Էդնա Արբել (եբրայերեն՝ עדנה ארבל‎, հունիսի 22, 1944(1944-06-22), Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն), իսրայելցի իրավաբան, Իսրայելի գլխավոր դատախազ (1996-2004), Իսրայելի գերագույն դատարանի դատավոր (2004 թվականից)։

Էդնա Արբել
Դրոշ
Դրոշ
Իսրայելի գլխավոր դատախազ
1996-2004
Նախորդող Դորիտ Բեյնիշ
Հաջորդող Էրան Շենդար
Իսրայելի գերագույն դատարանի դատավոր
2004-2014
 
Կրթություն՝ Երուսաղեմի հրեական համալսարան և Բար-Իլանի անվան համալսարան (1979)[1]
Մասնագիտություն՝ դատավոր
Ծննդյան օր հունիսի 22, 1944(1944-06-22) (80 տարեկան)
Ծննդավայր Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն  Իսրայել

Կենսագրություն

խմբագրել

Էդնա Արբելը ծնվել է 1944 թվականին Երուսաղեմում, Պաղեստինի տարածքում (այժմ՝ Իսրայել)։ Հայրը՝ Իցհակ Էնգլանդերը, ծնվել է Չեխիայում։ 1933 թվականին Լեհաստանից գաղթել է Պաղեստին, Երուսաղեմի համալսարանում ուսանել իրավունք և արաբագիտություն, զբաղվել է մասնավոր փաստաբանական գործով, մահացել է 2002 թվականին։ Մայրը՝ Տովա Էստրեյչերը, ծնվել է 1917 թվականին Բուդապեշտում։ Երկու տարեկան հասակում տեղափոխվել է Պաղեստին, հետագայում աշխատել է Պաղեստինի արդարադատության նախարարությունում, մահացել է 1989 թվականին։ Էդնան ունեցել է նաև մեկ քույր՝ Յուդիթը (1951 թ.)[2]:

1962 թվականին Արբելը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում։ Այդ ժամանակաշրջանում Երուսաղեմի համալսարանի Թել Ավիվի մասնաճյուղում սկսել է ուսումնասիրել իրավագիտություն։ 1967 թվականին ավարտել է համալսարանը և աշխատանքի անցել մասնավոր իրավաբանական ընկերությունում, երկու տարի անց իրավունք է ստացել զբաղվելու իրավաբանական գործունեությամբ[2]։

1975-1979 թվականներին սովորել է Բար Իլանի անվան համալսարանում։ 1982 թվականին ընդգրկվել է «Կահանի հանձնաժողովում», որը ձևավորվել էր Բեյրութի ճամբարներում փախստականների հետաքննության հարցերով[2]։

1984 թվականին Էդնա Արբելը դարձել է Իսրայելի կենտրոնական շրջանի դատախազ, չորս տարի անց աշխատանքի է անցել Թել Ավիվի շրջանային դատարանում։ Շուրջ ութ տարի դատարանում աշխատելուց հետո Դորիտ Բեյնիշից հետո դարձել է Իսրայելի գլխավոր դատախազ։ Նրա պաշտոնավարման ընթացքում դատախազության աշխատակիցների թիվը 700-ից հասել է 1040։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են Արբելի օրենքի գերակայության համար պայքարում խիզախությունը[3]։

2004 թվականի մայիսի 6-ին (դատական նշանակումների հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ) ընտրվել է Իսրայելի գերագույն դատարանի դատավոր։ Նրա թեկնածությունն առաջ էր քաշել դատարանի նախագահ Աարոն Բարակը[4][5]։

2004 թվականի մայիսի 24-ին Արբելը դատավորներ Ռուբինշտեյնի, Էստեր Հայուտի և Սալիմ Ջուբրանի հետ միասին երդում են տվել և Իսրայելի գերագույն դատարանում զբաղեցրել իրենց պաշտոնները[6]։

2011 թվականի նոյեմբերի 10-ին Արբելը դատավորներ Միրյամ Նաորի և Սալիմ Ջուբրանի հետ միասին մերժել են Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավի շրջանային դատարանի դեմ բողոքը, և նրան մեղավոր են ճանաչել երկու բռնաբարությունների և մի շարք այլ սեռական հանցագործությունների համար[7]։

Անձնական կյանք

խմբագրել

1967 թվականին Էդնա Էնգլանդերն ամուսնացել է Ուրի Արբելի հետ (ծն. 1940 թվականին)։ Ուրի Արբելը եղել է զինվորական, գեներալ-լեյտենանտ։ Ունեցել են երեք երեխա՝ Սաիտ (1966), Զոար (1971) և Կերեն (1974):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://judgescv.court.gov.il/478384ba-645e-e811-8105-0050568a6817%D7%A2%D7%93%D7%A0%D7%94-%D7%90%D7%A8%D7%91%D7%9C
  2. 2,0 2,1 2,2 Биография, в «Архиве еврейских женщин» (автор: Г. Элийяху) (անգլ.)
  3. Юваль Йоаз — «Эра Арбель» заканчивается в прокуратуре (24 мая 204 года). «Arbel era ends at Prosecutor's Office». Га-арец. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.(անգլ.)
  4. «Edna Arbel». Га-арец. 25 апреля 2004 года. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. (անգլ.)
  5. Таль Рознер. «השופטים החדשים: ארבל, רובינשטיין, ג'ובראן וחיות» (եբրայերեն). Едиот Ахронот. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  6. «Новые судьи Верховного суда приведены к присяге». 7 канал (Израиль). 24 Мая 2004 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Зачем, когда и почему Кацав отправится в тюрьму». 9 канал (Израиль). 10 ноября 2011 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Արբել» հոդվածին։