Զուբրովկա կամ ընդախոտի թրմօղի (բելառուս․՝ Зуброўка, լեհ.՝ Żubrówka, Жубрувка, ուկրաիներեն՝ Зубрівка), 40° թնդությամբ ալկոհոլային խմիչք (թրմօղի)։ Այժմ արտադրվում է Ռուսաստանում[1], Բելառուսում, Լեհաստանում[2]։ Թրմում են անուշաբույր նվիրախոտով, որը աճում է Բելովեժյան թավուտում, կերակուր է զուբրի համար, որտեղից և ստացել է անունը։ Այն կարող է ունենալ դեղինի տարբեր երանգներ՝ բաց դեղինից մինչև սաթագույն։

Զուբրովկա
ՏեսակՕղի
ԱրտադրողPolmos Białystok?
Ծագման երկիր Լեհաստան
Ստեղծման տարի16-րդ դար
zubrowka.com
 Żubrówka Վիքիպահեստում

Նվիրախոտում առկա կումարինի գլիկոզիտը թուրմին տալիս է բնորոշ բույր և տտիպ համ, նպաստում է ախորժակի և սննդի ավելի լավ մարսմանը։ Զուբրովկան մատուցվում է սառը մսի, թռչնամսի, որսամսի և սառը նախուտեստների հետ։

Պատմություն խմբագրել

Զուբրովկան արտադրվել է Ռեչ Պոսպոլիտայի տարածքում և 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարը այն դարձել է ազնվականների (շլյախտա) և գյուղացիների սիրելի խմիչքներից մեկը։

1884 թվականին «Ն. Շուստովն ու որդիները» ընկերությունը գինու մենաշնորհ ստանալու համար սկսել է արտադրել բրենդավորված շուստովյան թուրմեր՝ «Զուբրովկա», «Սպոտիկաչ», «Զապեկանկա», «Էրոֆեիչ», «Ռիժյան բալզամ», «Ռյաբինա կոնյակի հետ», «Մանդարինովայա» «Կովկասյան լեռնային խոտաթրմօղի» և շատ այլ։

Զուբրովկան Ռուսաստանում խմբագրել

1957 թվականին «Զուբրովկա» դառը թուրմն ընդգրկվել է «ՌՍՖՍՀ սննդի արդյունաբերության նախարարության ալկոհոլային խմիչքների գրացուցակում». «... Զուբրովկան պատրաստված է նվիրախոտով, ունի թեթև, մի փոքր այրող համ և նվիրախոտի բույր։ Թուրմի գույնը կանաչադեղնավուն է, թնդությունը՝ 40%» (էջ 90)[3]։

«Զուբրովկա» դառը խառնուրդը ներառված է 1981 թվականի Լիկյոր-օղու արտադրանքի և օղու բաղադրատոմսեր բաղադրատոմսերի հավաքածուում։

«Zubrovka» ապրանքանիշը Ռուսաստանում գրանցվել է 1969 թվականին։

Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 2002 թվականի հուլիսի 4-ի № 494 «Ոգելից և ալկոհոլ պարունակող ապրանքանիշների մասին» որոշման համաձայն՝ «Զուբրովկա» ապրանքային նշանի (պիտակի) օգտագործման և տնօրինման իրավունքները 1969 թվականի հոկտեմբերի 10-ին թիվ 38387 սերտիֆիկատով փոխանցվել է դաշնային պետական սեփականություն հանդիսացող «Սոյուզպլոդոիմպորտ» ձեռնարկությանը (ԳՖԸ)[4]։

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի թիվ 117-ի հրամանագրով «Պետական դաշնային ձեռնարկությանը փոխանցելու մասին» «Զուբրովկա» ապրանքանիշի (պիտակի) բացառիկ իրավունքներ վկայականը 1969 թվականի հոկտեմբերի 10-ին թիվ 38387 փոխանցել է «Սոյուզպլոդոիմպորտ» դաշնային պետական ձեռնարկությանը[5]։

2010 թվականից մինչև 2016 թվականը «Զուբրովկա» դառը թուրմի արտադրությունն ու բաշխումը դաշնային պետական միավորված ձեռնարկության «Սոյուզպլոդոիմպորտ» լիցենզիա է ստացել «Ռոսսպիրտպրոմ» ԲԲԸ-ի կողմից[6]։

2016 թվականի սեպտեմբերի վերջից «Roust» հոլդինգն սկսել է «Զուբրովկայի» արտադրությունը Մոսկվայի մերձակայքում գտնվող «Պառլամենտ պրոդակշն» գործարանում։ Արտադրությունն իրականացվել է «Սոյուզպլոդոիմպորտի» արտոնագրով, որին պատկանում է Ռուսաստանում ապրանքանիշի իրավունքները[1]։

Զուբրովկան ԱՄՆ-ում խմբագրել

Քանի որ նվիրախոտ բուրավետը պարունակում է թունավոր միացություն՝ կումարին, որը արգելվում է սննդի և դեղերի բյուրոյի կողմից (ԱՄՆ), 1978 թվականին նվիրախոտի ներմուծումն արգելվել է ԱՄՆ ալկոհոլի, ծխախոտի հրազենային զենքերի վերահսկման բյուրոյի կողմից։

Երբ խմիչքը պատրաստվում է ավանդական մեթոդներով (1000 գ ալկոհոլի համար՝ 1-2 գ խոտ), ապա այն 1 լիտրում պարունակում է մոտավորապես 12 մգ կումարին։ Ելնելով դրանից՝ 1999 թվականին լեհական լիկյոր-օղի գործարանները վերսկսել են արտահանումը Ամերիկայի համար՝ օգտագործելով արհեստական համեմունքներ և գունանյութեր (միշտ յուրաքանչյուր շշի համար օգտագործելով սիմվոլիկ ցողուն), սակայն իրականում չօգտագործելով հենց կումարին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Олег Трутнев "Зубровка" настоялась // Газета "Коммерсантъ". — 2016-03-10. — В. 182. — С. 10.
  2. «Росспиртпром» заполучил бренд «Зубровка»
  3. «Ликёро-водочные изделия 1957 г.» (ռուսերեն). Назад в СССР. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. «О товарных знаках на алкогольную и спиртосодержащую продукцию (с изменениями на 1 февраля 2014 года) (утратило силу с 13.02.2015 на основании постановления Правительства Российской Федерации от 12.02.2015 N 117), Постановление Правительства РФ от 04 июля 2002 года №494». docs.cntd.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Постановление Правительства РФ от 12.02.2015 N 117 "О передаче федеральному казенному предприятию "Союзплодоимпорт" исключительных прав на товарные знаки на алкогольную и спиртосодержащую продукцию" | ГАРАНТ». base.garant.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. «"Росспиртпром" заполучил бренд "Зубровка"». www.sostav.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Зубровка // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1957. — Т. II. — Стб. 1024 — 567 с.

Արտաքին հղումներ խմբագրել