Էդուարդ Խաչիկյան (օդաչու)

հայ օդաչու
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Խաչիկյան (այլ կիրառումներ)

Էդուարդ Վազգենի Խաչիկյան (օգոստոսի 14, 1960(1960-08-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1992(1992-10-10), Գյուլիստան), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Էդուարդ Խաչիկյան
Ծնվել էօգոստոս 14, 1960
ԾննդավայրԵրևան,
Մահացել էՀոկտեմբեր 10, 1992
Մահվան վայրԳյուլիստան Շահումյանի շրջան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Վոլչանսկի (Խարկովի մարզ, Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի ուղղաթիռային օդաչուական ուսումնարանը (1981)։ 1981-1985 թվականներին աշխատել է Ատկալսկի (Ռուսաստան) ավիաուսումնական կենտրոնում, 1985 թվականից՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1989-1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամն Արցախ, այդ թվում՝ Շահումյան և Գետաշեն կազմել է 850 ժամ։

ՊարգևներԽմբագրել

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Եռաբլուրում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 680։

Արտաքին հղումներԽմբագրել