Էդուարդ Ասադով (ռուս.՝ Эдуард Аркадьевич Асадов, իսկական անունը՝ Էդուարդ Արտաշեսի Ասադյան, 7 սեպտեմբերի, 1923, Մերվ, Թուրքմենիայի ԻԽՍՀ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ – 21 ապրիլի, 2004, Օդինցովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), հայկական ծագմամբ ռուսագիր բանաստեղծ, գրող[2][3][4]։

Էդուարդ Ասադով
ռուս.՝ Эдуард Асадов
Ծնվել էսեպտեմբերի 7, 1923(1923-09-07)[1]
ԾննդավայրՄարի, Turkmenskaya Oblast, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 21, 2004(2004-04-21)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրՕդինցովո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերպոեզիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան Լենինի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Էդուարդ Ասադով Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թուրքմենիայի ԻԽՍՀ Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում, հայերի ընտանիքում[2][3][4]։ Ծնողները եղել են ուսուցիչներ։ Հայրը՝ Արտաշես Ասադյանցը (1898-1929), եղել է Արցախի Հադրութ գյուղից, սովորել է Տոմսկի տեխնոլոգիական ինստիտուտում, եղել է Սոցիալ-հեղափոխական կուսակցության անդամ։ 1918 թվականի նոյեմբերի 9-ին ձերբակալվել է Ալթայում, ազատ է արձակվել 1919 թվականի դեկտեմբերի 10-ին Պ. Կանցելյարսկու խմբի կողմից։ Բանտից դուրս է եկել որպես բոլշևիկ, աշխատել է Ալթայի նահանգական արտակարգ հանձնաժողովում որպես քննիչ։ Ապագա կնոջ՝ Լիդիա Իվանովնա Կուրդովայի հետ ծանոթացել է Բառնաուլում։ 1921 թվականին մեկնել է Կովկաս, որտեղ կռվել է դաշնակների հետ. եղել է հրաձգային գնդի կոմիսար, հրաձգային ջոկատի հրամանատար։ 1923 թվականից որպես ուսուցիչ աշխատել է Մերվում։

Հոր մահից հետո՝ 1929 թվականին, Էդուարդ Ասադովը մոր հետ տեղափոխվել է Սվերդլովսկ, որտեղ ապրում էր նրա պապը՝ Հովհաննես (Իվան) Գալուստի Քյուրդյանը։

Ութ տարեկանում Էդուարդ Ասադովը գրել է իր առաջին բանաստեղծությունը։ 1939 թվականից ապրել է Մոսկվայում, սովորել է Մոսկվայի 38-րդ դպրոցում, որն ավարտել է 1941 թվականին։ Դպրոցն ավարտելուց մեկ շաբաթ անց սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Ասադովը կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է ականանետի նշանառու, ապա «Կատյուշայի» մարտկոցի հրամանատարի օգնական Հյուսիսկովկասյան ու Ուկրաինական 4-րդ ռազմաճակատներում։ Կռվել է նաև Լենինգրադի ճակատում։

1944 թվականի մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Բելբեկի մոտ Սևաստոպոլի համար մղված մարտերի ժամանակ Էդուարդ Ասադովը դեմքից ծանր վիրավորվել է ռումբի բեկորներից։ Բուժման արդյունքում տեսողությունը վերականգնել չի հաջողվել, և Ասադովը հետագա ողջ կյանքի ընթացքում կրել է սև կիսադիմակ։

Այդ ողբերգական օրերի մասին բանաստեղծը գրել է.

  ...Ի՞նչ եղավ հետո։ Իսկ հետո հիվանդանոցն էր ու քսանվեց օր պայքարը կյանքի ու մահվան միջև։ «Լինե՞լ, թե՞ չլինել» - բառի ամենաուղղակի իմաստով։ Երբ գիտակցությունս վերադառնում էր, թելադրում է երկու-երեք բառ մորս ուղղված բացիկի համար՝ փորձելով խուսափել տագնապահարույց բառերից։ Երբ գիտակցությունս կորցնում էի, զառանցում է։ Վատ էի, սակայն երիտասարդությունն ու կյանքը ի վերջո հաղթեցին։ Ընդ որում, հիվանդանոցը մեկը չէր, այլ մի ամբողջ պաահունակ։ Մամաշաևից ինձ տեղափոխեցին Սակի, ապա Սիմֆերոպոլ, դրանից հետո՝ Կիսլովոդսկ՝ Հոկտեմբերի տասնամյակի անվան հիվանդանոց (այժմ այնտեղ առողջարան է), իսկ այնտեղից էլ Մոսկվա։ Տեղափոխություններ, վիրաբույժների հերձադանակներ, վիրակապություններ։ Եվ ահա ամենադժվարը՝ բժիշկների վճիռը. «Առջևում կլինի ամեն ինչ։ Ամեն ինչ, բացի լույսից»։ Ահա դա էլ ես պիտի ընդունեի, դիմանայի ու ընբռնեի, արդեն ինքս պիտի որոշեի. «Լինե՞լ, թե՞ չլինել»։ Իսկ բազմաթիվ անքուն գիշերներից հետո, կշռադատելով ամեն ինչ ու պատասխանելով՝ Այո, իմ առջև դնել ամենամեծ ու ինձ համար ամենակարևոր նպատակը և գնալ դեպի այն արդեն առանց հանձնվելու։

Ես նորից սկսեցի գրել բանաստեղծություններ։ Գրում էի և՛ գիշերը, և՛ ցերեկը, և՛ վիրահատությունից առաջ, և՛ դրանից հետո, գրում էի հաստատակամորեն ու համառորեն։ Հասկանում էի, որ դեռ այն չէ ու այնպես չէ, բայց նորից փնտրում էի ու նորից աշխատում։ Սակայն ինչքան էլ ամուր լինի մարդու կամքը, ինչ համառությամ էլ նա գնա դեպի իր նպատակը և ինչ քան ջանք էլ նա ներդնի իր գործում, իսկական հաջողությունը դեռևս երաշխավորված չէ։ Պոեզիայում, ինչպես ամեն արվեստում, պետք են ընդունակություններ, տաղանդ, կոչում։ Ինքդ քո արժանիքները գնահատելը դժվար է, քանի որ ամենից ատ կողմնապահությամբ դու վերաբերվում ես ինքդ քեզ։

Երբեք չեմ մոռանա 1948 թվականի այդ մայիսի 1-ը։ Եվ այն, թե ինչքան երջանիկ էի ես, երբ բռնել էի Գիտնականների տան մոտից գնված «Огонёк»-ի համարը, որում տպագրվել էին իմ բանաստեղծությունները։ Հենց այդպես, իմ բանաստեղծությունները, ոչ թե ինչ-որ ուրիշինը։ Իմ կողքով երգելով անցնում էին տոնի մասնակից ցուցարարները, իսկ ես, հավանաբար, ամենատոնականն էի Մոսկվայում։

 

1946 թվականին Էդուարդ Ասադովն ընդունվել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտ, որը գերազացությամբ ավարտել է 1951 թվականին։ Նույն թվականին նա հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Լուսավոր ճանապարհ» (ռուս.՝ «Светлая дорога») և ընդունվել Կոմունիստական կուսակցության շարքերը, ինչպես նաև դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Իր կյանքի վերջին տարիներին Էդուարդ Ասադովն ապրել և աշխատել է Կրասնովիդովո (ДНТ Красновидово) գյուղում։ Մահացել է 2004 թվականի ապրիլի 21-ին Օդինցովոյում։ Թաղված է Մոսկվայի Կունցևոյի գերեզմանատանը[5]։ Նա կտակել էր իր սիրտը թաղել Սևաստոպոլում՝ Սապուն լեռան վրա[4], սակայն այնտեղ գործող թանգարանի աշխատակիցների վկայմամբ՝ ազգականները դեմ են եղել, և բանաստեղծի կտակը մնացել է անկատար։

Ընտանիք խմբագրել

  • Հովհաննես (Իվան) Գալուստի Քյուրդյան – պապը, գյուղական բժիշկ, երիտասարդ տարիներին եղել է Նիկոլայ Չեռնիշևսկու քարտուղարը։
  • Արտաշես Ասադյան (1898-1929) – հայրը
  • Լիդիա Իվանովնա Ասադովա (1902-1984) – մայրը («Մոսհամերգի» արտիստ)

Ստեղծագործություն խմբագրել

Էդուարդ Ասադովը հեղինակել է 47 գիրք՝ «Ձնառատ երեկո» (ռուս.՝ «Снежный вечер», 1956), «Զինվորները վերադարձան պատերազմից» (ռուս.՝ «Солдаты вернулись с войны», 1957), «Հանուն մեծ սիրո» (ռուս.՝ «Во имя большой любви», 1962), «Քնարական էջեր» (ռուս.՝ «Лирические страницы», 1962), «Սիրում եմ հավերժ» (ռուս.՝ «Я люблю навсегда», 1965), «Երջանիկ եղեք, երազողներ» (ռուս.՝ «Будьте счастливы, мечтатели», 1966), «Ռոմանտիկայի կղզին» (ռուս.՝ «Остров романтики», 1969), «Բարություն» (ռուս.՝ «Доброта», 1972), «Երգ անխոս ընկերների մասին» (ռուս.՝ «Песня о бессловесных друзьях», 1974), «Անհանգիստ տարիների քամիները» (ռուս.՝ «Ветра беспокойных лет», 1975), «Որսի Շների համաստեղությունը» (ռուս.՝ «Созвездие Гончих Псов», 1976), «Խիզախության ու սիրո տարիներ» (ռուս.՝ «Годы мужества и любви», 1978), «Երջանկության կողմնացույց» (ռուս.՝ «Компас счастья», 1979), «Խղճի անունով» (ռուս.՝ «Именем совести», 1980), «Հայրենիքի ծուխը» (ռուս.՝ «Дым Отечества», 1983), «Մարտնչում եմ, հավատում եմ, սիրում եմ» (ռուս.՝ «Сражаюсь, верую, люблю!», 1983), «Վերին պարտք» (ռուս.՝ «Высокий долг», 1986), «Ճակատագրեր ու սրտեր» (ռուս.՝ «Судьбы и сердца», 1990), «Պատերազմի փայլատակումներ» (ռուս.՝ «Зарницы войны», 1995), «Պետք չէ հանձնվել, մարդիկ» (ռուս.՝ «Не надо сдаваться, люди», 1997), «Պետք չէ տալ սիրելիներին» (ռուս.՝ «Не надо отдавать любимых», 2000), «Մի՛ անցեք սիրո կողքով։ Չափածո և արձակ» (ռուս.՝ «Не проходите мимо любви. Поэзия и проза», 2000), «Ծիծաղելն ավելի լավ է, քան տանջվելը։ Չափածո և արձակ» (ռուս.՝ «Смеяться лучше, чем терзаться. Поэзия и проза», 2001)և այլն։ Դրանցից բացի Էդուարդ Ասադովը գրել է նաև արձակ ստեղծագործություններ («Պատերազմի փայլատակումներ» (ռուս.՝ «Зарницы войны»), «Հետախույզ Սաշան» (ռուս.՝ «Разведчица Саша») պատմվածքները, «Ռազմաճակատային գարուն» (ռուս.՝ «Фронтовая весна») նովելը), թարգմանել է Բաշկիրիայի, Վրաստանի, Կալմիկիայի, Ուզբեկստանի բանաստեղծների ստեղծագործությունները։

Ասադովը գրել է քնարական բանաստեղծություններ, պոեմներ (այդ թվում նաև ինքնակենսագրական՝ «Снова в строй», 1948), պատմվածքներ, էսսեներ, «Գոգոլյան ճեմուղի» (ռուս.՝ «Гоголевский бульвар», «Не смейте бить человека!» ժողովածու, Москва: Славянский диалог, 1998): Նա աշխատել է որպես գրական խորհրդատու «Լիտերատուրնայա գազետայում» («Литературная газета»), «Огонёк» և «Молодая гвардия» ամսագրերում, «Молодая гвардия» հրատարակչությունում։ ԽՍՀՄ անկումից հետո նրա ստեղծագործությունները լույս են տեսել «Славянский диалог», «Эксмо», «Русская книга» հրատարակչություններում։

Ասադովը ճանաչում է ձեռք բերել 1960-ական թվականներին։ Նրա գրքերը, որ լույս են տեսել հարյուրհազարավոր օրինակներով, արագ վաճառվել են։

Իր բանաստեղծություններում Էդուարդ Ասադովը գովերգում է մարդկային լավագույն հատկանիշները՝ բարությունը, հավատարմությունը, երախտագիտությունը, մեծահոգությունը, հայրենասիրությունը, արդարությունը։ Իր բանաստեղծությունների մի մասը նա նվիրել է երիտասարդներին՝ ձգտելով նրանց փոխանցել իր փորձը։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան (7 փետրվարի, 2004) – հայրենական գրականության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[6]
  • Պատվո շքանշան (7 սեպտեմբերի, 1998) – հայրենական գրականության մեջ ունեցած մեծ ներդրման համար[7]
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (20 հոկտեմբերի, 1993) – հայրենական գրականության և միջազգային մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար[8]
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (11 մարտի, 1985)
  • Կարմիր Աստղի շքանշան (1 փետրվարի, 1945)
  • «Պատվո նշան» երկու շքանշաններ (28 հոկտեմբերի, 1967, 18 սեպտեմբերի, 1973)
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Սևաստոպոլի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Սևաստոպոլի պատվավոր քաղաքացի (1989)

1998 թվականի նոյեմբերի 18-ին ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարի մշտական նախագահության հրամանով Էդուարդ Ասադովին շնորհվել է «Խորհրդային Միության հերոսի» կոչում[5] և հանձնվել Լենինի շքանշան։

Մատենագրություն խմբագրել

  • Эдуард Асадов. Не надо отдавать любимых: стихи. — Москва, Эксмо. 384 c., ил., 2009. — ISBN 978-5-699-16799-9
  • Эдуард Асадов. Что такое счастье: Стихотворения. "Золотая серия поэзии". — Москва, Эксмо. 416 c., ил., 2008. — ISBN 978-5-699-16801-9
  • Эдуард Асадов. Лирика. — Эксмо, 2006. — ISBN 5-699-07653-0
  • Ты снова придешь ко мне. Поэзия и проза. — Эксмо-Пресс, 2006. — ISBN 5-04-010208-8
  • У любви не бывает разлук. — Эксмо, 2006. — ISBN 5-699-02419-0
  • Первое свидание. — Эксмо, 2006. — ISBN 5-699-12006-8
  • Праздники наших дней. — Эксмо, 2006. — ISBN 5-699-05781-1
  • Что такое счастье. — Эксмо, 2005. — ISBN 5-04-009969-X
  • Когда стихи улыбаются. — Эксмо, 2004. — ISBN 5-699-06268-8
  • Дорога в крылатое завтра. — Эксмо, 2004. — ISBN 5-699-04893-6
  • Эдуард Асадов. Собрание сочинений в шести томах. — Граница, 2003. — ISBN 5-86436-331-6
  • Эдуард Асадов. Собрание сочинений в трёх томах. — Москва: Художественная литература, 1987.
  • Эдуард Асадов. Избранное. В двух томах. — Художественная литература, 1981.
  • Во имя большой любви. — Молодая гвардия, 1963.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 116—118. — ISBN 5-94848-245-6
  2. 2,0 2,1 «Асадов, Эдуард». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 Внучка Эдуарда Асадова: «Свою жену Галину Валентиновну дедушка очень любил, хотя… ни разу не видел»
  4. 4,0 4,1 4,2 Поэт Эдуард Асадов. Биография — РИА Новости
  5. 5,0 5,1 Эдуард Асадов на сайте Библиотека поэзии
  6. Указ Президента Российской Федерации от 7 февраля 2004 г. № 156 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. «Указ Президента РФ от 7 сентября 1998 г. № 1056». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  8. «Указ Президента РФ от 20 октября 1993 г. № 1674». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են, Երևան, Ապոլլոն, 1993, էջ 35։
  • Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 7։
  • Розанов И. И. Русская советская поэзия 50—70х годов. Хрестоматия. — Минск: Вышэйшая школа, 1982.
  • Ради вас, люди/И. С. Стрельбицкий.-М.:Советская Россия, 1979
  • Л. И. Дзюбинский. Герои города Серова. Серов. 2010 год.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ասադով» հոդվածին։