Էդուարդ Ավետիսով

հայ ակնաբույժ

Էդուարդ Սերգեյի Ավետիսով (դեկտեմբերի 23, 1921(1921-12-23)[1], Սամարղանդ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 7, 2001(2001-08-07)[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ ՌԽՖՍՀ, Ուզբեկական ԽՍՀ և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Էդուարդ Ավետիսով
Ծնվել էդեկտեմբերի 23, 1921(1921-12-23)[1]
ԾննդավայրՍամարղանդ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էօգոստոսի 7, 2001(2001-08-07)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՍամարղանդի պետական բժշկական ինստիտուտ (1950)
Մասնագիտությունակնաբույժ և մանկավարժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964)
ԱշխատավայրՄոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ
ԱնդամակցությունՉեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան բժշկական ընկերություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Ավետիսովը ծնվել է 1921 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Սամարղանդի բժշկական ինստիտուտը։ 1957 թվականից աշխատել է Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտում, 1962 թվականից եղել է Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի երեխաների շլության ախտորոշման և բուժման բաժնի վարիչ, 1966-2001 թվականներին՝ Մոսկվայի Հելմհոլցի անվան աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, 1963-1991 թվականներին՝ Ակնաբույժների համամիութենական գիտական ընկերության նախագահ, Եվրոպական ակնաբուժական ընկերակցության փոխնախագահ՝ շլության ուսումնասիրման գծով[2][3]։

Աշխատանքները վերաբերում են կարճատեսության, շլության, տեսողության օպտիկական շտկման, ոսպնյակի մթագնման վիրահատական բուժման, ախտորոշման նպատակով լազերի օգտագործման, օֆթալմոէրգոնոմիկայի, օֆթալմոկիբեռնետիկայի, ակնաշարժության բուժման, աչքի շարժուն բեկունակության հարցերին[4][5]։

Անդամակցություն խմբագրել

  • Ակնաբուժության միջազգային ակադեմիայի անդամ
  • Չեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան բժշկական ընկերության անդամ
  • Կուբայի ակնաբույժների գիտական ընկերության անդամ

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ առողջապահության նախարարության Ավերբախի անվան մրցանակ, 1977
  • ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • Ուզբեկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
  • «Պատվո նշան» շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Երկեր խմբագրել

  • Вопросы офтальмологии в кибернети­ческом освещении, Москва, 1973 г.
  • Оптическая коррекция зрения, Москва, 1981 г.
  • Близору­кость, Москва, 1986 г.
  • Исбинокулярная амблиопия и ее лечение, Москва, 1968 г.
  • Охрана зре­ния детей, Москва, 1975 г.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1690
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Эдуард Сергеевич АВЕТИСОВ – ученый и педагог». www.eyepress.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  4. «Издательство АПРЕЛЬ — Эдуард Сергеевич Аветисов – УЧЕНЫЙ, УЧИТЕЛЬ, ЧЕЛОВЕК». aprilpublish.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  5. журнал», Издание для практикующих врачей «Русский медицинский. «Памяти Э.С. Аветисова». Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.