Էթյեն Մահչուփյան (թուրքերեն՝ Etyen Mahçupyan, մարտի 9, 1950(1950-03-09), Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք լրագրող և գրող։ 2007- 2010 թվականներին եղել է հայալեզու Ակօս թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ Էթյեն Մահչուփյանը թղթակցել է նաև թուրքական Sabah («Առավոտ») և Yeni Şafak («Նոր լուսաբաց») օրաթերթերին։

Էթյեն Մահչուփյան
Ծնվել էմարտի 9, 1950(1950-03-09) (74 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՌոբերթ քոլեջ և Բոսֆորի համալսարան
Մասնագիտությունլրագրող և գրող
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր

Կենսագրություն խմբագրել

Էթյեն Մահչուփյանը ծնվել է 1950 թվականին Ստամբուլում։ Սովորել է Ռոբերտ քոլեջում։ Այնուհետև շարունակել է ուսումը Ստամբուլի Բոսֆորի համալսարանում՝ ստանալով քիմիական ինժեների բակալավրի աստիճան։ Այնուհետև Մահչուփյանը սովորել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության դպրոցում՝ ստանալով միջազգային տնտեսության գծով մագիստրոսի կոչում[1]։ Մահչուփյանը սովորել է նաև բիզնես մենեջմենթ։ Դեռ դպրոցական տարիքում Էթյենը սովորել է խոսել հայերեն[2]։

2014 թվականի հոկտեմբերին նշանակվել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապես Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական[3]

2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Ազատման մասին հայտարարությունը եկավ հաջորդ օրը, երբ նա բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության անժխտելիության մասին։ Այնուամենայնիվ նա նշեց, որ ինքը աշխատանքից ազատվել էր դեռ մարտի 9-ին, երբ լրացել էր նրա 65 տարեկանը, և շարունակում է անել որոշակի աշխատանքներ, որոնց համար չի վարձատրվում[4]։

Անձնական կյանք խմբագրել

Մահչուփյանը ծնվել է թուրքահայ ընտանիքում, ովքեր կաթոլիկներ էին։ Նրա ազգանունը առաջացել է իր մեծ պապի մականունից՝ «Մահչուփ», որը թուրքերենից թարգմանած նշանակում է ամաչկոտ, շփոթված կամ զուսպ[2]։

Աշխատություններ խմբագրել

  • Bir Zamanlar Ermeniler Vardı (2008)
  • Batı'yı Anlamak (2008)
  • Türkiye'yi Anlamak (2008)
  • Liberallik Demokratlık Tartışması (2008)
  • Bir Demokratın Gündemi (2007)
  • Bir Zümre, Bir Parti – Türkiye'de Ordu (2004)
  • İkinci Tanzimat (2003)
  • Batı'dan Doğu'ya, Dünden Bugüne Zihniyet Yapıları ve Değişim (2000)
  • Radikal Yazılar 4 – Büyük Travmanın Eşiğinde (2000)
  • Radikal Yazılar 3 – Yönetemeyen Cumhuriyet (2000)
  • Radikal Yazılar 2 (2000)
  • Radikal Yazılar 1 (1998)
  • Türkiye'de Merkeziyetçilik: Devlet ve Din (1998)
  • İdeolojiler ve Modernite (1997)
  • Osmanlı'dan Postmoderniteye (1996)
  • Beyin Fırtınası – Demokrasi, Batılılaşma, Laiklik, Devlet, Yeni Dünya Düzeni

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Akdeniz, Eylem; Goker, Emrah (2015 թ․ փետրվարի 11). «Becoming a 'Media Intellectual': The Platitudes and Partisanships of Etyen Mahçupyan». Jadaliyya.
  2. 2,0 2,1 Akman, Nuriye (2002 թ․ սեպտեմբերի 15). «Eşim hâlâ evin her tarafında...». Zaman (Turkish). Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Etyen Mahçupyan appointed Turkish PM's Senior Advisor». Արմենպրես. 2014 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Turkey PM's Armenian aide steps down amid genocide row». Today's Zaman. 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.