Զոյա Սվետովա

ռուս իրավապաշտպան

Զոյա Ֆելիկսովնա Սվետովա (ռուս.՝ Зо́я Фе́ликсовна Све́това, մարտի 17, 1959(1959-03-17), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս լրագրող և իրավապաշտպան, պրոդյուսեր, հրապարակախոս, «Անմեղին մեղավոր ճանաչել» վավերագրական վեպի հեղինակ[1]:

Զոյա Սվետովա
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1959(1959-03-17) (61 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան, լրագրող, պրոդյուսեր և հրապարակախոս
ԱշխատավայրQ4415702?, Russkaya Mysl?, Ֆրանսիական միջազգային ռադիո, Libération, Soros Foundation?, Novye Izvestia?, Լրագրողներ առանց սահմանների, Russkiy Kurier?, The New Times և France 2
Ծնողներհայր՝ Feliks Svetov?, մայր՝ Զոյա Կրախմալնիկովա
Պարգևներ և
մրցանակներ
Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas?
ԵրեխաներFilipp Dzyadko?, Timofey Dzyadko? և Tikhon Dzyadko?
Zoya Svetova Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Զոյա Սվետովան 1982 թվականին ավարտել է Մորիս Թորեզի անվան Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտը: 2000-2002 թվականներին եղել է Սորոսի հիմնադրամի փորձագետ` Ռուսաստանում օրենքի, դատական համակարգի և մարդու իրավունքների թեմայի զարգացմանը վերաբերող ծրագրերի գծով: 2008-2016 թվականներին աշխատել է Մոսկվայի հասարակական դիտորդական հանձնաժողովում[2]: 2016 թվականին առաջադրվել է մորդովյան ՀԴՀ-ում, բայց չի ընդգրկվել դրա կազմում[3]:

  Արտաքին տեսաֆայլեր
Զոյա Սվետովա
  У Леонида Велехова в программе «Культ личности» (25 марта 2017 года)
  Выступление на массовом митинге «Марш правды» (13 апреля 2014 года)


Աշխատանք ԶԼՄ-ներումԽմբագրել

  • 1991- 1993 - «Ընտանիք և դպրոց» ամսագիր
  • 1993- 2001 - «Ռուսական միտք» թերթի տեսաբան
  • 1994- 1999 - «Ռադիո Ֆրանս»-ի մոսկովյան բյուրոյի թղթակցի օգնական
  • 1999- 2001 - «Լիբերալսոն» թերթի մոսկովյան բյուրոյի թղթակցի օգնական
  • 2001- 2003 - «Նոր Իզվեստիա» թերթի «Մարդը և հանգամանքները» բաժնի թղթակից
  • 2002- 2004 - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Մոսկվայում
  • 2003- 2004 - «Ռուսական սուրհանդակ» օրաթերթի քաղաքական բաժնի հատուկ թղթակից
  • 2004- 2005 - «Ռուսական սուրհանդակ»-ի ներքին քաղաքականության բաժնի խմբագիր
  • 2009 - The New Times ամսագրի տեսաբան

Նա հոդվածներ է հրապարակել «Коммерсант», «Русский телеграф», «Общая газета», «Новая газета», «Московские новости» թերթերում, The New Times, «Огонёк», «Итоги», «Еженедельный журнал» ամսագրերում, ինչպես նաև ֆրանսալեզու Ouest-France, France Soir, Depeche du midi (Ֆրանսիա), Le quotidien (Լյուքսեմբուրգ) հրատարակչություններում: Աշխատել է «France 2» հեռուստաալիքի պրոդյուսեր:

Քաղաքական դիրքորոշումԽմբագրել

2014 թվականի սեպտեմբերին Սվետովան ստորագրեց «Դեկտեմբերի 12-ի կլոր սեղանի» հայտարարությունը, որով պահանջվում է դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից[4]: 2019 թվականի նոյեմբերին նա կոլեկտիվ դիմում է ստորագրել ի պաշտպանություն Հասան Հուսեյնովի:

ԸնտանիքԽմբագրել

Երեխաներ

    • Ֆիլիպ` «Մեծ քաղաք» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր: «Արզամաս» կայքի գլխավոր խմբագիր:
      • Թոռնուհին` Նինա
    • Տիմոֆեյ` Forbes ամսագրի նախկին խմբագիր, ՌԲԿ-ի թղթակից
    • Տիխոն` «Эхо Москвы» ռադիոկայանի նախկին թղթակից և վարող, «Дождь» հեռուստաալիքի նախկին վարող, RTVI հեռուստաալիքի նորությունների վարող:
      • Թոռնիկները` Սոֆիա և Պյոտր
    • Աննա` ուսանողուհի

ՊարգևներԽմբագրել

  • 2003 թվականի «Իրավական կամայականություն» լրագրողական մրցանակի դափնեկիր «Անհատի իրավունքների ոտնահարում» անվանակարգում:
  • Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության մամուլի միջազգային մրցանակի և «Amnesty International» 2003 թվականի «Մարդու իրավունքների և Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման» մրցանակի դափնեկիր:
  • 2003 և 2004 թվականներին պարգևատրել է «Լրագրողական վարվեցողության համար» Անդրեյ Սախարովի անվան «Լրագրողական վարվեցողության համար» մրցանակով:
  • Գերդ Բուցերիուսի անվան «Արևելյան Եվրոպայի ազատ մամուլ» մրցանակի դափնեկիր (Gerd Bucerius-Förderpreis Freie Presse Osteuropas) 2009[5][6]:
  • «Լիբմիսիա» 2018 թվականի լրագրողական մրցանակի դափնեկիր «Ազատական արժեքները խիզախորեն պաշտպանելու համար» անվանակարգում, բանտարկության ընթացքում զոհված մարդկանց նվիրված «ՄԲԽ մեդիա» և Ռադիո «Ազատություն» պորտալներում հրապարակումների շարքի համար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Зоя Светова. Признать невиновного виновным»։ Издательство «Время»։ Վերցված է 2017-03-01 
  2. «Зоя Светова: Ад на земле»։ Радио Свобода։ Վերցված է 2017-03-01 
  3. «Грани.Ру: В Москве прошла акция протеста против разгрома ОНК» (ռուսերեն)։ mirror715.graniru.info։ Վերցված է 2017-03-01 
  4. Заявление «Круглого стола 12 декабря» к Маршу Мира 21-го сентября
  5. «Preisträger 2009»։ Gerd Bucerius-Förderpreise Freie Presse Osteuropas (գերմաներեն)։ ZEIT-Stiftung։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-06-07 
  6. «Премия дня»։ Общество։ Газета «Новые Известия»։ 2009-06-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-07-ին։ Վերցված է 2013-06-07 

Արտաքին հղումներԽմբագրել