Էժենի Սյոդերբերգ

շվեդ-աերիկացի գրող և լրագրող

Էժենի «Եվգենիա» Սյոդերբերգ (շվեդ.՝ Henya "Eugénie" Söderberg, ծննդյամբ՝ Հենիա Ռիվկինա,  մարտի 25, 1903(1903-03-25), Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - հունվար 1973, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), շվեդ և ամերիկացի գրող ու լրագրող։ Նա գրել է վեպեր և պատմություններ կանանց և երեխաների համար[2]։

Էժենի Սյոդերբերգ
Ծնվել էմարտի 25, 1903(1903-03-25)
ԾննդավայրՀայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհունվար 1973 (69 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունթարգմանչուհի, վիպասան և գրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա և  ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներՄոկիհանան ապրում է Հավայան կղզիներում
ԱմուսինՄիքայել Սյոդերբերգ և Հյուգո Պերլս[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1903 թվականին գերմանական Հայդելբերգ քաղաքում, որտեղ նրա հայրը, ծնունդով Գոմելից, Շոլոմ-Շենդեր Վոլֆովիչ Ռիվկինը (Ռիվկին, 1878-1930) այդ ժամանակ Հայդելբերգի համալսարանում փիլիսոփայություն էր ուսումնասիրում։ 1902 թվականի հուլիսի 4-ին Գոմելում նա ամուսնացավ Ֆրիդա Նաֆտոլևնա Պերելմանի (Ֆրիդա Ռիվկին, 1881-1944) հետ, ծագումով Կոբրինից[3][4][5]։ 1905 թվականին ընտանիքն ապրում էր Շերստինում[6], ապա՝ Գոմելում, իսկ 1912 թվականին հաստատվեց Ստոկհոլմում։ Ռիվկինի տունը Ստոկհոլմում դարձել էր մեծ թվով գրական գործիչների գրավչության կենտրոնը ոչ միայն Շվեդիայում, այլ ամբողջ Սկանդինավիայում։ Եվգենիային խրախուսում էր հայրը, որը փիլիսոփայությամբ էր զբաղվում և ռուսերեն ու իդիշ լեզվով պատմվածքներ գրում[2][7]։

Եվգենիայի կրտսեր եղբայրը նույնպես հետևեց հոր օրինակին և սկսեց գրել, իր շուրջը հավաքելով շվեդ երիտասարդ գրողների մի ամբողջ խմբի, որոնց թվում էին՝ Գուննար Էկելյոֆը, Հարրի Մարտինսոնը, Կարին Բոյեն, Էբի Լինդեն և ուրիշներ։ Նրանք բոլորը որպես խմբագիր և գրող համագործակցում էին ավանգարդային շվեդական Spektrum ամսագրի հետ[2], որի լուսանկարչական նկարազարդումները կատարում էր Եվգենիայի քույրը՝ Աննան[8]։

Եվգենիան շուտով սկսեց պատմություններ գրել և գումար վաստակել որպես խմբագիր, լրագրող և թերթի թղթակից։ Իր առաջին գրական հաջողությանը նա հասավ 1930 թվականին՝ Studentfabriken (Ուսանողական  ֆաբրիկա) վեպի տպագրությունից հետո։ Աշխատանքը թարգմանվեց տասնչորս լեզուներով և էկրանարկվեց։ 1928 թվականին նա ամուսնացավ երիտասարդ գրող Միքայել Սյոդերբերգի՝ գրող Յալմար Սյոդերբերգի որդու հետ։ Սակայն  ամուսնությունը կարճ տևեց. ամուսինը մահացավ 1931 թվականին։ Եվգենիան շարունակեց լավ հարաբերություններ պահպանել նրա ընտանիքի հետ[2]։

1940 թվականին նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ որպես սկանդինավյան մի քանի թերթերի թղթակից, 1941 թվականին ամուսնացավ հայտնի արվեստի դիլեր և գիտնական Հյուգո Պերլի հետ։ ԱՄՆ քաղաքացիություն ընդունելուց հետո նա շարունակեց զբաղվել լրագրությամբ, թատրոնով, երաժշտությամբ և արվեստով։ 1965 թվականին Ամերիկայում նա հրատարակեց քննադատների կողմից  դրականորեն գնահատված Min Son är Min գիրքը[2]։

Գրողը մահացել է 1973 թվականի հունվարին, վաթսունինը տարեկան հասակում։

Մատենագիտություն խմբագրել

  • 1933 - Kulturen i Sovjet (Խորհրդային Միության մշակույթ)
  • 1936 - Studentfabriken: roman (Ուսանողական ֆաբրիկա)
  • 1947 - Med bästa avsikt: roman (Լավագույն մտադրություններ)
  • 1961 - Mokihana bor på Hawaii (Մոկիհանան ապրում է Հավայան կղզիներում)
  • 1962 - Մոկիհանա (Մոկիհանա)
  • 1962 - Հավայան կղզիներ (Հավայան կղզիներ)
  • 1965 - Min son är min (Իմ որդին իմն է)
  • 1970 - «Kollektivet kring Spektrum» (Սպեկտրում ժողովածու)։ Bonniers, գրական ամսագիր1970 թիվ 8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.metmuseum.org/art/libraries-and-research-centers/leonard-lauder-research-center/research/index-of-cubist-art-collectors/perls-hugo
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Запись о бракосочетании доступна на сайте еврейской генеалогии JewishGen.org. Жених — Шолом-Шендер Вольфович Рывкин, 25 лет, уроженец Гомеля; невеста — Фрейда Нафтолевна Перельман, 23 лет, уроженка Кобрина.
  4. Riwkin's Genealogical Tree
  5. Eugenie Söderberg Collection in Stony Brook University
  6. JewishGen.org: В записи о рождении 10 октября 1905 года в Гомеле сына Эммануила указывается, что отец — Шолом-Сендер Вульфович Ривкин — был прописан в Шерстине.
  7. Eugenie Soderberg Collection in Stony Brook University
  8. Anna Tellgren. «Anna Riwkin-Brick». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել