Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)

«Զորավար Անդրանիկ» կամավոր ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1989-1994 թվականներին ջոկատը մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Տավուշի (Մովսեսգյուղ, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Ճամբարակի (Արծվաշեն, Վահան), Իջևանի, Վայքի, Սիսիանի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ, Վերինշեն), Մարտունու (Վարանդա), Ասկերանի (Մալիբեկլու, Խոջալու), Մարտակերտի (Կարմիրավան, Մարաղա, Մարտակերտ, Հոռաթաղ), Քաշաթաղի շրջան («Մարդասիրական միջանցք»), Կուբաթլուի, Աղդամի (Փափրավենդ, Շահբուլաղ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի հրամանատարն է եղել Ավետիս Գրիգորյանը, շտաբի պետը՝ Հովհան Ավագյանը, հետախուզության պետը՝ Վարազդատ Գասպարյան։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։

Զորավար Անդրանիկ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱնդրանիկ Օզանյան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱվետիս Գրիգորյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։