Էբրու Օզքան

թուրք դերասան

Էբրու Օզքան (թուրքերեն՝ Ebru Özkan, նոյեմբերի 18, 1978(1978-11-18)[1], Անկարա, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասան և մոդել։

Էբրու Օզքան
Ծնվել էնոյեմբերի 18, 1978(1978-11-18)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԱնկարա, Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել

Կենսագրություն խմբագրել

Էբրու Օզքանը ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 18-ին Անկարայում։ Ավարտել է Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ Դերասանական կարիերայում Էբրուն իր առաջին քայլերը սկսել է թատրոնից և մոդելային բիզնեսից։ Թուրքիայում Էբրուն հայտնի է դարձել Մելիսայի դերով, որը նա մարմնավորել է «Սարսափի տուն» ֆիլմում։ 2009-2011 թվականներին Էբրուն նկարահանվել է «Տիկնոջ այգին» հեռուստասերիալում։ Ավելի ուշ, նա խաղացել է «Մայրեր և աղջիկներ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Դեֆնեի դերը։ 2012 թվականին «Իմ կյանքի դերը» հեռուստասերիալում մարմնավորել է Էլայի դերը, իսկ «Նոթեր» հեռուստասերիալում՝ Սունայի դերը։ 2015 թվականին Էբրուն խաղացել է «Քամու հիշողություն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Լեյլայի դերը։ Այդ ֆիլմում նրա խաղընկերը եղել է Թուբա Բույուքյուսթունը։ 2014-2017 թվականներին Էբրուն խաղացել է Դիլյարա Էրգյուվանի դերը՝ Փշրունքներ հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականին հարաբերությունների մեջ է եղել Մերթ Ֆըրաթի հետ։ 2009 թվականից մինչև 2014 թվականի գարուն հանդիպել է Ջաներ Ջինդորուքի հետ։ Հարաբերությունների մեջ է եղել նաև Նեջդաթ Իշլերի հետ։ 2014 թվականի վերջից մինչև 2015 թվականի սկիզբ հանդիպել է Էրթան Սաբանի հետ։ 2016 թվականի հունիսի 3-ին զույգն ամուսնացել է։ 2018 թվականի հունվարի 12-ին նրանք ունեցել են դուստր, որին կոչել են Բիրիջիք[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015 ֆ Քամու հիշողություն Rüzgarın Hatıraları Լեյլա
2014 ս Փշրունքներ Paramparça Դիլյարա Էրգյուվան
2014 ս Նոթեր Not Defteri Սունա
2012 ս Իմ կյանքի դերը Hayatımın Rolü Էլա
2011 ս Մայրեր և դուստրեր Anneler ile kızları Դեֆնե
2010 ֆ Չինարա Çınar Ağacı Բերին
2009 ս Տիկնոջ այգին Hanımın Çiftliği Խալիդե
2009 ս Վարդագույն աշխարհ Güldünya Դուրու
2007 ս Սև մարգարիտ Kara İnci Սեչիլ
2006 ս Քաղաքի արցունքներ Gözyaşı Çetesi Դենիզ
2006 ֆ Սարսափի տուն Kabuslar Evi: Bir Kış Masalı Մելիսա

Թատրոն խմբագրել

  • Pandaların Hikayesi (2012)
  • Romeo ve Juliet (2008)
  • Arzu Tramvayı (2008)
  • Atları Da Vururlar (2005)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Ebru Özkan ve Ertan Saban çiftinin bebeği oldu». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.