Զրոյական սարք, զրոյական ինդիկատոր, զգայուն սարք, որով հայտնաբերվում են համեմատվող ֆիզիկական մեծությունների անհավասարությունները չափման զրոյական մեթոդի դեպքում։ Զրոյական սարքեր են գալվանամետրերը, էլեկտրամետրերը, օպտիկական հրաչափերը, էլեկտրոնաճառագայթային խողովակները և այլն։ Անհրաժեշտության դեպքում սարքի զգայունությունը մեծացվում է ուժեղացուցիչների օգնությամբ։ Կիրառվում է զրոյական սարքի զգայունության ավտոմատ կարգավորում։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 712