Էզրա Թեդ Նյումեն

ամերիկացի ֆիզիկոս

Էզրա Թեդ Նյումեն (հոկտեմբերի 17, 1929(1929-10-17), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 24, 2021(2021-03-24)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով։ Նա Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր է։ Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից։

Էզրա Թեդ Նյումեն
անգլ.՝ Ezra Theodore Newman
Newman-Rovelli-2019-byVidotto.jpg
Ծնվել էհոկտեմբերի 17, 1929(1929-10-17)
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 24, 2021(2021-03-24)[1] (91 տարեկան)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փիթսբուրգի համալսարան
Գործունեության ոլորտհարաբերականության ընդհանուր տեսություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
Ալմա մատերՍիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարPeter Bergmann?
ՊարգևներԱյնշտայնի մրցանակ[2] և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար։ Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց։

ԿրթությունԽմբագրել

Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[3]։ Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[4]։

Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա։ Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում, հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով։ Կրթությունը շարունակելու համար նա գնաց Սիրաքյուսի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը ֆիզիկայումԽմբագրել

Նյումենը միացել է Պիտսբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին։ Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրաքյուսի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին։ 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[3]։

1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ։ Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[5]։ Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ։

1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[6]։

ԸնտանիքԽմբագրել

Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[3]։

Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula Archived 2017-07-02 at the Wayback Machine. կրթական տնօրենն է։

Ընտրված հրապարակումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ezra Ted Newman ObituaryPittsburgh: 2021. — ISSN 1068-624X; 2692-6903
  2. http://www.aps.org/programs/honors/prizes/prizerecipient.cfm?last_nm=Newman&first_nm=Ezra&year=2011
  3. 3,0 3,1 3,2 Allen G. Debus (1968) Who's Who in Science, page 1250, A. N. Marquis
  4. Paul Basken (February 13, 2011) A Humble Heavyweight in Physics Finally Gets His Due, Chronicle of Higher Education
  5. Newman, E. T., Tamburino, L. A.; & Unti, T. (1963)։ «Empty-space generalization of the Schwarzschild metric»։ J. Math. Phys. 4 (7): 915։ Bibcode:1963JMP.....4..915N։ doi:10.1063/1.1704018 
  6. Newman E. T. (1973)։ «Maxwell's equations and complex Minkowski space»։ Journal of Mathematical Physics (The American Institute of Physics) 14 (1): 102։ Bibcode:1973JMP....14..102N։ doi:10.1063/1.1666160։ (subscription required (help)) 

== References ==

Արտաքին հղումներԽմբագրել