Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան, բացվել է 1995 թվականին, Անդրանիկ Օզանյանի 130-ամյակի կապակցությամբ, այնուհետև 2 տարի անց փակվել և կրկին վերաբացվել է 2006 թվականի սեպտեմբերի 16-ին Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ։

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԿաշեգործների 233, Երևան, Հայաստան
Հիմնադրվել էմայիսի 5, 2006
ՏնօրենԺորժետա Բեգլարյան
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Երկհարկանի թանգարանի երկու ընդարձակ դահլիճներում ներկայացվում են ‎ֆ‎իդայական շարժման նշանավոր գործիչների կյանքը, գործունեությունը, անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում։ Առանձին ցուցատախտակներով ներկայացվում է ‎‎ֆիդայական շարժման պատմությունը, ֆիդայիների, հայդուկների (Անդրանիկ, Աղբյուր Սերոբ, Մախլուտո, Սևքարեցի Սաքո, Գարեգին Նժդեհ և այլք) մասին նյութեր, նկարներ, փաստաթղթեր, անձնական բազմաթիվ իրեր, որոնք 30 տարիների ընթացքում հավաքվել են թանգարանի հիմնադիր-տնօրեն Իլյիչ Բեգլարյանի կողմից։

 

Առանձին ներկայացվում են նշանավոր զորավար Անդրանիկի անձնական իրերը՝ բերված Բուլղարիայի նրա տնից՝ փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ, թերթեր, գրքեր, շքանշաններ և այլն։ Թանգարանում ներկայացվում են բազմաթիվ գրքեր և ալբոմներ հայդուկների, Հայկական հարցի, Արցախյան պատերազմի մասին։

Թանգարանի հետաքրքիր և արժեքավոր իրերից են Անդրանիկի՝ Բալկանյան պատերազմին մասնակցած թուրը, Առաջին կամավորական գնդի, որի հրամանատարն էր Անդրանիկը, շեփորը, Անդրանիկի՝ Բուլղարիայի տան մանրակերտը, ծննդավայրի՝ Շապին Գարահիսարի մակետը, Մշո Սուրբ Առաքելոց վանքի մակետն ու զանգը, Արա Շիրազի կերտած Անդրանիկի քանդակը, Անդրանիկին Դսեղում նվիրած դաշույնը, Թումանյանի և Անդրանիկի՝ Թի‎‎ֆլիսում 1917-1918 թվականներին հրատարակած «Հայաստան» օրաթերթի բոլոր համարները, թերթի խմբագրատան գրիչը, գրասենյակային իրերը, Մախլուտոյի (Սմբատ զորավար) անձնական իրերը՝ հին պատի‎ֆոնը, ժամացույցը, Սերոբի դաշույնը և այլն։

Թանգարանի մասն է կազմում նաև շինության կից փոքրիկ պուրակը, որտեղ տեղադրված են ‎մի քանի ‎ֆիդայիների քանդակները։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Կոմիտասի անվան զբոսայգում, հայոց մեծերի պանթեոնի հարևանությամբ՝ Կաշեգործների 233 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել