Էթի ամրոց, 14-րդ դարի դղյակ, որը գտնվում Շոտլանդիայի Անգուս տարածաշրջանում, Արբրոութ ձկնորսական քաղաքից 3 մղոն դեպի հյուսիս։

Էթի ամրոցը

Պատմություն խմբագրել

Էթի ամրոցը թվագրվում է մոտավորապես 1300 թվականով[1], երբ մոտակայքում գտնվող Արբրոութ վանքի վանականները կառուցել են ավազաքարե դոնժոնը։ Անցել է Մաքսվել կլանի, այնուհետև 1546 թվականին սուրբ Էնդրյուս քաղաքում սպանված Շոտլանդիայի վերջին կարդինալ Դեյվիդ Բիթոնի տիրապետության տակ[1]։ Կարդինալ Բիթոնի հետ ամրոցի ունեցած կապն այսօր էլ ակնհայտ է, քանի որ ամրոցում է գտնվում մի փոքրիկ մատուռ ու կարդինալի հյուրասենյակը, որը գաղտնի աստիճանասանդուղքով միանում է վերևում գտնվող մեծ դահլիճին։

1665 թվականին ամրոցը գնել է Քարնեգի ընտանիքը, որոնք հետագայում դարձել են Նորտեսկի կոմսերը։ 7-րդ կոմսը փոխծովակալ էր ու 1805 թվականին Տրաֆալգարի ճակատամարտում հանդես էր գալիս ծովակալ Նելսոնի հետ։ Ի նշան երախտագիտության, կոմսին թույլատրվել է իր զինանշանի մեջ ներառել Տրաֆալգարը, և այն դեռ կարելի է տեսնել ամրոցի ձեղնահարկի լուսամուտներից մեկի վրա։ 1928 թվականին Ուիլյամ Քաննինգհեմ Հեկտորը գնել է ամրոցը[1]։

Ամրոցը հանդիսացել է սըր Վալտեր Սքոթի «Անտիկվար» վեպում նկարագրված Նոքվինոք մտացածին դղյակի նախատիպը[1][2]։ Սըր Վալտեր Սքոթը Նորտեսկի 8-րդ կոմս Ուիլյամ Քարնեգիի մտերիմ ընկերն էր ու հաճախ է եղել Էթի ամրոցում[1]։

Վերականգնվել է Ֆորսայտների կլանի առաջնորդ Ալիստեր Ֆորսայտի կողմից ու այժմ հանդիսանում է նրանց նստավայրը[3][4]։

Ուրվականներ խմբագրել

Ասում են, որ ամրոցում շրջում են ոմն մոխրագույն հագած լեդիի ու 16-րդ դարում Արբրոութի վանահոր՝ Դեյվիդ Բիթոնի ուրվականները[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ethie Castle: History». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին.
  2. M'Bain, James M. (1897). Eminent Arbroathians. Arbroath: Brodie & Salmond. էջ 23. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. [1]
  5. «Halloween happenings in your area». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 22.

Արտաքին հղումներ խմբագրել