Էդուարդ Վիվիան (Վանս) Պալմեր (անգլ.՝ Edward Vivian "Vance" Palmer, օգոստոսի 28, 1885(1885-08-28)[1], Bundaberg - հուլիսի 15, 1959(1959-07-15)[1], Kew, City of Boroondara, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի գրող։

Էդուարդ Վանս Պալմեր
Ծնվել էօգոստոսի 28, 1885(1885-08-28)[1]
ԾննդավայրBundaberg
Վախճանվել էհուլիսի 15, 1959(1959-07-15)[1] (73 տարեկան)
Վախճանի վայրKew, City of Boroondara, Վիկտորիա, Ավստրալիա
Մասնագիտությունգրող, կենսագիր, բանաստեղծ, վիպասան և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
Ուշագրավ աշխատանքներThe Big Fellow?
Պարգևներ
ԱմուսինՆեթի Փալմեր
ԶավակներAileen Yvonne Palmer?

Առաջին գիրքը «Մարդկանց աշխարհը» (1915), պատմվածքների և սկետչների ժողովածու է։ Պալմերի պիեսները, որոնք բեմադրվել են «Պիոներ դերասանների» միացյալ գրական թատրոնում (մինչև 1926), սկզբնավորել են ավստրալիական դրաման («Սե ձին և այլ պիեսներ», 1924, ժողովածու)։ «Համիլթոն անունով մարդը» (1928), «Մարդիկ մարդկային են» (1930), «Անցում» (1930), «Գոլքոն-դա» (1948), «Ցանքի ժամանակը» (1957), «Ականավոր գործիչը» (1959) եռերգությունը և այլ վեպեր հերոսապատումներ են Ավստրալիայի բանվոր դասակարգի մասին։

Համարվում է ավստրալիական սոցիալական վեպի հիմնադիրներից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 85