Էրդալ Ինյոնյու (թուրքերեն՝ Erdal İnönü, հունիսի 6, 1926(1926-06-06)[1], Անկարա, Թուրքիա - հոկտեմբերի 31, 2007(2007-10-31)[1], Հյուստոն), թուրք քաղաքական, պետական և հասարակական գործիչ, Թուրքիայի սոցիալական ժողովրդավարության կուսակցության (SODEP) առաջնորդ (1983-1985), այնուհետև Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության (SHP) առաջնորդ (1986-1993), փոխվարչապետ 1991-1993 թվականներին, արտաքին գործերի նախարար 1995 թվականի մարտից մինչև հոկտեմբեր։

Էլդար Ինյոնյու
 
Կուսակցություն՝ Social Democracy Party (Turkey)?, Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Ankara Üniversitesi. Fen Fakültesi?, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Անկարայի համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, քաղաքական գործիչ, ակադեմիկոս, դիվանագետ և համալսարանի դասախոս
Ծննդյան օր հունիսի 6, 1926(1926-06-06)[1]
Ծննդավայր Անկարա, Թուրքիա
Վախճանի օր հոկտեմբերի 31, 2007(2007-10-31)[1] (81 տարեկան)
Վախճանի վայր Հյուստոն
Թաղված Զինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա
Հայր Իսմեթ Ինյոնյու
Մայր Mevhibe İnönü?
 
Պարգևներ

Անկարայի պոլիտեխնիկական համալսարանում և Ստամբուլի համալսարանում ֆիզիկոս-տեսաբան, մանկավարժ, ֆիզիկայի պրոֆեսոր։ Փիլիսոփայության դոկտոր։

Կենսագրություն խմբագրել

Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյույի որդին (1938-1950), Աթաթուրքի իրավահաջորդն է։ Մինչև 1947 թվականը Անկարայի համալսարանում ֆիզիկա է սովորել։ 1951 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Յուջին Վիգների հետ համատեղ զբաղվել է խմբակային կրճատումների ուսումնասիրություններով (Լի խումբ

Վերադառնալով Թուրքիա՝ աշխատել է Անկարայի համալսարանում որպես պրոֆեսորի օգնական։ 1964-1974 թվականներին եղել է ֆիզիկայի պրոֆեսոր և տեսական ֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում (1960-1966 թվականներին)։ Նախաձեռնել է  նեյտրոնների շարժումների և փոխազդեցությունների հետազոտությունը նյութերի հետ։ 1969-1971 թվականներին եղել է համալսարանի արվեստների և գիտությունների ֆակուլտետի դեկան։ 1970-1971 թվականներին Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ռեկտոր։ 1974 թվականին դասախոսել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ Բացի ֆիզիկայի բնագավառում հետազոտություններից, հայտնի է նաև Թուրքիայի Հանրապետությունում և Օսմանյան կայսրությունում գիտության պատմության վերաբերյալ իր աշխատանքներով։

1983 թվականին հիմնադրել և եղել է սոցիալական ժողովրդավարության կուսակցության (SODEP) առաջնորդը։ 1986-1993 թվականներին.եղել է Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության (SHP) նախագահ։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ է։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ է։

11991-1993 թվականներին զբաղեցրել Է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը, 1995 թվականի մարտից մինչև հոկտեմբեր՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի մայիսի 16-ից մինչև 1993 թվականի հունիսի 25-ը կատարել է Թուրքիայի վարչապետի պարտականությունները։

2004 թվականին պարգևատրվել է Վիգնանի մեդալով[2]։

Մահացել է լեյկոզից։ Թաղվել է Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. The Wigner Medal

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Ինյոնյու» հոդվածին։