Էդվարդ Ֆերրարս (անգլ.՝ Edward Ferrars), Ջեյն Օսթինի «Զգացմունք և բանականություն» վեպի գրական հերոսներից։ Նա Ֆաննի Դաշվուդի ավագ եղբայրն է, ով հարաբերությունների մեջ է մտնում Էլինոր Դաշվուդի հետ։

Էդվարդ Ֆերրարս
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
ՀեղինակՋեյն Օսթին
Ներկայացված էԶգացմունք և բանականություն
Սեռարական
Դերը կատարել ենՌոբին Էլլիս, Բոսկո Հոգան, Հյու Գրանտ և Դեն Սթիվենս

Վեպի սկզբում հերոսը բնութագրված է այսպես․ «Էդվարդ Ֆերրարսը գեղեցիկ չէր, բայց նրա բնավորությոան գծերը նրան դարձնում էին հաճելի մարդ։ Նա չափից դուրս ամաչկոտ էր իրեն գնահատելու համար, բայց երբ նա հաղթահարում է իր բնական ամաչկոտությունը, նրա պահվածքը ցույց է տալիս բաց և բարի սիրտը։ Նա ուներ լավ հասկացողություն, իսկ լավ կրթության շնորհիվ այն միայն բարելավվել էր։ Բայց նա երբեք չի կատարել իր մոր կամ քրոջ քմահաճությունները, ովքեր ուզում էին նրան տեսնել այնպես ինչպես իրենց էր հարմար»[1]։

Նրա բնավորության մեջ կար ավելի շատ հավատարմություն, քան Մերիան Դաշվուդի և Ջոն Ուիլըբիի սիրային հարաբերությունների մեջ։ Չնայած նրա բանականությանը, որի շնորհիվ էլ գրավում է Էլինորին, նա կարողանում է կապվել մարդկանց հետ և նրանց հետ ձևավոևել ամուր ընկերական կամ սիրային հարաբերություններ։ Նրա հավատարմության օրինակը ցուցադրվում է այն ժամանակ, երբ նա խորտակելով իր և Էլինորի երջանկությունը չի դրժում այն խոստումը, որը տվել էր մեկ այլ աղջկա, երբ երիտասարդ էր։ Նա և Մերիանի ապագա ամուսին գեներալ Բրանդոնը վեպում՝ ոչ ազդեցիկ արտաքինով, բայց հոյակապ բնավորություն ունեցող օրինակ խծառայող կերպարներ են[1]։

Էդվարդ Ֆերրարսը վերջիվերջո ամուսնանում է Էլինորի հետ, երբ իր եղբայրը՝ Ռոբերտ Ֆերրարսը ամուսնանում է Լյուսի Սթիլի՝ իր նախկին սիրեցյալի հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Эдвард Феррарс». www.livelib.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.