Էդվարդ Ստեփանի Հակոբյան (հուլիսի 3, 1920(1920-07-03), Ֆայում, Եգիպտոս - փետրվարի 20, 2004(2004-02-20)[1], Կահիրե, Եգիպտոս), խմբավար, կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ։

Էդվարդ Հակոբյան
Ծնվել էհուլիսի 3, 1920(1920-07-03)
Ֆայում, Եգիպտոս
Երկիր Եգիպտոս
Մահացել էփետրվարի 20, 2004(2004-02-20)[1] (83 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունկոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կահիրեի Գալուստյան ազգային, ապա՝ ֆրանսիական վարժարանները, Փարիզի «Ցեզար Ֆրանկ» երաժշտանոցը (1954)։ 1955 թվականից երգեցողության ուսուցիչ է Կահիրեի Գալուստյան և Նուբարյան ազգային վարժարաններում, ղեկավարում է «Շնորհալի», «Թաթուլ Ալթունյան», «Ազատ Մանուկյան» երգչախմբերը, հանդես գալիս համերգներով, դասախոսություններով։ Գրել է լարային տրիո, սիմֆոնիկ պարեր, սիմֆոնիկ սյուիտ, «Անտիկ պոեմ»։ Արժեքավոր են «Քնարական երգեր», «Քուչակյան տաղեր», «Սրբազան տաղեր» երգաշարերը, «Հայաստան, ապրիր հավիտյան», «Հարազատ դպրոց» դպրոցական երգերի պրակները։ Հայաստանում հանդես է եկել (1969, 1983) հեղինակային համերգներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։