Էթնոմեթոդաբանություն (անգլ.՝ ethnomethodology), միկրոսոցիոլոգիական տեսություն է, որն ուսումնասիրում է միջանձնային փոխհարաբերությունների կարգավորման որոշոկի մեխանիզմներ։ Այն զբաղվում է առօրյա նորմերը, վարքագծի օրինաչափությունները, առօրյա սոցիալական հարաբերություններում լեզվային առանձնահատկությունները։ Էթնոմեթոդաբանությունը ձևավորվել է դասական սոցիոլոգիայի դպրոցի կողմից։ Դրա ներսում հիմնավոր կերպով քննարկվել և վերլուծվել են որոշոկի հանրույթին բնորոշ միջանձնային փոխհարաբերություններ։ Այս ուղղությունը յուրացնում է ազգագրության մեթոդները՝ տարածելով դրանք ոչ միայն հնացած մշակույթների մարդկանց, այլև բոլոր մարդկանց առօրյա վարքագծի վրա։

Էթնոմեթոդաբանություն տերմինի համահեղինակը ամերիկացի սոցիոլոգ Հարոլդ Գալֆինկելն է։ Նա իր աշխատության մեջ 1967 թվականին առաջարկել է մեթոդիկա «էթնոմեթոդների» (առօրյա մեթոդներ) ուսումնասիրման համար, որոնք մարդիկ կիրառում են նրա համար, որ պարզաբանեն այլ մարդկանց խոսքը և վարքը։ Յուրաքանչյուր մարդ անգիտակցաբար օգտագործում է իր մեթոդները փոխհարաբերությությունների գործընթացների ըմբռնման համար։ Փոխհարաբերությունների (զրույց) իմաստը հստակ հասկանալ կարելի է միայն այն դեպքում, եթե հայտնի է իրավիճակի ենթատեքստը, որը փոխահարաբերության մեջ ներկայացված չէ։

Նույնիմաստ արտահայտությունները տարբեր էթնիկական միավորումներում կարող են իմաստավորվել տարբեր կերպ։ Հնարավոր են դեպքեր, երբ նույն հասարակության տարբեր բնագավառներում փոխհարաբերությունների հիմքում ընկած նույն արտահայտությունը ընկալվի տարբեր՝ կախվա այն կոնկրետ բնագավառներից, որի ներսում դրսևորվում է տվյալ արտահայտությունը։

Հետազոտական ծրագիր խմբագրել

Գարֆինկելի կողմից առաջարկված մեթոդն ուղղված է առօրյա սովորական իրավիճակների ուսումնասիրմանը և ենթադրում է հետազոտողի բարեխիղճ վերաբերմունքի բարձր մակարդակ հետազոտության ընթացքում։ Այսպիսի մոտեցումը անմիջականորեն կապված է էթնոմեթոդոլոգիայի արմատներին, որոնց մեջ են մտնում Ֆենոմենոլոգիա, Ֆենոմենոլոգիական սոցիոլոգիա (Ալֆրեդ Շուլց), մշակութային և սոցիալական մարդաբանություն։

Առաջին իսկ քայլերից էթնոմեթոդաբանությունը դեմ է կանգնում Դյուրկհեյմի սոցիոլագիային, ում համար «սոցիալական փաստերի օբյեկտիվ իրականությունը հանդիսանում է հիմնային սոցիոլոգիական սկզբունք»[1] և Պարսոնսի ֆունկցիոնալիստական տեսությանը։ Գարֆինկելը ուշադրություն է դարձնում անհատների առօրյա գործունեությանը։ Էթնոմեթոդաբանության սկզբնական և հիմնաքարային դրույթը հանդիսանում է այն բանի հաստատումը, որ սոցիալական իրականությունն ստանում է պարզ ուրվագծեր բացառապես մեկնաբանությունների արդյունքում և անհատների պրակտիկ գործունեությամբ, որոնք գտնվում են տվյալ իրավիճակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Garfinkel, Harold Studies in ethnometodology. — Prentice-Hall, 1967. — С. vii.