Էդուարդ Կարսյան
Էդուարդ Վարդանի Կարսյան (ապրիլի 3, 1942, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, դիզայներ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։
Էդուարդ Կարսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1942 (81 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն |
Ճարտարապետ-դիզայներ Լևոն Կարսյանի եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
Էդուարդ Կարսյանը ծնվել է 1942 թվականին Երևանում՝ նկարիչների ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվան ուսումնարանի (այժմ՝ Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիա) մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բաժինը։ 1974-1979 թվականներին աշխատել է Պոդոլսկի գեղարվեստի արվեստանոցում, 1979-1985 թվականներին՝ Հայաստանի Գեղարվեստի ֆոնդում։ Որմնանկարներ է ստեղծել տարբեր քաղաքներում[1][2]։
1986 թվականին հրավիրվել է Հունգարիայի Կեչկեմետ քաղաք, որտեղ ծանոթացել է արծնանկարչությանը և սկսել զբաղվել արվեստի հիշյալ ճյուղով։ Այնուհետև բազմիցս հրավիրվել է Հունգարիա և այդ բնագավառում ստեղծած իր գործերը ցուցադրել Ֆրանսիայի Լիմոժ քաղաքում և արծնի միջազգային տարբեր ցուցահանդեսներում։
Կարսյանի «Հիշողություններ» շարքի կտավները ներկայացնում են Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Ավստրիա, Հունաստան և այլ երկրներ կատարած ճամփորդությունների տպավորությունները[3]։
Ստեղծագործություններ խմբագրել
Իրականացրել է հետևյալ կառույցների ինտերիերը և ձևավորումը՝
- Ուֆա քաղաքի և Ուդմուրտիայի Մշակույթի տներ
- ՌԴ Տուլայի մարզի մարզահամալիր
- Մոսկովյան մարզի ճամբար
- ՌԴ Պոդլիպկ քաղաքի փորձարարական դպրոց
- Բելգրադում Ռուսաստանի դեսպանատան շենք
- ՀՀ ներքին գործերի նախարարության շենք (Երևան)
- Երևանի «Արարատ» հանրախանութի սրահ
- «Նաիրի» կինոթատրոն
- Քաղաքային ավիացիայի վարչության դպրոցի շենք
- Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի լուսարձակներ
- Մի շարք երևանյան ռեստորանների ու սրճարանների և այլ կառույցներ
- «Ամազոն» սրճարան
- «Շերլոկ Հոլմս» բար-սրճարան
- «Կակտուս», «Մարկո Պոլո», «Կիլիկիա», «Դալի» ռեստորաններ
- «Ջրաշխարհ», «Սայաթ Նովա» համալիրներ
- «Սամուրայ» սուշի բար
- Երևանի Հանրապետական հիվանդանոցի դահլիճի արտաքին ճակատամասը (քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանի հետ, «Վերածնունդ» կոչվող կոմպոզիցիան զբաղեցնում է 600 քմ մակերես, ներկայացնում է մարդկային կյանքի գեղարվեստական յուրօրինակ իմաստավորում)
Անդամակցություն խմբագրել
- Հայաստանի ճարտարապետների միություն
- Հայաստանի նկարիչների միություն
- Արծնանկարիչների միջազգային ընկերություն (Հունգարիա)
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Հռոմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Երևանում («Էդուարդ Կարսյան. Հետահայաց» խորագիրը կամ «Ռետրո», 2012, Կալենց թանգարան[4][5]) և այլուր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Էդուարդ Կարսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-03(չաշխատող հղում)
- ↑ ««ԻՆՏԵՐԴԵԿՈ» ճարտարապետական արվեստանոց»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-22-ին
- ↑ «Միջավայր կերտող արվեստագետը»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-03
- ↑ «Վաղը Երևանում կկայանա դիզայնի ցուցահանդես - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2017-04-03
- ↑ «Էդուարդ Կարսյանի աշխատանքները՝ պրոֆեսիոնալ դիզայնի ցուցահանդեսում»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2017-04-03