Էդիթ Պրելտվից (անգլ.՝ Edith Prellwitz, լրիվ անունը՝ Edith Mitchill Prellwitz, 1864[1][2][3], South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - 1944[1][2][3], Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի։

Էդիթ Պրելվիտց
Ծնվել է1864[1][2][3]
ԾննդավայրSouth Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանվել է1944[1][2][3]
Մահվան վայրՍաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
 Edith Mitchill Prellwitz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1865 թվականին Նյու Ջերսիի Սաութ Օրանջ նահանգում և եղել է հարուստ գործարարի դուստր։

1883 թվականից սկսած նա արվեստ է սովորել Նյու Յորքի արվեստի ուսանողների լիգայում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Ջորջ Բրաշը և Վիլյամ Չեյզը։ 1887 թվականին ընդունվել է նկարչության դասընթաց, որտեղ նկարել է մերկ մոդել, որն այն ժամանակ եղել է տղամարդ նկարիչների արտոնությունը։

1889 թվականին Էդիթ Պրելվիտցը եղել է Նյու Յորքի կանանց գեղարվեստական ակումբի հիմնադիրներից մեկը։ Նույն թվականին նա մեկնել է Փարիզ և իր կրթությունը շարունակել Ժյուլիանի ակադեմիայում մեկուկես տարի, նրա ուսուցիչների թվում են եղել Ուիլյամ Բուգրոն և Գուստավ Կուրտուան։ Մասնակցել է ցուցահանդեսների Փարիզի սրահում։

 
Էդիթ Պրելվիտցը Նյու Յորքի իր ստուդիայում
 
Նկար Early Morning Stroll, 1900 թվական

Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ նա Մանհեթենի Holbein Studios շենքի West 55th Street-ում բացել է իր սեփական ստուդիան։ 1894 թվականին Էդիթն ամուսնացել է նկարիչ Հենրի Պրելվիտցի հետ, որն ուներ իր ստուդիան, որը գտնվել է նրա ստուդիայի հարևանությամբ։ Նրանք համատեղ զբաղվել են գեղանկարչությամբ և առաջ են մղել իրենց աշխատանքները։ Նրանք ունեցել են որդի՝ Էդվինը (Edwin Mitchill Prellwitz)[4]։

1899 թվականից Էդիթն ու Հենրին սկսել են ժամանակ անցկացնել Peconic Bay ծովախորշի հյուսիսային ափին՝ Լոնգ Այլենդում, որտեղ իրենց նկարիչ ընկերների՝ Իրվինգ Ուայլզի և Էդվարդ Բելլի (Edward August Bell) հետ հիմնել են Peconic Artist Colony գեղարվեստական ստուդիա։ Ամուսիններն այնտեղ են տեղափոխվել 1914 թվականին։ Այստեղ նրանք նկարել են բաց երկնքի տակ, նկարել են նաև High House-ի հարևան ստուդիաներում և իրենց տանը։

Էդիթ Պրելվիտցը նկարել է ծովախորշի տեսարաններ և բնապատկերներ, ինչպես նաև նատյուրմորտներ և տան ինտերիեր։ Նրա աշխատանքի ոճը տարբերվել է իմպրեսիոնիզմից և տոնալիզմից մինչև ռոմանտիկ ակադեմիզմ։ Այն ցուցադրվել է հիմնականում Միացյալ Նահանգների արևելյան մասում, 1901 թվականին մասնակցել է Բուֆֆալոյի Պանամերիկյան ցուցահանդեսին, որտեղ արժանացել է մեդալի։ Նրա որոշ աշխատանքներ ստեղծվել են գրական կամ հեքիաթային սյուժեների հիման վրա, որի համար նա նույնպես ստացել է մրցանակներ։ 1894 թվականին Դիզայնի ազգային ակադեմիան նրան շնորհել է Julius Hallgarten Prize մրցանակը «Հագար» («Hagar») նկարի համար։ Հաջորդ տարի նա արժանացել է նույն ակադեմիայի Norman W. Dodge մրցանակի իր «Tannhäuser Legend» աշխատանքի համար։ Տարիներ անց՝ 1929 թվականին, նա կրկին արժանացել է դիզայնի ակադեմիայի Julia A. Shaw Memorial Prize մրցանակին, իր «The Convalescent» նկարի համար։ Էդիթ Պրելվիտցի աշխատանքները գտնվում են մի շարք թանգարանների հավաքածուներում, այդ թվում՝ Մետրոպոլիտեն թանգարանի և Պարիշի արվեստի թանգարանում։

Էդիթ Պրելվիտցը մահացել է 1944 թվականին։ Հուղարկավորվել է Նյու Յորքի նահանգի Սաֆոլկ շրջանի Cutchogue Cemetery գերեզմանատան ընտանեկան հատվածում[5]։

Նկարիչներ Հենրի և Էդիթ Պրելվիտցները որոշ չափով մոռացության են մատնվել մահից հետո, բայց նրանց մասին կրկին խոսվել է քառասուն տարի անց։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Pisano, Ronald G. Henry and Edith Mitchill Prellwitz and the Peconic Art Colony. Museums at Stony Brook, 1995.
  • Pisano, Ronald G. Painters of Peconic: Edith Prellwitz (1864—1944) & Henry Prellwitz (1865—1940). Spanierman Gallery, 2002.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Պրելվիտց» հոդվածին։