Էլեկտրամագնիսական ռելե

Էլեկտրամագնիսական ռելե, էլեկտրական սարք, որտեղ հոսանքատար կոճի մագնիսական դաշտի ազդեցության տակ տեղաշարժվող խարիսխը փակում կամ բացում է իր կոնտակտներն էլեկտրական շղթայում։ Հաստատուն հոսանքով սնվող ռելեների մագնիսական համակարգը (միջուկը և խարիսխը) ձուլածո է, իսկ փոփոխական հոսանքի դեպքում՝ թերթավոր էլեկտրատեխնիկական պողպատից։ Էլեկտրամագնիսական ռելեների բազմազանությունը պայմանավորված է նրանց նշանակումով և պարամետրերով։ Այդ պարամետրերն են՝ աշխատել ու ժամանակը (կոճի միացման ակնթարթից մինչև կոնտակտների միացման կամ անջատման ակնթարթը), որը սովորական ռելեներում 0,005–0,1 վրկ է, իսկ ժամանակի ռելեներում՝ մինչև 30–40 ր, հետդարձի գործակիցը, որը հավասար է ռելեի անջատման և աշխատանքային հոսանքների հարաբերությանը և գտնվում է 0,1–0,95 սահմաններում, կոնտակտների թիվը՝ 1-ից 30, կոնտակտների անջատման հզորությունը՝ 5-ից 500 վտ, կոճի հզորությունը՝ 0,01-ից 25 վտ։ Էլեկտրամագնիսական ռելեները օգտագործվում են կառավարման և հեռուստակառավարման սխեմաներում, ավտոմատիկայի սարքերում, կապի համակարգերում։

Էլեկտրամագնիսական ռելե 1. միջուկ, 2. խարիսխ, 3. կոճ, 4. կոնտակտներ, 5. զսպանակ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 21 CC-BY-SA-icon-80x15.png