Էգդար Ալլան Պոյի՝ 1849 թվականի հոկտեմբերի 7-ի մահվան պայմանները մինչև այսօր մնում են չբացահայտված, ինչպես նաև չկա ոչ մի տեղեկություն գրողի մահվան պատճառների վերաբերյալ:

Գրողի մարմինը հանգչում է այս հուշարձանի տակ Բալթիմորում: Նրա մահը պարուրված է գաղտնիքով

Հոկտեմբերի 3-ին Էդգար Պոյին գտնում են ցնորական վիճակում՝ Բալթիմորի (Մերիլենդ) փողոցային նստարանին պառկած։ Գրողին հայտնաբերած Ջոզեֆ Ուոկերի խոսքերով «նրա վիճակը աղետալի էր, նա անհապաղ օգնության կարիք ուներ»[1]։ Նրան հասցնում են Church Home and Hospital[en] հիվանդանոց, որտեղ նա մահանում է հոկտեմբերի 7-ին՝ կիրակի օրը առավոտյան ժամը 5-ին։ Էդգարը այդպես էլ ուշքի չեկավ, որպեսզի իր նման վիճակի մասին որևէ բացատրություն տա։

Պոյի կյանքի վերջին օրերի մասին տեղեկություններ գիտեր նրա բժիշկը՝ Ջոն Մորանը, սակայն այդ տեղեկության ճշմարտացիությունը մնում է կասկածի տակ [2]: Ոչ մեծ արարողությունից հետո Պոն թաղվեց Բալթիմորում Westminster Hall and Burying Ground[en] գերեզմանատանը։ 1875 թվականին նրա մնացորդները վերաթաղվեցին ավելի ազդեցիկ մահարձանի տակ Բալթիմորում։ Կասկած առաջացրեց նաև դիակը շիրիմից հանելուց հետո մնացորդների պատկանելիությունը։ 1875 թվականի հուշարձանի վրա նշված է, որ դրա տակ թաղված են նաև գրողի կինը՝ Վիրջինյա Քլեմինը և զոքանչը՝ Մարիա Քլեմինը։ Առաջացել են մի քանի տեսակետներ Պոյի մահվան հետ կապված. ինքնասպանություն, սպանություն, խոլերա, սիֆիլիս, գրիպ, ինչպես նաև ալկոհոլային թունավորում։

Պոյի մահից հետո Ռուֆուս Ուիլմոթ Գրիզվոլդը Լյուդվիգ մականվան տակ գրեց մահախոսական։ Նա դարձավ Պոյի գրական կտակակատարը, բայց իրականում հանդիսանում էր նրա թշնամին և հետագայում հրապարակեց Էդգար Պոյի առաջին կենսագրականը, որտեղ նրան նկարագրում էր որպես անբարոյական, հարբեցող և թմրամոլ մի խենթ։ Գրիզվոլդի կողմից բերված ապացույցներից մեծամասնությունը, ըստ գրողի ընկերների, եղել են նրա երևակայության արդյունքը։ Նրանք ամբողջովին հերքում էին այդ մեղադրանքները, բայց իրադարձությունների նման մեկնաբանությունը ունեցավ բավականին երկար ազդեցություն[3]։

Իրադարձությունների ժամանակագրություն խմբագրել

 
Էդգար Պոյի Ուիլիամ Էբոթ Պրատայի դագերոտիպիա դիմանկարը՝ նկարված 1849 թվականի սեպտեմբերին (նրա մահից մեկ ամիս առաջ)

1849 թվականի սեպտեմբերի 27-ին Պոն, հեռանալով Ռիչմոնդից (Վիրջինիա նահանգ), ուղևորվեց Նյու-Յորքի տուն[en]: Իր խոսքերով նա Ֆիլադելֆիա էր ուղևորվել, որպեսզի տեսնի և խմբագրի միս Լաուդի բանաստեղծությունները, ինչպես նաև այն հույսով, որ աշխատանքի դիմաց կստանա հարյուր դոլար[4]։ Հեռանալով Ռիչմոնդից՝ Պոն հերթական հոգեկան խանգարումներրի շեմին էր։ Շատերը, որոնք նախօրեին տեսել էին նրան, նկատել էին խոր դեպրեսիայի նախանշաններ, իսկ միսիս Շելթոնը նշում է, որ Պոյի սրտի աշխատանքը հիվանդագին արագ էր[5]։ Ճշմարիտ տվյալներ չեն պահպանվել այն մասին, թե ինչպես է նա անցկացրել սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը, երբ նա հայտաբերվեց Բալթիմորի փողոցում Ryan’s 4th Ward Polls գինետնից (երբեմն աղբյուրներւմ հանդիպում է նաև Gunner’s Hall անվանումը[6]) ոչ հեռու մթագնած գիտակցությամբ։ Ջոզեֆ Ու. Ուոքեր անունով ոմն մեկը Էդգար Պոյի բժշկին՝ դոկտոր Ջոզեֆ Է. Սնոգդրասին [1] ուղարկել է հետևյալ գրությունը.

  Հարգելի՛ սըր
- Այստեղ մի ջենտլմեն կա, բավականին վատ վիճակում, հասցե Ռայանս, չորրորդ տարածաշրջանային ընտրական տեղամաս, հաշվառված է որպես Էդգար Ալլան Պո և գտնվում է բացարձակ հուսահատ վիճակում, և նա պնդում է, որ ձեզ ծանոթ է, և ես վստահեցնում եմ ձեզ, որ նրան անհրաժեշտ է անհապաղ օգնություն
 

Ավելի ուշ Սնոգդրասը պնդում էր, որ գրության մեջ ասվում էր՝ իբր Պոն գտնվում է «սաստիկ հարբած վիճակում »[Ն 1]:

Սնոգդրասի՝ Պոյի արտաքին տեսքի նկարագրությունը ծայրահեղ արհամարհական էր։ Նա գրողին ներկայացնում էր չխնամված, նիհարած և «խամրած դատարկ հայացքով»։ Ինչպես պնդում է Սնոգդրասը, Պոյի վերնաշապիկը կեղտոտված էր, նա չուներ բաճկոն, իսկ կոշիկները՝ չմաքրված[7]։ Պոյին բուժող բժիշկը՝ Դոկտոր Ջոն Ջոզեֆ Մորանը, տալիս էր իր՝ Պոյի այդ օրվա արտաքին տեսքի նկարագրությունը. «կեղտաբծերով հին բամբազյա վերարկու, տաբատ, մի զույգ մաշված կոշիկներ և ծղոտե գլխարկ»։ Պոն այդպես էլ գիտակցության չեկավ, որպեսզի բացատրություն տա, թե ինչպես էր հայտնվել այդ վիճակում, և համարվում է, որ այն հագուստը, որով նրան գտել են այդ օրը, նրան չի պատկանել, քանի որ նա սովորություն չուներ մաշված հագուստ կրել[7]։

Մորանը Պոյին բուժում էր Washington College Hospital հիվանդանոցում, որը գտնվում էր բալթիմոյան Բրոդվեյում, Ֆայերթ-Սթրիթի անկյունում[Ն 2]: Նրա մոտ չէին թողնում այցելուներին, նա գտնվում էր բանտախուց հիշեցնող պալատում ճաղավանդակներով պատուհաններով, իսկ հենց պալատը գնտնվում էր այն մասում, որտեղ տանում էին այն հիվանդներին, որոնց բերել են ալկոհոլային հարբեցության վիճակում։ Նշվում է, որ Պոն իր մահվան գիշերը անհընդհատ տալիս էր ինչ-որ Ռեյնոլդսի անունը։ Ոչ մեկին չհաջողվեց իմանալ, թե ով էր այդ անձնավորությունը։ Հնարավոր է՝ նա հիշում էր իր հանդիպումը խմբագիր և հետազոտող Ջերեմայա Ն. Ռեյնոլդսի[en] հետ, ով ոգեշնչել էր Պոյին գրել «Արթուր Գորդոն Պիմի արկածների մասին պատմություն» վեպը[8]։ Ինչպես նաև հնարավոր էր՝ Պոն նկատի էր ունեցել Հենրի Ռ. Ռեյնոլդսին, որը եղել է Ռայանի պանդոկում տեղակայված Չորրորդ Ընտրական տարածքի տարածքային ընտրական հանձնախմբի անդամ, ում հետ Պոն կարող էր ծանոթանալ ԱՄՆ ընտության օրը[9]։ Կա կարծիք, որ Պոն կարող էր կանչել «Հերինգին», քանի որ Բալթիմորում գրողի հարազատը Հենրի Հերինգն էր։ Սակայն ավելի ուշ իր ցուցումներում Մորանը խուսափեց հիշատակել Ռեյնոլդսին, և ընդհակառակը հիշատակեց «միսիս Հերինգ» այցելուի մասին[10]։

Պոն զառանցանքի մեջ հիշատակում էր Ռիչմոնդում կնոջ մասին։ Նրա մոտ կարող էին առաջանալ իր մահացած կնոջ՝ Վիրջինիա Էլիզա Քլեմի մասին հալյուցինացիաներ։ Պոն չէր հիշում՝ ինչ էր պատահել իր ուղեբեռի հետ, ինչպես հետո պարզվեց, որ այն մնացել էր Ռիպմոնդում Swan Tavern անունով շինությունում։ Ինչպես պնդում էր Մորանը, 1849 թվականի հոկտեմբերի 7-ին Էդգար Ալլան Պոյի՝ մահվանից առաջ արտաբերած վերջին բառերը հետևյալն են[11].

  Տեր Աստվա՛ծ փրկի՛ր իմ խեղճ հոգին  

[12][Ն 3]

Պոյի պահպանված թղթերը հանձնվեցին նրա զոքանչին՝ Մարիա Քլեմին, Պոյի գրական կտակակատար Ռուֆուս Գրիսվոլդին։ Սակայն դա մահացածի համբավի համար եղավ կործանարար, քանի որ նրա մասին Գրիսվոլդի մահախոսականը ամենադրականը չէր։ Թաղումից հետո հրապարակված մահախոսականում ասվում էր, որ այդ մահը «կզարմացնի շատերին, բայց չի վշտացնի ոչ մեկի... նա ուներ քիչ ընկերներ կամ ընդհանրապես չուներ»[13]։ Բացի այդ նա գրել էր մահացածի հասցեին վիրավորանքներով և բամբասանքներով հարուստ հիշողություններ։ Գրիսվոլդի տեսակետը պահպանվեց մինչև 19-րդ դարի հարյուրամյակի ավարտը, չնայած ոմանք փորձել են դուրս գալ գրողի հիշատակը բացահայտ պղծողների դեմ[14]։

Գրողի մահվան հետ կապված ֆրանսիացի դասական Շառլ Բոդլերը նկատեց, որ «այս մահը համարյա ինքնասպանություն է, այնպիսի ինքնասպանություն, որը նախապատրաստվել է երկար ժամանակ»[13]։

Մորանի խոսքերի ճշմարտացիությունը խմբագրել

Քանի որ Պոյի մոտ այցելուների մուտքը արքելված էր, Մորանը միակ մարդն էր, որ տեսել էր Պոյին իր կյանքի վերջին օրերին։ Դրա հետ մեկտեղ Մորանի հայտարարությունների ճշմարտացիությունը մի անգամ չէ որ դրվել է կասկածի տակ[2]։ Պոյի մահից հետո տարիների ընթացքում Մորանի պատմությունը փոխվում էր ամեն դասախոսության և այդ թեմայով հրապարակումների հետ։ Այսպես, նա հայտարարում էր (օրինակ 1875, հետո 1885 թվականներին), որ նա միանգամից կապ էր հաստատել Պոյի զոքանչի՝ Մարիա Քլեմի հետ, որպեսզի հայտնի նրան Պոյի մահվան մասին; իրականում նա գրել էր նրան միայն նոյեմբերի 9-ի դիմումի պատասխանը, ողբերգական դեպքից մեկ ամիս անց։ Ինչպես նաև նա պնդում էր, որ Պոն բավականին պոետիկական ոճով ասել էր, որ պատրաստ է տալ իր վերջին շունչը.

  Կամարակապ երկինքը ընդունում է ինձ, և Տերը արդեն իր Աստվածային Կամքն է գրել յուրաքանչյուր մարդկային արարածի ճակատին, իսկ սատանաներն արդեն տիրում են մարմինն ու արյունը, նրանց արդեն սպասում են հուսահատությամբ հարուստ փոթորկոտ ալիքները  

[Ն 4]

New York Herald թերթի խմբագիրը, որը հրապարակել էր մորիանական պատմության այս տարբերակը, ընդունեց, որ «Մենք չենք կարող պատկերացնել, որ Պոն, նույնիսկ գտնվելով ցնորության մեջ, կարող էր նման նախադասություն կազմել»[15][Ն 5]:

Մորանի պատմության մեջ տարեթվերի շատ տարաձայնություններ կան։ Տարբեր անգամներ նա ասում էր, որ Պոն հիվանդանոց էր բերվել հոկտեմբերի 3-ին երեկոյան ժամը 5-ին, հոկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 9-ին կամ հոկտեմբերի 7-ին (մահվան օրը) ցերեկը ժամը 10-ին։ Ամեն անգամ նա նշում էր, որ իր խոսքերը հաստատում են հիվանդանոցային գրառումները [16]։ Հարյուր տարի անց փորձ արվեց գնտել այդ գրառումները, հիմնականում մահվան վկայականը, սակայն ոչինչ չհայտնաբերվեց[17]։ Որոշ քննադատներ համարում են, որ Մորանի խոսքերի մեջ սխալներն ու հակասությունները ծերության հետ առաջացող հիշողության ձախողումների հետևանք էր, ինչպես նաև պատմությունը իդեալականացնելու անմեղ ցանկությունը կարող էր ծերունական թուլամտության հետևնաք լինել։ Երբ Մորանը 1885 թվականին գրում էր վերջին հաշվետվությունը 65 տարեկան էր[16]։

Մահվան պատճառը խմբագրել

 
Իսկզբանե Պոն թաղվել է Westminster Hall and Burying Ground գերեզմանատան հետնաբակում առանց տապանաքարի: Այս տապանաքարը այժմ գտնվում է առաջին թաղված վայրում

Բոլոր բժշկանան գրառումներն ու փաստաթղթերը՝ ներառյալ Պոյի մահվան վկայակաը, եթե դրանք ընդհանրապես գոյություն են ունեցել, անհետացել են[17][18]։ Պոյի մահվան հստակ պատճառն առ այսօր մնում է չհաստատված, գոյություն ունեն մի քանի հիմնական տեսակետներ։ Շատ կենսագիրներ ուսումնասիրել են այս խնդիրը, բայց հանգել են տարբեր եզրակացությունների. Ջեֆերի Մեյերսից և նրա վստահությունը նրանում, որ այն եղել է հիպոգլիկեմիա, մինչև Ջոն Եվանգելիստ Ուոշլին և նրա՝ սպանության նպատակով պայմանավորվածության տեսակետը։ Ինչպես նաև ենթադրվում է, որ Պոյի մահվան պատճառ է հանդիսացել ինքնասպանությունը, որն առաջացել է դեպրեսիայի հետևանքով։ Մահվանից երկու տարի առաջ նա հաճախ էր մտածում սուիցիդի մասի։ Պոյի բժիշկները ախտորոշել էին «ուղեղի բորբոքում» և «հաճախակի սրտխփոցներ»։ Պոն տառապում էր ուժեղ գլխացավով, գամված էր մահճակալին, չէր կարողանում ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Հնարավոր է՝ տանջալից ցավերից ազատվելու ցանկությունն էլ առաջացրել է ալկոհոլի, մորֆինի և ափիոնի կախվածությունը[19]։ 1848 թվականին նա արդեն մահամերձ վիճակում էր ցավազրկող դեղամիջոցների չարաշահումի հետևանքով։ Չնայած նրան, որ անհայտ է այն փաստը՝ արդյոք սա համարվել է ինքնասպանության փորձ թե ոչ, այնուամենայնիվ մեկ տարի անց դա նրա մահվան պատճառ չի հանդիսացել[20]։

Սնոգդրասը համոզված էր, որ Պոն մահացել է հարբեցողությունից, և ջանք չէր խնայում դա ապացուցել։ Նա օժանդակում էր Զգաստության շարժմանը և համարում էր, որ Պոյի պատմությունը հարբեցության դեմ պայքարի լավ օրինակ է։ Սակայն այս հարցի վերաբերյալ Սնոգդրասի աշխատությունները վստահության չարժանացան[2]։ 1885 թվականին Մորանն իր սեփական զեկուցագրում առարկեց Սնոգդրասի տեսակետը և պնդեց, որ Պոն թունավորումից չի մահացել։ Մորանը պնդում էր, որ «Պոյի վրայից ոչ մի ալկոհոլի հոտ չէր գալիս»[2]։ Սակայն որոշ թերթեր այդ պահին հայտնեցին, որ Պոյի մահվան պատճառ է հանդիսացել «ուղեղում արյունազեղությունը»[Ն 6] կամ «գլխուղեղային բորբոքումը»[Ն 7], որը հանդիսանում է մեղմասություն, ինչը նշանակում էր մահ ամոթալի պատճառներից, այսինքն հարբեցողությունից[21]։ Իր «Էդգար Ա. Պո. Նյարդախտային հետաքննություններ» գրքում հոգեբույժ Ջոն Ռոբերթսոնը ենթադրում էր, որ Պոյի մահվան պատճառ է հանդիսացել մոլի հարբեցողությունը`գինեմոլությունը, դա այն վիճակն է, երբ մարդը չի հասկանում ինչ է իր հետ տեղի ունենում[22]։

Հարկավոր է նշել, որ Պոյի՝ անկառավարելի հարբեցողի կերպարը վիճելի է։ Հիմնականում, Պոյի բաժակակից Թոմաս Մայն Ռիդը խոստովանում էր, որ նրանք երկուսով «բավականին շատ անմտություն ենք արել», բայց Պոն «երբեք ամնեղ ուրախության սահմանից չի անցել, որտեղ ոչ մեկ իրեն չի մերժում...»[23]: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ Պոն ուներ անձնական անհանդուրժողականություն ալկոհոլի հանդեպ և հարբում էր մեկ գավաթ գինուց[24]։ Մեկ այլ տվյալների համաձայն նա խմում էր միայն կայնքի դժվար պահերին, որից հետո կարող էր մի քանի ամիս ալկոհոլ չօգտագործել։ Էդգար Պոյի բժիշկ և բժշկական կրթություն ունեցող Թոմաս Դան Ինգլիշը պնդում էր, որ Պոն թմրամոլ էր[25]։ Այսպես է նա գրում.

  Եթե Պոն օտագործեր ափիոն, երբ ես նրա հետ շփվում էի (մինչև 1846 թվականը), ես որպես բժիշկ և դիտորդ անպայման կնկատեի դա նրա հաճախակի այցելությունների ժամանակ իմ տուն, իմ աշխատասենյակ, ինչպես նաև այլ վայրերում մեր հանդիպումներին. ես չեմ տեսել դրա ապացույցները և համարում եմ նմանատիպ մեղադրությունները անհիմն[26]  

[Ն 8]

Մահվան այլ պատճառների մեջ հետագա տարիներին հնչում էին նաև գլխուղերի տարատեսակ հիվանդություններ և գլխուղերի քաղցկեղ[Ն 9][27].}}, դիաբետ, սիֆիլիս, կաթված, հարբեցատենդ, էպիլեպսիա, մենինգիտ[28]։ Ջոն Ու. Ֆրանսիս անունով ինչ-որ մի բժիշկ 1848 թվականին հետազոտեց Պոյին և ենթադրեց, որ նրա մոտ սրտային անբավարարություն է[29]։ 2006 թվականին գրողի մազի հետազոտության արդյունքները հերքեցին կապարով թունավորման, սնդիկով թունավորման, ինչպես նաև այլ ծանր մետաղների թունավոր գոլորշիներից թունավորման հավանականությունը[30]։ Մահվան պատճառների մեջ նշվում էր նաև խոլերան[31]։ 1849 թվականի սկզբին Պոն Ֆիլադելֆիա ուղևորության մեջ էր, հենց այդ ժամանակ այնտեղ խոլերայի համաճարակ կար։ Գտնվելով քաղաքում՝ նա վարակվեց և գրեց իր զոքանչ Մարիա Քլեմին, որ «հնարավոր է վարակվել եմ խոլերայով կամ սա ավելի սարսափելի ինչ-որ բանի նոպա է»[32][Ն 10]:

  Արտաքին տեսաֆայլեր
  «Էդգար Ալան Պո» փաստավավերագրական ֆիլմ. Телепроект «Հանճարներն ու չարագործնորը» հեռոջստանախագիծ, Առաջին ալիք


Քանի որ Պոն հայտնաբերվեց ընտրությունների օրը, արդեն 1872 թվականին առաջացան այնպիսի ենթադրություններ, որ Պոն այսպես կոչված կուպինգի զոհ է դարձել[33][Ն 11]: Ցավալի է, բայց այդ ժամանակ Բալթիմորը հայտնի էր իր քաղաքական կաշառակերությամբ, իսկ քաղաքը ահաբեկչության էր ենթարկվել «ձայների որսորդների» խմբավորումների կողմից, որոնք սպառնալիքների կամ խոստումների օգնությամբ աղքատներին ընտրություններից երեք օր առաջ «հավաբուն» կոչվող հատուկ վայր էին տանում, որտեղ նրանց մինչև ընտրությունների սկիզբը պահում էին ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ և ստիպում էին քվեարկել մի քանի անգամ։ Ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 3-ին, ինչը ավելի հավանական է դարձնում այն տեսակետի ճշնարտացիությունը, որ Պոյին անօգնական վիճակում, ուժով տեղավորել են այդպիսի «հավաբներից» մեկում[4], որը գտնվում էր հենց այն վայրի մոտ, որտեղից գտել էին նրան[34]։ Կուպինգը Պոյի կենսագրականի մեջ դարձավ նրա մահվան ստանդարտ բացատրությունը մի քանի տասնամյակ շարունակ[35]։ Հարկ է նշել, որ Բալթիմորում Պոյի դիրքը նրան որոշակի ճանաչում էր տվել, և այդպիսի աֆերան քիչ հավանական էր[36]։ Վերջին շրջանում սկսեցին ի հայտ գալ վկայություններ այն մասին, որ Պոն կարող էր վախճանված լիներ կատաղած շան կծոցից. ջրից հրաժարում, ջղաձգություններ, հալյուցինացիաներ և տենդ՝ սրանք կատաղության դասական նշաններն են[27][37]։

Հոգեհանգիստ և թաղում խմբագրել

Հոգեհանգստի արարողակարգը շատ պարզունակ էր, տեղի է ունեցել 1849 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 4-ին[28]։ Ներկա են գտնվել ընդամենը մի քանի մարդ։ Գրողի հորեղբայրը՝ Հենրի Հերինգը, ձեռք էր բերել պարզ, կարմիր փայտյա դագաղ, իսկ զարմիկը՝ Նելսոն Պոն կազմակերպել էր կատաֆալկը[38]։ Մորանի կինը նրա համար սավան էր գործել[39]։ Արարողությունը կատարեց Պոյի կնոջ՝ Վիրջինիա Քլեմի զարմիկ Սուրբ Ու. Տ. Դ. Քլեմը։ Եկել էին նաև բժիշկ Սնոգդրասը, բոլթիմորյան իրավաբանը և Վիրջինիայի համալսարանի ընկերը Զակհեյ Կոլինս Լին, Պոյի զարմուհին՝ Էլիզաբեթ Հերինգը ամուսնու հետ, նախկին դպրոցի ուսուցիչ Ջոզեֆ Քլարկը։ Ողջ արարողությունը տևեց ընդամենը երեկ րոպե ցուրտ և սառնամանիք եղանակի պատճառով[38]։ Սուրբ Քլեմը, քանի որ մարդիկ շատ քիչ էին, որոշեց արարողությունը անցկացնել առանց քարոզի[40]։ Տիրացու Ջորջ Ու. Սփենսը եղանակի մասին գրում է. «Մռայլ և խոնավ օր էր, անձրև չկար, բայց և՛ թաց էր, և՛ ամպրորը մոտենում էր»[41][Ն 12]: Պոն թաղվեց էժանագին դագաղում, արանց գրչի, առանց անվանական աղյուսակի, ծածկոցի և բարձի[28]։

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Բալթիմորում կայացավ Էդգար Պոյի՝ «նորից նախապատրաստած» հոգեհանգստի արարողաարգը[42][43]։ Դերասանները ներկայացան Պոյի ժամանակակիցների և ավելի շուտ մահացած գրողների և արտիստների կերպարանքով։ Յուրաքանչյուրը իրենց վերջին պարտքը տվեցին և կարդացին դամբանական խոսքը։ Թաղման ժամանակ օգտագործվեցին նաև դագաղի կրկնօրինակը մոմանյութերով պատրաստված Պոյի մարմնով[44]։ Հրաժեշտի համար դագաղը դրվեց գերեզմանատանը ամենամոտ եկեղեցում։ Հոկտեմբերի 11-ին դագաղով կառքը շրջեց Բալթիմորի կենտրոնական փողոցով՝ Էմիթի Սթրիթում գտնվող Պոյի տուն-թանգարանից մինչև Վեսթմինիստերյան գերեզմանատուն[45]։

Հողարկավորումը և վերահողարկավորումը խմբագրել

 
1875 թվականի նոյեմբերի 17-ին Պոն վերահողարկավորվեց, և նրա գերեզմանին տեղադրվեց նոր հուշարձան: Նրա կնոջ՝ Վիրջինիայի և զոքանչի՝ Մարիայի մնացորդները ևս տեղափոխվեցին այդտեղ

Պոյին հողարկավորեցին տեղի Westminster Hall and Burying Ground գերեզմանատանը, որը այժմ համարվում է Մերիլենդի համալսարանի Իրավագիտության քոլեջի մի մաս։ Գրողի մահից հետո անգամ վեճերն ու լեգենդները չպակասեցին։

Իսկզբանե Պոյի գերեզմանի վրա ոչ մի տապանաքար չկար, թաղված էր գերեզմանատան հեռավոր մի անկյունում իր հորեղբոր՝ Դեվիդ Պո-ավագի կողքին[46]։ Էգդարի զարմիկ Նելսոն Պոյի պատվիրած իտալական մարմարյա տապանաքարը ջարդվել էր դեռ նախքան գերեզմանի վրա դնելը, երբ ռելսերից դուրս եկած գնացքը խոյահարեց գերեզմանոցի պահեստը, որտեղ պահվում էր հուշարձանը[28]։ ՎԵրջինիս փոխարեն գերեզմանի վրա դրվեց քարե սալաքար, որի վրա գրված էր «№ 80»[47]: 1873 թվականին գրող Փոլ Համիլթոն Հայնեն այցելեց Պոյի գերեզմանը և հրատարակեց թերթային գրառում, որտեղ նկարագրվում էր գերեզմանի ողբալի վիճակը և առաջարկում էր տեղադրել ավելի համապատասխան հուշարձան։ Բալթիմորից ուցուցչուհի Սառա Սինգուրնի Ռայսը, օգտվելով Պոյի գերեզմանի հանդեպ առաջացած հետաքրքրությունից, ձեռնարկեց նոր հուշարձանի համար միջոցների հայթայթման նախաձեռնությունը։ Նվիրաբերություններ եղան և՛ ուսանողներից, և՛ Բալթիմորի հասարակ բնակչությունից և ԱՄՆ-ի այլ մասերից։ Վերջին՝ 650 դոլար նվիրաբերությունը եղավ Ֆիլադելֆիայից մարդասեր և հրատարակիչ Ջորջ ՈՒլիլիամ Չիլդսի կողմից։ Նոր հուշարձանի նախագծի հեղինակ դարձավ ճարտարապետ Ջորջ Ա. Ֆրեդերիկը, կառուցմամբ զբաղվեց Հյու Սինսոնը, օգտագործվեց նկարիչ Ադալբերտ Վոլկի՝ Պոյի դիմանկարը։ Բոլոր երեքն էլ Բալթիմորից էին։ Հուշարձանի ընդհանուր արժողությունը կազմում էր 1500 դոլար[48]։

Վերահողարկավորումը տեղի ունեցավ 1875 թվականի հոկտեմբերի 1-ին նոր վայրում՝ եկեղեցու բակում։ Տոնական արարողակարգը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին։ Թաղման նախկին տեղը ծածկվեց մեծ քարով, որը նվիրաբերվել էր ոմն Օրին Ս. Փեյնթերի կեղմից[49]։ Ներկաների մեջ էին Նելսոն Պոն, ով իր խոսքում զարմիկին անվանում է «ամենասրտակից մարդկանցից մեկն է երբևէ ապրած մարդկանցից մեկն է»[Ն 13], ինչպես նաև Նատան Բրուքսը, Ջոն Սնոգդրասը, Ջոն Հիլ Հյուիթը[50]։ Հրավիրվել էին նաև մի քանի հայտնի պոետներ, որոնցից եկավ միայն Ուոլթ Ուիթմենը[51]։ Ալֆրեդ Թեննիսոնը գրել է բանաստեղծություններ[52], որոնք կարդացվին արարողության ժամանակ։

Գերեզմանափորների խումբը, որը զբաղվում էր Պոյի մնացորդների էկսգումացիայով, դժվարությամբ հայտնաբերեց հանրհաժեշտ մարմինը. ամենասկզբում հանվեց 19-ամյա զինվոր Ֆիլիպ Մոշեր-մլ։ Երբ հաջողվեց հայտնաբերել Պոյին, նրանք բացեցին դագաղը, և վկաներից մեկը նշում է, որ «գանգը հիանալի վիճակում էր գտնվում՝ ճակատային հատվածը՝ Պոյի տարբերվող գիծը, թեևակի նշմարելի էր»[52]։

Մի քանի տարի անց այդ թաղված տեղում վերաթաղվեց նրա կնոջ՝ Վիրջինիայի մնացորդները։ 1875 թվականին գերեզմանը, որտեղ նա հողարկավորվեց, քանդվեց, իսկ ժառանգները, որոնք կարող էին վերցնել նրա մասունքները, չկային։ Պոյի կենսագիրներից մեկը՝ Ուիլիամ Ջիլը վերցրեց նրա մասունքները և պահեց տուփի մեջ իր մահճակալի տակ[53]։ 1885 թվականի հունվարի 19-ին Վիրջինիայի մասունքները վերջապես թաղվեցին իր ամուսնու մասունքների կողքին։ Դա տեղի ունեցավ Պոյի 76-ամյակին և նրա նոր հուշարձանի տեղադրումից համարյա տաս տարի անց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bandy, 1987, էջ 26—27
  2. 2,0 2,1 2,2 2,3 Krutch, 1926, էջ 4
  3. Sova, 2001, էջ 101
  4. 4,0 4,1 Аллен, 1984, էջ 315
  5. Аллен, 1984, էջ 314
  6. Silverman, 1991, էջ 433
  7. 7,0 7,1 Jeffrey A. Savoye (осень 2004). «Two Biographical Digressions: Poe's Wandering Trunk and Dr. Carter's Mysterious Sword Cane». Edgar Allan Poe Review. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  8. Almy, Robert F. «J.N. Reynolds: A Brief Biography With Particular Reference to Poe and Symmes» (անգլերեն). Posner Memorial Collection. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Walsh, 2000, էջ 122
  10. Bandy, 1987, էջ 29—34
  11. Meyers, 1992, էջ 255
  12. Аллен, 1984, էջ 318
  13. 13,0 13,1 Акройд, 2012, էջ 36
  14. Акройд, 2012, էջ 33
  15. Bandy, 1987, էջ 29
  16. 16,0 16,1 Bandy, 1987, էջ 28
  17. 17,0 17,1 Bramsback, Birgit The Final Illness and Death of Edgar Allan Poe: An Attempt at Reassessment // Studia Neophilologica. — University of Uppsala, 1970. — № 40.
  18. Попова Н. А. (2013 թ․ մարտի 30). «Загадки Эдгара По». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  19. Новая тайна появилась на могиле Эдгара По : газета. — М.: Новые Известия, 2010-01-20. Архивировано из первоисточника 7 հունվարի 2017.
  20. Silverman, 1991, էջ 373—374
  21. Silverman, 1991, էջ 435—436
  22. Robertson, John W. Edgar A. Poe: A Psychopathic Study. — New York: Haskell House Publishers, 1923. — 362 p.
  23. Meyers, 1992, էջ 142
  24. Meyers, 1992, էջ 87
  25. Silverman, 1991, էջ 381
  26. Quinn, 1998, էջ 351
  27. 27,0 27,1 «Загадка смерти Эдгара По: от чего умер известный писатель?». Культура. Аргументы и факты. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 Meyers, 1992, էջ 256
  29. Thomas, Dwight, David K. Jackson The Poe Log: A Documentary Life of Edgar Allan Poe 1809—1849. — New York: G. K. Hall & Co., 1987. — 732 p. — ISBN 0-7838-1401-1
  30. «Results of Tests on the Hair of Virginia and Edgar A. Poe» (անգլերեն). Общество Эдгара А. По в Балтиморе. 9 апреля 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  31. Douglas MacGowan. «The Murder of Edgar Allan Poe» (անգլերեն). Turner Broadcasting System, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  32. Silverman, 1991, էջ 414—415
  33. Douglas MacGowan. «The Murder of Edgar Allan Poe». Turner Broadcasting System, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  34. Аллен, 1984, էջ 316
  35. Walsh, 2000, էջ 63
  36. «The Mysterious Death of Edgar Allan Poe» (անգլերեն). Общество Эдгара А. По в Балтиморе. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  37. Edgar Allan Poe mystery (англ.) // University of Maryland Medical News. — Baltimore: University of Maryland Charles Regional Medical Center. Архивировано из первоисточника 11 Մարտի 2012.|год=24 сентября 1996 |выпуск= |том= |номер= |страницы=|isbn=}}
  38. 38,0 38,1 Silverman, 1991, էջ 436—437
  39. Phillips, 1926, էջ 1510
  40. Matthew Pearl Mysterious for evermore // The Telegraph. — Telegraph Media Group Limited, 21 мая 2006.
  41. Phillips, 1926, էջ 1510—1511
  42. Спустя 160 лет после смерти Эдгара По похоронили второй раз // News.ru. — 12 октября 2009.
  43. В США отмечают 200-летие со дня рождения писателя Эдгара Аллана По // News.ru. — 19 января 2009.
  44. Ben Nuckols Edgar Allan Poe Finally Getting Proper Funeral // The Associated Press. — Балтимор: ABC News Internet Ventures, 6 октября 2009.
  45. В Балтиморе Эдгара По похоронили заново // Журнал «Чайка». — Балтимор: Russian Washington-Baltimore, 16—31 октября 2009 года. — № 20.
  46. Phillips, 1926, էջ 1511
  47. Phillips, 1926, էջ 1512
  48. John C. Miller (декабрь 1974). «The Exhumations and Reburials of Edgar and Virginia Poe and Mrs. Clemm». Общество Эдгара Аллана По в Балтиморе. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  49. Phillips, 1926, էջ 1514
  50. Phillips, 1926, էջ 1517—1518
  51. Reynolds, David S. Walt Whitman's America: A Cultural Biography. — New York: Vintage Books, 1995. — 518 с. — ISBN 0-679-76709-6
  52. 52,0 52,1 Phillips, 1926, էջ 1517
  53. Meyers, 1992, էջ 263

Նշումներ խմբագրել

  1. անգլ.՝ «in a state of beastly intoxication».
  2. 1854 թվականին հիվանդանոցը վերանվանվեց Church Home and Infirmary, հետագայում Church Home and Hospital, Church Home Hospital և, վերջապես, Church Hospital. 1999 թվականին հիվանդանոցը փակվեց, իսկ դրա գլխավոր մասնաշենքը, որտեղ մահացել է Պոն, վաճառվեց մոտակայքում գտնվող մեկ այլ հիվանդանոցին՝ Ջոնս Հոփքինսի Հիվանդանոցին։ Բալթիմորի բնիկները շարունակում են հիվանդանոցն անվանել կառույց, որտեղ մահացել է Պոն՝ Church Home Building.
  3. անգլ.՝ «Lord, help my poor soul!»
  4. անգլ.՝ «The arched heavens encompass me, and God has his decree legibly written upon the frontlets of every created human being, and demons incarnate, their goal will be the seething waves of blank despair».
  5. անգլ.՝ «We cannot imagine Poe, even if delirious, constructing [such sentences]»
  6. անգլ.՝ «congestion of the brain».
  7. անգլ.՝ «cerebral inflammation»
  8. անգլ.՝ «Had Poe the opium habit when I knew him (before 1846) I should both as a physician and a man of observation, have discovered it during his frequent visits to my rooms, my visits at his house, and our meetings elsewhere — I saw no signs of it and believe the charge to be a baseless slander»
  9. անգլ.՝ Ըստ ներկաների վկայությունների՝ Պոյի գլուխը «ճարճատում էր ինչպես բոժոժ»
  10. անգլ.՝ «have had the cholera, or spasms quite as bad»
  11. Կուպինգն իրենից ներկայացնում էր ընտրությունների կեղծարք տեղեկանքների ճանապարհով։ Զոհին ուժով ստիպում էին քվեարկել այս կամ այն թեկնածուի համար տարբեր ընտրական տեղամասերում։
  12. անգլ.՝ «It was a dark and gloomy day, not raining but just kind of raw and threatening».
  13. անգլ.՝ «one of the best hearted men that ever lived».

Գրականություն խմբագրել

Ռուսաց լեզվով
Անգլերեն լեզվով
  • Bandy, William T. Dr. Moran and the Poe-Reynolds Myth // Myths and Reality: The Mysterious Mr. Poe. — Baltimore: The Edgar Allan Poe Society of Baltimore, 1987. — 89 p.
  • Krutch, Joseph Wood Edgar Allan Poe: A Study in Genius. — New York: Alfred A. Knopf, 1926. — 244 p.
  • Meyers, Jeffrey Edgar Allan Poe: His Life and Legacy. — New York: Cooper Square Press, 1992. — 349 p. — ISBN 0815410387
  • Phillips, Mary E. Edgar Allan Poe: The Man. — Chicago: The John C. Winston Company, 1926.
  • Kenneth Silverman Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — New York: Harper Perennial, 1991. — 592 p. — ISBN 0-06-092331-8
  • Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. — New York: Checkmark Books, 2001. — 458 p. — (A Literary Reference to His Life and Work). — ISBN 0-8160-4161-X
  • Quinn, Arthur Edgar Allan Poe: A Critical Biography. — Baltimore: The Johns Hopkins University Press, 1998. — ISBN 0801857309
  • Walsh, John Evangelist Midnight Dreary: The Mysterious Death of Edgar Allan Poe. — New York: St. Martin's Minotaur, 2000. — 199 p. — ISBN 0312227329

Հղումներ խմբագրել