Էդգար Իլտներս (լատիշ․՝ Edgars Iltners, 1926 կամ մարտի 3, 1925(1925-03-03)[1][2], Աիզկրաուկլյան շրջան, Լատվիա - փետրվարի 9, 1983(1983-02-09)[1][2]), խորհրդային և լատվիացի նկարիչ։

Էդգար Իլտներս
լատիշ․՝ Edgars Iltners
Ծնվել է1926 կամ մարտի 3, 1925(1925-03-03)[1][2]
ԾննդավայրԱիզկրաուկլյան շրջան, Լատվիա
Վախճանվել էփետրվարի 9, 1983(1983-02-09)[1][2]
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
ՊաշտոնԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1925 թվականի մարտի 13-ին, Բուրնի խուտորում (այժմ` Լատվիայի Այիզպուտեի շրջան

Սովորել է Ձերվսկու վեցամյա հիմնական դպրոցում, Լիեպայսկի միջնակարգ 1-ին դպրոցում (1941-1944), Լիեպայսկի մանկավարժական համալսարանում (1945-1946), գեղարվեստի դպրոցում (1946-1948)։ Ավարտել է Ռիգայի Յա. Ռոզենտալի անվան գեղարվեստական դպրոցը (1949) և Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչություն բաժինը (Օտո Սկուլմեի արվեստանոցը) (1956)։

Դասավանդել է Ռիգայի Յա. Ռոզոնտալի անվան գեղարվեստի դպրոցում (1956-1961), Լատվիայի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ամբիոնում (1976-1983) նկարչության ամբիոնում (1960-1973), եղել է հուշարձանային գեղանկարչության արհեստանոցի ղեկավար (1978 թվականից)։ Եղել է նույն ակադեմիայի ռեկտոր (1974-1976), պրոֆեսոր (1974)։ Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։

Լատվիայի նկարիչների միության անդամ (1957 թվականից), 1968-1982 թվականներին եղել է ԽՍՀՄ Լատվիայի նկարիչների միության խորհրդի նախագահ, ԽՍՀՄ նկարիչների միության խորհրդի քարտուղար։ Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 10-րդ գումարման պատգամավոր (1979-1983)։

Մահացել է 1983 թվականին փետրվարի 9-ին։ Թաղված է Ռիգայի Լենս գերեզմանատանը[3]։

Մրցանակներ և կոչումներԽմբագրել

  • Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
  • Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1973)
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1977)
  • Լատվիայի ԽՍՀ պետական մրցանակակիր` (1965) «Հողի տերեր» և «Կոշտուկավոր ձեռքեր» նկարների համար[4]։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1955 թվականից։ Լատվիայի ամենանշանավոր նկարիչներից մեկն է, «խիստ ոճի» ներկայացուցիչներից։ Աշխատանքների մեծ մասը առարկայական կոմպոզիցիաներ են և բնապատկերներ։ 1960-ական թվականներին փորձարկել է այդ ժամանակլատվիական գեղանկարչության համար նորարարական համարվող ֆակտուրային էֆեկտներով։

Առավել հայտնի աշխատանքներից են` «Ամուսինները վերադառնում են» (1957), «Հողի տերերը» (1960), «Կոշտուկավոր ձեռքեր» (1962), «Ռիգայի աշտարակները» (1965), «Անմահություն» (1968), «Հուլիս» (1970), «Կարտոֆիլի դաշտ» (1974), «Մոնտաժողները» (1977), «Վենետիկի գիշերով» (1981), «Էրիկա» (1975), «Եկաբ Կազակի դիմանկարը» (1982)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Edgars Iltners // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.
  4. Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4

ԳրականությունԽմբագրել

  • Нефёдова И. Эдгар Илтнер (Альбом из серии Мастера советского искусства). М. Советский художник, 1988
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000

Արտաքին հղումներԽմբագրել