Էդուարդ Աբալյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբալյան
Էդուարդ Հայկի Աբալյան (հոկտեմբերի 7, 1927, Թիֆլիս, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 1987 կամ օգոստոսի 5, 1987[1]), հայ դերասան, կինոռեժիսոր։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1927 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 8, 1987 (59 տարեկան) կամ օգոստոսի 5, 1987[1] (59 տարեկան) |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1959) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Ընտրանի | Ոսկե ցլիկ |
Կենսագրություն Խմբագրել
Էդուարդ Աբալյանը ծնվել է 1927 թվականին, Թիֆլիսում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը՝ Սերգեյ Յուտկևիչի դասարանը։ 1958 թվականից եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի, 1959 թվականից՝ «Սատիրա և հումոր» հեռուստաժուռնալի ռեժիսոր։ 1976 թվականից տեղափոխվել է Կանադա։
Որպես ռեժիսոր և սցենարիստ հանդես է եկել նաև ռուսական հեռուստաընկերության «Голубой огонек» ամանորյա հաղորդումներում։ 1950-ական թվականների վերջին 1960-ականների սկզբին սկսել է Վլադիմիր Բոգոմոլովի «Իվան» վեպի էկրանավորումը՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հետախույզ տղայի պատմությունը, սակայն առաջին մոնտաժի դիտման ժամանակ դիտարկվել է Բոգոմոլովի սցենարին ոչ համահունչ։ Ֆիլմում Իվանը ողջ է մնում և պատերազմից հետո կնոջ հետ գնում է անմշակ հողեր նվաճելու։ Տեսագրված նյութն անբավարար լինելու պատճառով այն չհեռարձակվեց[2][3][4][5]։
Դերեր Խմբագրել
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝
- 1955 - «Ոսկե ցլիկ»
- 1964 - «Որտե՞ղ ես հիմա, Մաքսիմ»
- 1965 - «Խոհարարուհին»
- 1968 - «Անորսալիների նոր արկածները»
- 1974 - «Հյուսիսային ռապսոդիա»
- 1974 - «Գնացքի կայարան` երկու րոպե»
- 1976 - «12 աթոռ»՝ ավագ խոհարար
- 1965 - «Պարզ լճեր»
Ռեժիսոր Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Богомолов В. Сочинения в 2 томах. - M.: Вагриус, 2008. - Т. 2. Сердца моего боль. - 880 с. ISBN 9785969704701, ISBN 9785969704688.
Подробнее см. Иваново детство => Интересные факты и Произведения Владимира Богомолова, их театральные постановки и экранизации - ↑ АБАЛОВ ЭДУАРД ГАЙКОВИЧ
- ↑ «Էդուարդ Աբալյանի կենսագրությունըavproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-01-ին։ Վերցված է 2018-02-19
- ↑ Абалов (Абалян) Эдуард Гайкович