Զվարավանք
Զվարավանք[1], Հայ առաքելական եկեղեցի, որը կառուցվել է 17-րդ դարում, գտնվում է Սյունիքի մարզի Լիճք գուղից 1.5 կմ հարավ-արևմուտք՝ Զվար գետի հովտում՝ ավերված համանուն գյուղատեղիում։ Վանական համալիրից պահպանվել է միայն եկեղեցին, իսկ նրա շուրջը՝ գերեզմանոցի հետքերը։
Զվարավանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սյունիք և Լիճք |
Դավանանք | ![]() |
Հիմնական ամսաթվերը | 17-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Մասն է | Գյուղատեղի Զվար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 17-րդ դար |
![]() |
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին թվագրվել է 17-րդ դար, եկեղեցին երկթեք ծածկով և խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով կառույց է։ Կառուցված է ճեղքված բազալտով և կրաշաղախով։ Աղոթասրահի պատերի վրա առկա են երկու զույգ որմնամույթեր, նրանց լայնությանը՝ 1.50 մ։ Մույթերը և թաղակիր կամարները ներսի տարածությունը բաժանում են 3 մասի, որոնցից երկուսը հավասարաչափ են, իսկ երրորդը՝ կարճ է։
Աղոթասրահի ներքին ծավալը մեծանում է մույթերի միջև թաղածածկ խորշորի շնորհիվ։ Ունի մեկ մուտք հյուսիսիային կողմից, իսկ խորանի, ավանդատների, արևմտյան պատի, և մեկական պատուհաններ որոնք կամարակապ որմնախորշերի մեջ են։ Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է որշես պահեստ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ hushardzan. «ԶՎԱՐԱՎԱՆՔ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.