Էդվարդ Կրոնջագեր (անգլ.՝ Edward Cronjager[3], մարտի 21, 1904(1904-03-21)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 15, 1960(1960-06-15)[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։

Էդվարդ Կրոնջագեր
Ծննդյան թիվ՝մարտի 21, 1904(1904-03-21)[1][2]
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունիսի 15, 1960(1960-06-15)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ
IMDb։ID 0005676

Կենսագրություն խմբագրել

Էդվարդ Կրոնջագերը ծնվել է 1904 թվականի մարտի 21-ին Նյու Յորքում[4]։ Որպես օպերատոր նա իր դեբյուտը կատարել է 1925 թվականին «Կանանց աշխատանքը» վեսթեռն կատակերգության մեջ, ռեժիսոր՝ Գրեգորի Լա Կավայա։ Նա մասնակցել է ավելի քան հարյուր քսան կինոնկարների նկարահանումներին։ Յոթ անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, 1944 թվականի երկու անվանակարգերում՝ գունավոր և սև ու սպիտակ ֆիլմերում օպերատորական լավագույն աշխատանքի համար[5]։

Մահացել է 1960 թվականի հունիսի 15-ին Հոլիվուդում[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1927՝ Թևեր / Wings
  • 1931՝ Սիմարրոն / Cimarron
  • 1932՝ Կորած հեծելավաշտը / The Lost Squadron
  • 1935՝ Ռոբերտա / Robertа
  • 1936՝ Տեխասի ռենջերները / The Texas Rangers
  • 1937՝ Բարակ սառույց / Thin Ice
  • 1941՝ Գիշերային մղձավանջ / I Wake Up Screaming
  • 1941՝ Արևային հովտի սերենադ / Sun Valley Serenade
  • 1942՝ Տրիպոլիի ափերին / To the Shores of Tripoli
  • 1942՝ Մկնորս / The Pied Piper
  • 1943՝ Դրախտը կարող է սպասել / Heaven Can Wait
  • 1943՝ Ամբողջ հանցախումբը հավաքատեղիում / The Gang's All Here
  • 1944՝ Առանձնատուն Ինդիանայում / Home in Indiana
  • 1947՝ Անապատի կատաղություն / Desert Fury
  • 1950՝ Տունը գետի մոտ / House by the River
  • 1953՝ Կորալային խութ / Beneath the 12-Mile Reef

Անվանակարգեր խմբագրել

  • «Օսկար» մրցանակ` լավագույն օպերատորական աշխատանքի համար
    • Առաջադրվել է 1931 թվականին «Սիմարրոն» ֆիլմի համար։
    • Առաջադրվել է 1941 թվականին՝ «Արևային հովտի սերենադ» սև ու սպիտակ ֆիլմի համար։
    • Առաջադրվել է 1942 թվականին՝ Ուիլյամ Վ. Սքոլլի հետ` «Տրիպոլիի ափերին» գունավոր կինոնկարի համար։
    • Առաջադրվել է 1942 թվականին՝ «Մկնորս» սև ու սպիտակ ֆիլմի համար։
    • Առաջադրվել է 1943 թվականին՝ «Դրախտը կարող է սպասել» գունավոր կինոնկարի համար։
    • Առաջադրվել է 1944 թվականին՝ «Առանձնատուն Ինդիանայում» գունավոր կինոնկարի համար։
    • Առաջադրվել է 1953 թվականին՝ «Կորալային խութ» գունավոր կինոնկարի համար։

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137691742 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. в другой транслитерации Эдвард Кроньяджер
  4. 4,0 4,1 «Edward Cronjager (1904-1960) - Find A Grave...». www.findagrave.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Edward Cronjager - Academy Awards Search». awardsdatabase.oscars.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Կրոնջագեր» հոդվածին։