Զորավար (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զորավար (այլ կիրառումներ)

Զորավար, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն զորավար բառից։ Այս անվանը համապատասխանում է պարսկերեն Zōrāwar անձնանունը[1]։

Զորավար
Զորավար
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններZōrāwar
Կապված հոդվածներ«Զորավար» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Զորավար, որդի Ապիրատի, թոռն Գրիգոր Մագիստրոսի, եղբայր Գրիգոր Գ կաթողիկոսի, Ներսես Շնորհալու և Վասլի[2]։
  • Զավրավար քահանա, նվեր է ստացել մի Ավետարան՝ Միխայլ անունով մի ոսկերչից, Որմենի քաղաքում 1201 թվականին[3]։
  • Զավրվար միակյաց, հիշատակված է Կիլիկիայի Բաղնեկունք գյուղում 1292 թվականին[4]։
  • Զավրվար գրիչ, աշակերտ Տեր Գրիգոր Չաղրոցի, ով 1480 թվականին ընդօրինակեց Ավետարանը Տյուրիկում[5]։
  • Զորվար, հիշատակված է 1593 թվականին[6]։
  • Զորավար, հիշատակված է 1622 թվականին[7]։
  • Զավրվար երեց, որդի Ստեփանոս քահանայի, իր զավակի՝ Հովհաննես սարկավագի համար գրեց մի Ավետարան[8]։
  • Զորա, որդի Թաթոսի, ով ստացավ մի Մաշտոց, որ 1474 թվականին գրել տվեց Երեմիա գրչին և նվիրեց Կոնթեր գյուղի եկեղեցուն[9]։
  • Զավրիկ, հիշատակվել է 1578 թվականին[10]։ Այս անունից է առաջացել Զուրիկյան ազգանունը, որը հիշատակվել է 1810 թվականին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 222-223 — 682 էջ։
  2. Տաշեան, Ցուց․ 638
  3. Շողակաթ 193
  4. Թորոս աղբար Բ․ 436
  5. Թորոս աղբար Ա 231
  6. Ձեռագիր Հալեպի, Ա․ 194 բ
  7. Դրնղ․ 614
  8. Թորոս աղբար Ա․ 230
  9. Ձեռագիր Սեբաստիա ՀԱ 1926, 339
  10. Ձեռագիր Սեբաստիա, ՀԱ 1925, 472
  11. Նոր վկ․ 631