Էդդա Աբրահամյան

հայ քանդակագործ

Էդդա Սարգսի Աբրահամյան (1914, Արդանուջ, Թուրքիա - 1957, Երևան), հայ քանդակագործ։

Էդդա Աբրահամյան
Ծնվել է1914
Մահացել է1957
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1934) և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)
Մասնագիտությունքանդակագործ

Ծնվել է 1914 թվականի հունվարի 29-ին, Արդանուջում, լուսանկարիչ հոր՝ Սարգիս Աբրահամյանի և դերասանուհի մոր՝ Սաթենիկ Դոմինիկյան-Աբրահամյանի ընտանիքում։

1934 թվականին ավարտել է Երևանի գեղարդտեխնիկումը, իսկ 1941 թվականին՝ Վրաստանի գեղարվեստի ակադեմիան։ Զբաղվել է մանկավարժական աշխատանքով։

Ամուսինը քանդակագործ Կարապետ Մեծատուրյանն է, քրոջ դուստրը՝ ականավոր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։

Գլխավոր գործերԽմբագրել

Գլխավոր գործերից են՝ «Մայրություն», «Սովետական Միության հերոս Օգանովը», «Վերադարձ», «Որդու դիմաքանդակը» (Հայաստանի ազգային պատկերասրահ), «Ֆիզկուլտուրնիկուհին», «Կոլտնտեսուհին»[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ (համառոտ բառարան), Ե., «Լույս», 1977, էջ 12։