Էբիգայել Կիթս (աֆրիկաանս՝ Abigail Keats, նոյեմբերի 11, 1986(1986-11-11), Դուրբան, Նատալ, ՀԱՀ), հարավաֆրիկյան նորաձևության դիզայներ։ Ճանաչում է ձեռք բերել հատկապես հավաքածուի շնորհիվ, որում ընդգծվում է կանացի ուժը։

Էբիգայել Կիթս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 11, 1986(1986-11-11) (37 տարեկան)
ԾննդավայրԴուրբան, Նատալ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Կայքabigailkeats.com
 Abigail Keats Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էբեգայել Կիթսը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 11-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում՝ Բուրբանում։ Դեռահասության հասակում ավարտել է Յոհաննեսբուրգում գտնվող Դենվերի քոլեջը[1], ապա սկսել է սովորել Լոնդոնի նորաձևության միջազգային դպրոցում, որն ավարտել է 2007 թվականին։ էբիգեյլը իր առաջին հավաքածուն ցուցադրել է 2008 թվականին Audi նորաձևության շաբաթվա ընթացքում՝ նոր սերնդի դիզայներների աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրության շրջանակներում[2]։

Այդ ժամանակից ի վեր նա բազմիցս մասնակցել է Յոհանեսբուրգի նորաձևության շաբաթին, Audi նորաձևության շաբաթին և Աֆրիկյան նորաձևության շաբաթին[3]։ Կիտսին հրավիրել են իր հավաքածունները ցուցադրելու Նյու Յորքում, Լոնդոնում և Մայամիում։ 2009 թվականի ապրիլին նրա հագուստներով ելույթ են ունեցել «Мисс FTV» մրցույթի եզրափակչի մասնակիցները[4]։

Elle ամսագրի հարավաֆրիկյան տարբերակը 2008 թվականի հունիսին նրան անվանել է «ամսվա դիզայներ», Cosmopolitan-ը ճանաչել է նրան «դիտելու դիզայներ»[5], իսկ Ray ամսագիրը՝ «ընտրյալ դիզայներ»[6]։ 2010 թվականի հունիսին Mail & Guardian թերթը նրան ներառել է 200 ամենաազդեցիկ երիտասարդ հարավաֆրիկացիների ցանկում[7]։ Նույն ամսին նա ընտրվել էր ՀԱՀ-ի կառավարության կողմից՝ երկիրը Շանհայի «Էքսպո-2010» ցուցահանդեսում ներկայացնելու համար[8]։

Պատկերասրահ խմբագրել

Աշուն-ձմեռ 2010 խմբագրել

 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dainfern Alumnus launches her own Label» (անգլերեն). Dainferncollege.co.za. 2013 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  2. «Abigail Keats Spring Summer 2008 Fashion Collection» (անգլերեն). Wn.com. 2012 թ․ մարտի 2. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  3. [1] Արխիվացված 7 Մայիս 2010 Wayback Machine
  4. «Miss FTV Grand Finale» (անգլերեն). Bizcommunity.com. 2009 թ․ ապրիլի 21. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  5. Cosmopolitan Magazine, July 2008, Vol 25 No 5, Page 45
  6. Ray Magazine, 2009, issue 3, Page 120 - 123
  7. «200 Young South Africans: Business and Law | News | Mail & Guardian» (անգլերեն). Mg.co.za. 2010 թ․ հունիսի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
  8. «Expo 2010 Shanghai China Online». en.expo2010.cn (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.