Էլեկտրաշարժ ուժ
էլեկտրաշարժ ուժ (ԷԼՇՈՒ), սկալյար ֆիզիկական մեծություն, բնութագրվում է հաղորդիչ փակ կոնտուրով միավոր լիցքի տեղափոխման համար կողմնակի ուժերի (լիցքավորված մասնիկներն ուղղորդված շարժման մեջ դնող, դրական և բացասական լիցքերն իրարից անջատող, ոչ էլեկտրաստատիկ բնույթի ուժեր) կատարած աշխատանքով։ Հավասար է էլեկտրական շղթայի արտաքին և ներքին տեղամասերի լարման անկումների հանրահաշվական գումարին։
Էլշու-ն թվապես հավասար է այն աշխատանքին, որ կատարում են կողմնակի ուժերը միավոր դրական լիցքն ամբողջ փակ շղթայով տեղափոխելիս՝
որտեղ -ը կողմնակի ուժերի կատարած աշխատանքն է։
Քանի որ փակ շղթայով ստացիոնար էլեկտրական դաշտի աշխատանքը 0 է, ապա կարելի է ասել, որ կողմնակի ուժերը աշխատանք են կատարում ոչ թե ամբողջ շղթայում, այլ միայն հոսանքի աղբյուրի ներսում։ Ուստի էլեկտրաշարժ ուժ հասկացությամբ կարելի է բնութագրել նաև հոսանքի աղբյուրները։ Գալվանական տարրի էլեկտրաշարժ ուժը օրինակ բնութագրում է այն աշխատանքը, որ կատարում են քիմիական բնույթի կողմնակի ուժերը միավոր դրական լիցքը գալվանական տարրի ներսում աղբյուրի բացասական բևեռից դեպի դրական բևեռ տեղափոխելիս։
Էլշու-ի առաջացման հիմքում ընկած է էներգիայի փոխակերպման (մեխանիկական, քիմիական, ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի) երևույթը։
Էլեկտրաշարժ ուժը Միավորների միջազգային համակարգում չափվում է վոլտերով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.learnpro.am/part/5326/9(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Էլեկտրաշարժ ուժ» հոդվածից (հ․ 4, էջ 23 )։ |