Էժեն Ատժե (ֆր.՝ Jean Eugène Auguste Atget; փետրվարի 12, 1857(1857-02-12)[1][2][3][…], Libourne, Ժիրոնդ, Ֆրանսիա - օգոստոսի 4, 1927(1927-08-04)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա), ֆրանսիացի լուսանկարիչ և նկարիչ։

Էժեն Ատժե
ֆր.՝ Jean Atget[1]
Ի ծնեֆր.՝ Jean Eugène Auguste Atget[1]
ԿեղծանունEugène Atget
Ծնվել էփետրվարի 12, 1857(1857-02-12)[1][2][3][…]
ԾննդավայրLibourne, Ժիրոնդ, Ֆրանսիա
Վախճանվել էօգոստոսի 4, 1927(1927-08-04)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունլուսանկարիչ և architectural photographer
 Eugène Atget Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հիմնական բնութագիր խմբագրել

 
Էժեն Ատժե «Շրջմոլիկ», 1898
 
Փողոցային երաժիշտ (1898)

Եղել է աղքատ արհեստավորների ընտանիքից, հինգ տարեկան հասակում որբացել է։ Ատժեին դաստիարակել են տատն ու պապը։ 1879 թվականին երկրորդ փորձից ընդունվել է դրամատիկական արվեստի կոնսերվատորիա, իսկ 1885 թվականին շրջիկ թատրոնի թատերախումբ, սակայն ջլերի հիվանդության պատճառով ստիպված է եղել թողնել դերասանի մասնագիությունը։ Փարիզի ծայրամասում գտնվող թատրոններում աշխատելիս հանդիպել է դերասանուհի Վալենտինա Դելաֆոսսին, ում վիճակված է եղել դառնալ նրա կյանքի ուղեկիցը[5]։ Սկսել է զբաղվել գեղանկարչությամբ, գրաֆիկայով և լուսանկարչությամբ․ 1888 թվականից նկարել է Փարիզի ամենօրյա կյանքը մինչև լայնածավալ վերակառուցումը, որը ծրագրվել և սկսվել էր բարոն Օսմանի կոմից։ Կա կարծիք, որ Ատժեի արվեստանոց են այցելել հայտնի նկարիչներ (Բրաքը, Դերենը, Ուտրիլլոն, Կիսլինգը, Ֆուժիտան և ուրիշներ)։ Որոշ լուսանկարներ Ատժեն կատարել է պատվերով։ Փարիզի պատմական շենքերի վերաբերյալ Ֆրանսիական արխիվի համար նա մի շարք վավերագրական լուսանկարներ է արել։ Հնարավոր է, որ նրա պատվիրատուներից են եղել Բրաքը և Ուտրիլլոն։

Գեղարվեստական ծրագիր խմբագրել

 
Խավարում, 1912 թվականի լուսանկար։ 1926 թվականին լույս է տեսել La Revolution surrealiste ամսագրի շապիկին

Աշխատանքի նկարագրություն խմբագրել

Ատժեի աշխատանքին վերբերվող հիմնական խնդիրներից մեկը նրա ժառանգության բնությունն ու առանձնահատկությունն է։ Շատ հետազոտողների համար Ատժեն, առաջին հերթին, գաղափարական փարիզյան տեսակների ստեղծողն է։ Հին Փարիզի մի քանի անսովոր, բայց նրբագեղ և ռոմանտիկ լուսանկարները հեղինակվել է Ատժեի կողմից և շարունակում է մնալ կարևորագույն գործոն նրա համար։

Կա նաև մեկ այլ կարծիք, որը ենթադրում է, որ արխիվի չափը կարևոր է նրա աշխատանքը գնահատելու համար՝ 10 հազար լուսանկարների ամբողջ մարմինը, և ոչ միայն անհատական լուսանկարները։ Ենթադրվում է, որ նրա գործունեության իմաստը ոչ միայն առանձին պատկերների ստեղծումն է, այլև պատկերների հետևողական շարքի ձևավորումը[6]։ Այս դեպքում կարևոր է լուսանկարների բացառիկ քանակը (մոտ 10 հազար), ինչպես նաև արխիվի սիստեմատիկ սկզբունքի օգտագործումը[7]։ Ստեղծագործության գաղափարը որպես ընդհանրություն օգտագործվել է Մարիա Մորիս Համբուրգի և Ջոն Շարկովսկու կողմից «MOMA»-ում փուլային ցուցահանդես պատրաստելու ժամանակ[6]

Հիմնական թեմաներ և նախատիպեր խմբագրել

20-րդ դարի լուսանկարում Ատժեն հայտնի է քաղաքային միջավայրի պատկերով։ Մասամբ, նրա լուսանկարները կրկնվում էին Շարլ Մերվիլի լուսանկարներում։ Ենթադրվում է, որ Ատժեի գլխավոր գաղափարը փարիզյան հուշարձանների կատալոգի ստեղծումն է[8]։

Ատժեի պատկերային համակարգում երկու հիմնական հանգամանք կա․ հետաքրքրությունը սովորականության և պատկերների կրկնելիության նկատմամբ։ Որպես կանոն, նա լուսանկարում է ոչ թեպատմական հուշարձաններ, այլ աննկատ քաղաքային օբյեկտներ։ Նույն տիպի օբյեկտները (պատուհաններ, դռներ, աստիճաններ) լուսանկարվել են նույն ճակատային ռակուրսներով։ Ատժեն լուսանկարել է քաղաքի փողոցները որպես միջանցք։ Ատժեի լուսանկարների համակարգված բնույթը ենթադրում է կրկնելիությունը, որպես 20-րդ դարի կարևոր գեղարվեստական ռազմավարություն, խախտելով նշանների փոխանակման դրամական սկզբունքը[9]։

Ատժեի աշխատանքները, արխիվ և աշխատանքների խնդիր խմբագրել

Հավաքածուի առանձնահատկությունը խմբագրել

Ատժեի արխիվը տպագրությունների և նեգատիվ կինոտեխնիկաների հավաքածու է, որոնց թիվը գերազանցում է 10 հազարը։ Այս հավաքածուն մասամբ պահվում է Ֆրանսիայում, այն իր մեջ ներառում է ապակե նեգատիվ նյութեր (18x24 սմ) և մասամբ պատճեներ, որոնք Ատժեն վաճառել է իր կյանքի ընթացքում[10]։ Ատժեիի լուսանկարները ձեռք են բերվել Փարիզի մի շարք թանգարանների և գրադարանների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ազգային գրադարանի, Փարիզի պատմական գրադարանի, գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի և կառնավալային թանգարանի կողմից[11]։

Արխիվային խնդիր խմբագրել

Արխիվի սկզբունքը դիտվում է որպես Ատժեի ստեղծագործության բազմաթիվ հետազոտողների գեղարվեստական ծրագրի հիմք[6][12]։

«Աշխատելով Էժեն Ատժեի նկարների վրա Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Մարիա Համբուրգը հայտնաբերել է նեգատիվների վրա շարված համարներ։ Համադրելով թվերը՝ նա հանգել է այն եզրակացության, որ ապակու վրա մնացել են հին կատալոգային համարները, որոնք սահմանել էր Ատժենը։ Երբ Համբուրգը նեգատիվները դրել է ըստ թվերի պարզվել է, որ պատկերի կորպուսը կատալոգ էր, որը պայմանականորեն կարելի է բաժանել ինը ալբոմների։ Իրականում դա նշանակում էր, որ Ատժենը ստեղծում էր Փարիզի փողոցների կատալոգ՝ լուսանկարները դասակարգելով պայմանական կատեգորիաների, որոնցից յուրաքանչյուրը ուներ թեմատիկ համայնք »,-գրում է լուսանկարչության հետազոտող Եկատերինա Վասիլևան[13]։

Մարիա Մորիս Համբուրգի և Ջոն Շարկովսկու հետազոտությունները փոխել են Ատժեի ծրագրի մասին պատկերացումը։ Նրանք ենթադրում էին, որ լուսանկարիչը չի ստեղծել գեղանկարչական մոնոլիտ, այլ կատալոգ, որը նրա լուսանկարների գեղարվեստական և իմաստաբանական համակարգի մաս էր[6][7][11]։

Ատժե և Վալտեր Բենյամին խմբագրել

Ատժեի մասին ամենահին վերլուծական տեքստերից մեկը համարվում է Վալտեր Բենյամինի շարադրությունը Լուսանկարչության համառոտ պատմություն (1931 թվական)[14]։ Բենյամինը Ատժեին տեսնում է որպես սյուռեալ լուսանկարչության առաջատար, նրան արդյունավետորեն դարձնելով եվրոպական ավանգարդի անդամ։ Նրա պատկերացմամբ՝ Ատժեն նոր լուսանկարչական տեսության ներկայացուցիչ է, և ոչ թե XIX դարի Փարիզի գաղափարական լուսանկարների վարպետ։ Նա Ատժեին անվանում է այն ֆրագմենտի հայտնաբերող, որը կդառնա Նոր տեսիլք լուսանկարի կենտրոնական տարրը։ Բենյամինը ուշադրություն է այն փաստի վրա, որ Ատժեն լուսանկարում է այնպիսի աուրայից, որը բնորոշ էր ինչպես XIX դարասկզբի լուսանկարչությանը, այնպես էլ մասնավորապես արվեստի դասական գործերին։ Այսպիսով, Վալտեր Բենյամինը նշում է կադրի հետաշուզության և արվեստի տեխնիկական ձևերի ուսումնասիրության ուղղությունը, որը նա կշարունակի շարադրություն «Արվեստի գործը ՝ իր տեխնիկական վերարտադրելիության դարաշրջանում»[15]։

Ժառանգություն և ճանաչում խմբագրել

Ճանաչում խմբագրել

 
Փողոց Գոբլեն (1927)

Ընդհանրապես ընդունված է համարել, ու Ատժեի ճանաչումը սյուրռեալիստների արժանիքն է։ Նրանց շնորհիվ անցկացվեց Ատժեի ողջ կյանքի միակ հրատարակությունը. 1926 թվականին Ման Ռեյը Ատժեի չորս լուսանկարները տեղադրեց La Revolution surrealiste(Սյուրռեալ հեղափոխություն) ամսագրի էջերում։ Շապիկի վրա պատկերված էր 1912 թվականի Խավարում կադրը, որում արևի խավարումը դիտող մարդիկ էին։ Հատկապես բեկորային պատկերների նկատմամբ հետաքրքրության և քաղաքի ծայրամասային կյանքը պատկերող ոչ ստանդարտ թեմաների օգտագործման պատճառով Էժեն Ատժեի կադրերը երբեմն կոչվում են Նոր տեսիլք։ 1927 թվականին, Ատժեի մահից հետո, Բեռենիս Էբոթը գնեց լուսանկարչի արխիվը (մի քանի հազար լուսանկար և սևանկար) և այն տարավ ԱՄՆ։ Համարվում է, որ Ատժեի ժառանգությունն ու արխիվը պահպանվել են՝ Ման Ռեյի և Բեռենիս Էբոթի ջանքերի շնորհիվ։

Ժառանգություն խմբագրել

1968 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը ձեռք բերեց Ատժեի ստեղծագործությունների հավաքածուն՝ Բեռենիս Էբոթի արխիվից։ Այսօր Ատժեն լուսանկարչության պատմության մեջ ամենամեծ գործիչն է, քաղաքային լուսանկարչության առաջատարներից մեկը։ Ֆրանսիացի գրող Միշել Ֆաբիանին (Fabien) է պատկանում «Ատժե և Բերենի» կենսագրական վեպը (1987)։ Վարպետի բոլոր նոր նկարները հսկա հավաքածուից, այս «Բալզակ տեսախցիկը», ըստ Էբոթի, շարունակում են հայտնվել հանդիսատեսի առջև։

Ի պատիվ Էժեն Ատժեի անվանվել է խառնարան Մերկուրիի վրա։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eugène Atget (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eugène AtgetOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Фотография XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
  6. 6,0 6,1 6,2 6,3 Szarkowski J., Hamburg M. M. The Work of Atget: Volume 1 — 4. New York: The Museum of Modern Art, 1981—1985.
  7. 7,0 7,1 Краусс Р. Дискурсивные пространства фотографии. // Подлинность авангарда и другие социальные мифы. М.: Художественный журнал, 2003, с. 135—152.
  8. Szarkowski J., Hamburg M. M. The Work of Atget: Volume 1 — 4.New York: The Museum of Modern Art, 1981—1985.
  9. Васильева Е. Идея знака и принцип обмена в поле фотографии и системе языка Արխիվացված 2018-04-12 Wayback Machine. / Вестник Санкт-Петербургского университета. Серия 15. Искусствоведение. 2016, вып. 1, с. 4-33.
  10. Васильева Е. Эжен Атже и наследие фотографической школы XIX века. / Васильева Е. Город и Тень. Образ города в художественной фотографии XIX—XX веков. Saarbrucken: Lambert Academic Publishing, 2013, с. 131—143.
  11. 11,0 11,1 Васильева Е. Эжен Атже: художественная биография и мифологическая программа // Международный журнал исследований культуры, № 1 (30) 2018. С. 30 — 38.
  12. Васильева Е. Эжен Атже: художественная биография и мифологическая программа // Международный журнал исследований культуры, № 1 (30) 2018. С. 35.
  13. Васильева Е. Эжен Атже: художественная биография и мифологическая программа // Международный журнал исследований культуры, № 1 (30) 2018. С. 37.
  14. Беньямин В. Краткая история фотографии (1931). М.: Ад Маргинем Пресс, 2013. с. 7 — 35. ISBN 978-5-91103-146-6
  15. Беньямин В. Произведение искусства в эпоху его технической воспроизводимости // Вальтер Беньямин Произведение искусства в эпоху его технической вопроизводимости: Избранные эссе. Пер. с нем. / Под. ред. Здорового Ю. А. — М.: «Медиум», 1996. с.15-65