Էժեն Դելպորտ
Էժեն Ժոզեֆ Դելպորտ (Eugène Joseph Delporte, հունվարի 10, 1882, Genappe, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 19, 1955, Ուկել, Բրյուսել, Բելգիա), բելգիացի աստղագետ։ Ծնվել է Ժենապում (բնակավայր բելգիական Բրաբանտ նահանգում)։ 1903 թ. ավարտել է Բրյուսելի համալսարանը, հետագայում աշխատել է Բելգիայի թագավորական աստղադիտարան Ուքլում։
Էժեն Դելպորտ Eugène Delporte | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1882 |
Ծննդավայր | Genappe, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1955 (73 տարեկան) |
Մահվան վայր | Ուկել, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան |
Երկեր | աստերոիդներ հայտնագործող |
Մասնագիտություն | աստղագետ |
Աշխատավայր | Բելգիայի թագավորական աստղադիտարան |
![]() |
Ընդհանուր առմամբ հայտնաբերել է վաթսունվեց աստերոիդ։ Դրանց թվում առավել հայտնիներն են՝ (1221) Ամուրը և (2101) Ադոնիսը։ Նա հայտնաբերել է նաև մեծ թվով գիսաստղեր, ներառյալ պարբերական գիսաստղ 57P/դու Տոյտ-Նեույմին-Դելպորտը։ 1930 թվականին Դելպորտը սահմանեց սահմանները բոլոր համաստեղությունների միջև։