Էդգարդո Էնրիկե Կոդեսալ Մենդեսը (իսպ.՝ Edgardo Enrique Codesal Méndez, հունիսի 2, 1951(1951-06-02), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), մեքսիկացի նախկին ֆուտբոլային մրցավար է։ Առավելապես հայտնի է Իտալիայում կայացած 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արևմտյան Գերմանիայի և Արգենտինայի միջև վարելու շնորհիվ։ Այդ խաղում նրա մրցավարությունը մինչև այժմ հանդիսանում է տարբեր վիճաբանությունների առարկա։ Հանդիպման ընթացքում Կոդեսալը Արգենտինայի հավաքականի երկու ֆուտբոլիստների կարմիր քարտ ցույց տվեց, ինչպես նաև վերջիններիս դարպասին 11-մետրանոց տուգանային հարված նշանակեց։ Նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածն հստակ իրացրեց Անդրեաս Բրեմեն՝ գերմանացիների համար նվաճելով չեմպիոնի կոչումը, քանի որ գոլը հանդիպման ընթացքում հանդիսացավ միակը։ 1990 թ. աշխարհի առաջնությունում մինչ եզրափակիչը նախապես վարել է ևս երկու հանդիպում։

Էդգարդո Կոդեսալ
իսպ.՝ Edgardo Codesal Méndez
Ծնվել էհունիսի 2, 1951(1951-06-02) (72 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Ուրուգվայ
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Արտաքին հղումներ խմբագրել