Էլբասանի գիր, ալբանական այբուբենի տեսակ, որը ստեղծվել է XVIII դարի կեսերին (այլ աղբյուրների համաձայն՝ երկրորդ կեսին[1]) ալբաներեն լեզվի համար։ Իր անվանումը ստացել է Էլբասան քաղաքի անվանումից, որտեղ ստեղծել են այդ գիրը։ Հիմնականում օգտագործվել է Էլբասանի և Բերատի շրջակայքում։ Այս գիրը, ամենայն հավանականությամբ, հիմնված է հունական այբուբենի վրա։ Էլբասանի գրագրության հեղինակն է ալբաներենի ուսուցիչ Թեոդոր Հաջի Ֆիլիպը (Theodhor Haxhifilipi, 1730-1806)[1]: Այս գրատեսակը օգտագործվել է բավականին հազվագյուտ՝ սովորաբար մեկ այլ գրատեսակի հետ, որը կոչվում էր Բյուտակուկյեի այբուբեն[1]։ Դեվիդ Դիրինգերը նշում է, որ, հավանաբար, Ալբանիայում տեղական գրատեսակների ստեղծումը հետապնդում էր մի պարզ նպատակ՝ թաքցնել տեքստերի բովանդակությունը թուրքական իշխանություններից։ Այսպիսով այդ գրատեսակները կատարում էր գաղտնագրի դերը։

Էլբասանի գիր
Տեսակայբուբեն, միատառ այբուբեն, գիր և արհեստական գրային համակարգ
Լեզուներալբաներեն
Ստեղծման վայրԷլբասան, կենտրոնական Ալբանիա
ՏարածքԱլբանիա
Կազմված է53 տառ
Գրելաձևըձախից աջ
ԺամանակաշրջանXVIIIXIX դարեր
Ստեղծվել էXVIII դարի կես
Հեղինականհայտ
Կարգավիճակապակոդավորված
Անվանվել էԷլբասան
ISO 15924Elba
ՅունիկոդU+10500 – U+1052F

Բնօրինակ խմբագրել

Առաջին անգամ Էլբասանի գիրը օգտագործվել է Էլբասանի Ավետարանի ձեռագրում, որը հայտնի է ալբաներենում որպես Anonimi i Elbasanit (Էլբասանի անանունը)[2]։ Փաստաթուղթը ստեղծվել է Սբ. Ջովան Վլադիմիրի եկեղեցում կենտրոնական Ալբանիայում և այժմ պահպանվում է Ալբանիայի ազգային արխիվում, Տիրանայում։ Այն կազմված է Աստվածաշնչի բովանդակություն պարունակող 59 էջ, գրված 40-տառանոց այբուբենով[2]։

Unicode խմբագրել

Էլբասանի այբուբենը (U+10500–U+1052F) ավելացվել է Unicode ստանդարտին 2014 թ. հունիսին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «SEI: Unicode Scripts Research». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 Elsie, Robert (1995). «The Elbasan Gospel Manuscript ("Anonimi i Elbasanit"), 1761, and the Struggle for an Original Albanian Alphabet» (PDF). Südost-Forschungen. Regensburg: Südost-Institut. 54: 105–159. ISSN 0081-9077.