Զվոնկո Բոգդան
Զվոնկո Բոգդան (հունվարի 5, 1942, Սոմբոր, Հունգարիայի Թագավորություն), Վոեվոդինայի ավանդական ֆոլք երաժշտության երգիչ։ Հայտնի է ոչ միայն իբրև երգիչ, այլև երգահան. նկարիչ և ձիարշավորդ[1]։ Նա ճանաչելի է իր բարեկիրթ շարժուձևով։
Զվոնկո Բոգդան սերբ.՝ Звонко Богдан | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1942 (83 տարեկան) |
Ծննդավայր | Սոմբոր, Հունգարիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Սերբիա |
Մասնագիտություն | երգիչ և երգերի հեղինակ |
Ամուսին | Gizela Vuković? |
Կայք | zvonkobogdan.net |
Zvonko Bogdan Վիքիպահեստում |
Զվոնկո Բոգդանը երգում է ինքնատիպ ավանդական երգեր . հատկապես կատարում է «Բունեվցի» խորվ.՝ Bunjevci էթնիկ խմբի երգերը, որոնք ուղեկցվում են ժողովրդական գործիքների նվագակցությամբ։ Մի քանի երգեր, որոնք հեղինակել է Բոգդանը, պարունակում են հանրաճանաչ խոսքեր՝ «Hej salaši na severu Bačke» (Է~յ, Բաչկայի հյուսիսային գյուղակներ)։ Նա ունի երգեր հունգարերենով, ինչպես նաև երկլեզու երգեր։ Ստորև ներկայացվում են նրա ամենահայտնի երգերից.
- Хеј салаши на северу Бачке
- Већ одавно спремам свог мркова
- Не вреди плакати
- Говори се да ме вараш
- Крај језера једна кућа мала
Բոգդանն ամուսնացել է իր կնոջ՝ Մարիաննայի հետ Բելգրադում։ Նրանք ունեն երկու երեխա՝ Զիգմունդը և Էվելինան։ Նրանք նաև ունեն երեք թոռներ՝ Նինան, Ալեքսանդրը և Սոֆիան։ Ապրում են Սուբոտիկայում 1980 թվականից ի վեր[2]։
Սկավառակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Raspevane sulke Zvonka Bogdana» (Serbian). Blic. 2005 թ․ հունվարի 17.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ Zoran Panović (2006 թ․ մայիսի 11). «Bački meraklija» (Serbian). Danas. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 Dogandžić, Aco (2000). Zvonko Bogdan: pesme i konji (սերբերեն). Belgrade: Narodno delo. ISBN 86-489-0097-2.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվոնկո Բոգդան» հոդվածին։ |