Եժի Դուդեկ

(Վերահղված է Էժի Դուդեկից)

Եժի Դուդեկ (լեհ.՝ Jerzy Dudek, մարտի 23, 1973(1973-03-23)[1], Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, Լեհաստանի ազգային հավաքականի դարպասապահ:

Football pictogram.svg
Եժի Դուդեկ
լեհ.՝ Jerzy Dudek
Jerzy Dudek.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Poland.svg Լեհաստան
Մականուն Մեծ լեհաստանցի
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1973(1973-03-23)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն, Լեհաստան
Հասակ 188 սմ
Քաշ 83 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
???-1995 Լեհաստան Ցոնցորդիա Կնուրով
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995-1996 Լեհաստան Սոկուլ Տիխի 15 (-19)
1996-2001 Նիդերլանդներ Ֆեյենորդ 139 (-132)
2001-2007 Անգլիա Լիվերպուլ 127 (-152)
2007-2011 Իսպանիա Ռեալ Մադրիդ 2 (-3)
Ազգային հավաքական
1998-2013 Լեհաստան Լեհաստան 60 (-66)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

«Ֆեյենորդ»Խմբագրել

1996 թվականին Դուդեկը տեղափոխվեց ռոտերդամյան «Ֆեյենորդ», այն բանից հետո, որ հարազատ քաղաքի ակումբի կազմում մասնակցել էր ընդամենը 15 հանդիպման: Երբ Էդա դե Գույը տեղափոխվեց «Չելսի», Դուդեկը վերջապես ստացավ իր շանսը հոլանդական ակումբի հիմնական կազմում իր տեղը գտնելու և ամրապնդելու համար:

1998-99 մրցաշրջանում Եժին ճաաչվեց հոլանդական առաջնության լավագույն դարպասապահ: Դուդեկը հրաժարվեց տեղափոխվել «Արսենալ» և այդ ամենը մեկնաբանեց այսպես. «Ես զրուցել եմ Վենգերի հետ: Մենք արդեն համաձայնության էինք եկել իմ տեղափոխության շուրջ, սակայն «Ֆեյենորդը» տրանսֆերի դիմաց պահանջում էր 10 միլիոն ֆունտ, իսկ «Արսենալը» չէր պատրաստվում վճարել 7-ից ավել: Իսկ արդեն երկու ամիս անց «Լիվերպուլ» տեղափոխվեցի 5 միլիոնի դիմաց»[2]:

«Լիվերպուլ»Խմբագրել

Անգլիական այս ակումբում Դուդեկը հասավ իր կարիերայի ամենամեծ հաջողություններին: Նա ակումբի հետ նվաճեց մի քանի տիտղոս, բայց կարելի է առանձնացնել Չեմպիոնների Լիգայի 2005 թվականի Ստամբուլյան եզրափակիչը: Նա դարձավ խաղի հերոսը, խաղի ավելացված ժամանակում հետ մղելով Անդրեյ Շևչենկոյի 2 հարվածները, և նաև կարողացավ հետ մղել ուկրաինացու իրացրած 11 մետրանոցը: Այդ սեյվով նա հաղթանակ բերեց «Լիվերպուլին»: Մինչև իսպանացի Պեպե Ռեյնայի տեղափոխությունը ակումբ, Դուդեկը կորցրել էր տեղը հիմնական կազմում: Էժին կարիերայում ունեցավ անհաջողություններ, և «Չարլտոնի» դեմ խաղից հետո ակումբի ղեկավարությանը խնդրեց իրեն վաճառել[3]: Նրան հնարավորություն ուներ մնալու Պրեմիեր Լիգայում այնպես,[4][5], ինչպես կարող էր տեղափոխվել Իսպանիա[6]: Նա ընտրեց Իսպանիան, և պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ[7]:

«Ռեալ Մադրիդ»Խմբագրել

Համոված լինելով, որ իր տեղը այլևս չի գտնի «Լիվերպուլում», Դուդեկը հայտնվեց Մադրիդում, որտեղ էլ համաձայնության եկավ «արքայական ակումբի» հետ: Սակայն Էժին այստեղ էլ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում, և 2010 թվականին լուրեր պտտվեցին, որ Էժին կարող է կարիերան շարունակել լեհական ակումբներից մեկում[8], սակայն Դուդոկը մնաց «Ռեալում», պայամանգիրը երկարաձգելով ևս 1 տարով[9]: Նույնիսկ նստելով «Ռեալի» պահեստայինների նստարանին, նա ավելի վստահ կարող էր խաղալ, քան այլ ինչ-որ ակումբի մեկնարկայի կազմում խաղալով:

2011 թվականի մայիսի 21-ին «Ալմերիայի» դեմ խաղում, Էժին իր վերջին հանդիպումը անցկացրեց «բլանկոսների» կազմում: Նրան փոխարինեցին 77-րդ րոպեին: Խաղից հետո Դուդեկը շնորհակալություն հայտնեց բոլորից. «Այսօր ամեն ինչ անցավ հրաշալի: Ես միշտ կհիշեմ այս օրը: Ես Մոուրինյոյին խնդրեցի փոխարինել ինձ խաղի վերջում, որպեսզի շնորհակալություն հայտնեմ երկրպագուներից: Ես չեի մտածում, որ այդքան ջերմություն կստանամ նրանցից: Շնորհակալություն բոլորին»[10]:

Դարպասապահի ծառայություններով որոշ ժամանակ հետաքրքրվեցին «Լիդս Յունայթեդը»[11] և մի քանի ամերիկյան ակումբներ[12]: Այս պատճառների հիման վրա Դուդեկը չբացառեց, որ կարող է վերսկսել կարիերան[13]: Երբեք նա չի հայտարարել, որ ցանկանում է դառնալ ֆուտբոլային մարզիչ, կամ մարզել Լեհաստանի հավաքականը[14]:

Կարիերան հավաքականումԽմբագրել

Լեհաստանի հավաքականում նորամուտը նշել է 1998 թվականի փետրվարի 25-ին Իսրայելի հավաքականի դեմ խաղում: Հավաքականի կազմում ընդհանուր մասնակցել է 59 հանդիպման: Վերջին պաշտոնական հանդիպումը անցկացրել է 2011 թվականին: 2013 թվականի հունիսի 4-ին Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում անցկացրել է իր հրաժեշտի խաղը. «Ինչպես երևում է սա իմ վերջին հանդիպումն է: Շնորահակալություն մարզչին (Վալդեմար Ֆորնալիկ) ինձ հրավիրելու համար»[15]:

Դուդեկը մեծ դերակատարույթուն ունեցավ այն ժամանակ, երբ Լեհաստանի հավաքականը մասնակցում էր 2002 թվականի աշխարհի առաջնությանը: Առաջնությունում նա մասնակցել է խմբային փուլի 3 խաղի և բաց է թողել 7 գոլ:

ՆվաճումներԽմբագրել

  • Նիդերլանդների չեմպիոն (1) – 1998-99
  • Նիդերլանդների Սուպերգավաթի հաղթող (1) – 1999
  • Լեհաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2000)
  • Լիգայի գավաթի հաղթող (2002-2003)
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող (1) – 2004-05
  • Անգլիայի գավաթի հաղթող (1) – 2005-06
  • Իսպանիայի չեմպիոն (1) – 2007-08
  • Իսպանիայի գավաթի հաղթող (1) – 2010-11
  • Ալան Հարդեկարայի մրցանակի հաղթող (1) – 2003

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել