Էդիկ Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Իշխանի Ղուկասյան (ապրիլի 24, 1934[1], Մեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 2018[1]), վիրաբույժ-ուրոլոգ։ Ղարաբաղյան շարժման մասնակից։ Բժշկական գիտությունների թեկնածու (1974)։
Ծնվել է | ապրիլի 24, 1934[1] |
---|---|
Ծննդավայր | Մեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 6, 2018[1] (83 տարեկան) |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1958 թվական)։ «Միացում» հասարակական կազմակերպության համանախագահ, Տնօրենների խորհրդի և Ազգային խորհրդի նախագահությունների անդամ, ՀՀ ԳԽ Արցախի հարցերի գծով հատուկ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «ժողովրդական Արցախ միություն» հասարակական քաղաքական կազմակերպության կենտրոնական խորհրդի համանախագահ, «Հիշատակ» հիմնադրամի ղեկավար, Արցախի համալսարանի բժշկագիտության ամբիոնի վարիչ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։
Պարգևներ
խմբագրել- Պատվո շքանշան, 2014[2]
Գործունեությունը պատերազմի տարիներին
խմբագրել1988-1994 թվականներին ռազմաճակատներում, դաշտային շարժական հոսպիտալներում և քաղաքացիական բուժհիմնարկներում կազմակերպել և մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին։
Գործունեությունը պատերազմից հետո
խմբագրելՊատերազմի տարիներին և զինադադարից հետո զբաղվել է բարեգործությամբ, կազմակերպել է ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների նյութական օգնության և խնամքի աշխատանքներ։
Գիտական աշխատությունները վերաբերում են ընդհանուր վիրաբուժական և ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդներին։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1991-1995 թվականներ)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |