficit of more than $300,000 in 1994. ... The decision to sell some of its collection followed two years of debate among the museum's directors, which became so contentious that the board chairman, J. Watson Webb, son of Electra Havemeyer Webb, resigned in January. At the time, Mr. Webb said the museum's plans to sell valuable French Impressionist works given by his mother violated the code of ethics of the American Association of Museums, which forbids the selling of artworks for purposes other than acquiring more art.»
  5. 5,0 5,1 5,2 Hewes, Lauren; Celia Oliver (1997). To Collect in Earnest: The Life and Work of Electra Havemeyer Webb. Shelburne, VT: Shelburne Museum. ISBN 978-0-939384-21-1.
  6. «Electra Havemeyer Webb». Vermont Women's History Project. Vermont.gov. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  7. «Preservation Trust Awards 2005». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Vogel, Carol (1996 թ․ ապրիլի 23). «A Family Museum to Sell Off Cherished Art». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  9. «J. Watson Webb, Sportsman, Dies. Ex-Polo Star Named in '34 to All-Time U. S. Team. Insurance Executive Here». The New York Times. 1960 թ․ մարտի 5. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին. «Chairman of Webb Lynch, Inc., general insurance brokers at 99 John.....»
  10. "Miss Havemeyer Bride of J.W. Webb: St. Bartholmew's Crowded at nuptials of Younger Daughter of Late H.O. Havemeyer" The New York Times, February 9, 1910. Retrieved 2010-03-28.
  11. «Vermont Women's History Project, Vermont Historical Society: Electra Havemeyer Webb». Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  12. «J. Watson Webb, Former Head Of the Shelburne (Vt.) Museum». The New York Times. 2000 թ․ հունիսի 14. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. «J. Watson Webb Jr., the former president and chairman of the Shelburne Museum in Vermont, whose family was among the country's pre-eminent art collectors, died on Saturday in Santa Monica, Calif. He was 84 and had homes in Los Angeles and Shelburne.»
  13. «Yale Honorary Degree Recipients». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 19-ին.
  14. «Mrs. J. Watson Webb, 72, Dead; Co-Founder of Vermont Museum; Started Shelburne Institution With Husband in 1947. Aided Red Cross in 2 Wars». The New York Times. 1960 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին. «Mrs. Electra Havemeyer Webb of 740 Park Avenue, New York, and Shelburne, widow of J. Watson Webb, an insurance executive and international polo player, died today in Mary Fletcher Hospital.»

Հետագա ընթերցանություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրա Հավեմայեր Վեբ» հոդվածին։