Զուրաբ Սոտկիլավա
Զուրաբ Լավրենտևիչ Սոտկիլավա (վրացերեն՝ ზურაბ სოტკილავა, մարտի 12, 1937, Սուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - սեպտեմբերի 18, 2017, Մոսկվա, Ռուսաստան), վրացի խորհրդային օպերային երգիչ (տենոր)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։
Զուրաբ Սոտկիլավա վրացերեն՝ ზურაბ სოტკილავა | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1937 |
Ծննդավայր | Սուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 2017 (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Saburtalo Pantheon |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1960) և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1965) |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ, երգիչ, օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Պատվի շքանշան և ՌԴ նախագահի պատվոգիր |
ԿենսագրությունԽմբագրել
Զուրաբ Սոտկիլավան ծնվել է 1937 թվականի մարտի 12-ին Սուխում քաղաքում:
Մանկուց խաղում էր ֆուտբոլ, 16 տարեկանում նա խաղում էր «Դինամո»-ում[1]: 1956 թվականին Սոտկիլավան 20 տարեկան հասկանում դարձավ Վրաստանի ազգային հավաքականի կապիտան։ Երկու տարի անց նա Թբիլիսիի «Դինամո»-ում էր։ 1958 թվականին Հարավսլավիայում ծանր վնասվածքներ ստացավ և 1959 թվականին Չեխոսլովակիայում ավարտեց իր ֆուտբոլային կարիերան։
1960 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա 1965 թվականին Թբիլիսիի կոնսերվատորիան (Դավիթ Անդգուլաձեի դասարան), 1972 թվականին՝ կոնսերվատորիայի շրջանավարտ էր։
1965-1974 թվականներին Զուրաբ Սոտկիլավան Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի մեներգիչ էր։ 1966-1968 թվականներին նա վերապատրաստվել է Լա Սկալա թատրոնում, Դինարո Բառայի մոտ։
1973 թվականին կայացավ նրա առաջին համերգը Մոսկվայի Մեծ թատրոնում («Կարմեն» Ժ. Բիզե), 1974 թվականին մտավ օպերային թատերախումբ։
1976-1977 թվականներին նա դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայիում, իսկ 1987 թվականին մինակատարի ամբիոնի պրոֆեսոր է։ 2002 թվականին նա կրկին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա ուսանողներն էին՝ Վլադիմիր Բոգաչևը, Վ. Րեդկինը, Ա. Ֆեդինը և այլք։
2015 թվականին Զուրաբ Սոտկիլավան հայտարարել է, որ լուրջ հիվանդ է։ Բժիշկներն ախտորոշել են՝ ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք[2]: Գարմանիայում վիրահատվելուց և բուժվելուց հետո, նա վերադարձել է ստեղծագործական գործունեությանը, նրա առաջին, հետվիրահատական համերգը կայացել է հոկտեմբերի 25-ին։
ԸնտանիքԽմբագրել
- Կին- Էլիսո Տուրմանդիձե
- Դուստր- Տեյա Սոտկիլավա
- Դուստր- Քեթի Սոտկիլավա
- Աղջիկ թոռնիկ -Քեթի, տղա թոռնիկ- Լևոն
Մրցանակներ և ճանաչումԽմբագրել
- Համաշխարհային երիտասարդական և ուսանողական փառատոնի գլխավոր մրցանակ (Բուլղարիա, 1968)
- Չայկովսկու անվան միջազգային մրցույթ (1970)
- Բինյասի անվան միջազգային մրցույթ փառատոնում՝ առաջին մրցանակ և «Գրան պրի» (1970)
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)
- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973)[3]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
- Վրացական ԽՍՀ պետական մրցանակ (1983)
- Շոթա Ռուստավելու անվան Վրաստանի պետական մրցանակ (1998)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2001 թվականի մարտի 22) - հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար[4]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշան (2001 թվականի դեկտեմբերի 3) - հայրենական երաժշտական-թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման և երկար տարիների ստեղծագործական գործունեության համար[5]
- Պատվո շքանշան 1971 թ.
- Աշխատավորի կարմիր շքանշան 1976 թ.
- Պատվո շքանշան (Վրաստան, 1997)
- «Օվացիա»-յի մրցանակ 2008 թ.
- Ռուսաստանի ֆեդերացիայի կողմից նախագահական մրցանակ (2012 թվականի հոկտեմբերի 27)[6]
- Բոլոնիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ (Իտալիա)
- Գեղագիտական և ազատ արվեստների ակադեմիկոս (Ռուսաստան)[7]
ՌեպերտուարԽմբագրել
- Ռիչարդ (Պարահանդես-դիմակահանդես (օպերա) Ջուզեպպե Վերդի)
- Մանրիկո («Գովերգիչ» Ջ. Վերդի)
- Մարիո Կավարադոսսի («Կարոտ» Ջ. Պուչինի)
- Ոդեմոն («Իոլանտա» Պ. Չայկովսկի)
- Ռադամես («Աիդա» Ջ. Վերդի)
- Հնդկական հյուր («Սադկո» Ն. Ռմսկի-Կորսակով)
- Արզաքան («Լուսնի հափշտակում» Օ. Տակտակիշվիլի)- առաջին կատարող
- Օթելլո («Օթելլո» Ջ. Վերդի)
- Ռիչարդ (Պարահանդես-դիմակահանդես (օպերա) Ջուզեպպե Վերդի)
- Տուրիդու («Գեղջկական պատիվ» Պ. Մասկանի)
- Բարոն Կալոանդրո («Գեղեցկուհի ջրաղացպանուհի» Ջ. Պաիզիելլո)- առաջին կատարողը Մեծ թատրոնում
- ինքնակոչիկ («Բորիս Գոդունով» Մ. Մուսորգսկի)
- Գոլիցին («Խովանշինա» Մ. Մուսորգսկի)
- Իզմաիլ («Նաբուկո» Ջ. Վերդի)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Зураб Лаврентьевич Соткилава / Zurab Sotkilava
- ↑ «Оперный певец Зураб Соткилава признался, что тяжело болен раком»
- ↑ Московская государственная консерватория им. П. И. Чайковского - Педагоги - Соткилава Зураб Лаврентьевич
- ↑ Указ Президента РФ от 22 марта 2001 г. № 325
- ↑ Указ Президента РФ от 3 декабря 2007 г. № 1626
- ↑ Распоряжение Президента РФ от 27 октября 2012 г. № 486-рп
- ↑ Состав академии: Зураб Лаврентьевич Соткилава
Արտաքին հղումներԽմբագրել
- Борис Тарасов (2007)։ «Зураб Соткилава: Буду петь, пока есть любовь публики»։ Газета Россiя № 20։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 2015-10-08