Զոյա Նովոժիլովա (ռուս.՝ Зо́я Григо́рьевна Новожи́лова, մարտի 28, 1943(1943-03-28)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Զոյա Նովոժիլովա
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Վորոնեժի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 28, 1943(1943-03-28) (80 տարեկան)
 
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան և «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Վորոնեժի Լենինյան կոմերիտմիության անվան պետական համալսարանը։ 1965 թվականից հանդիսանում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Ղեկավարել է Վորոնեժի քաղկոմի, ՎԼԿԵՄ մարզկոմի բաժանմունքները։

1972 թվականից մինչև 1982 թվականը եղել է ՀԼԿԵՄ-ի կենտրոնական կոմիտեի կարտուղար՝ համարվելով կենտրոնական կոմիտեի և ՀԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի բյուրոյի անդամ։

1982 թվականից եղել է ՌԽՍՖՀ կրթության նախարարի տեղակալ

1987 թվականի հուլիսից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից՝ հետո Շվեյցարիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի միջազգային իրավական բաժնի պետ։ 1994 թվականից սեպտեմբերից մինչև 2002 թվականի ապրիլ ամիսը համարվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի աշխատակազմի միջազգային կապերի վարչության պետ։

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1976-1981)։ ՌԽՍՖՀ Գերագույն Խորհրդի IX համագումարման պատգամավոր[1]։ Ընդգրկված է եղել խորհրդային կանանց կոմիտեի նախագահության կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Список депутатов Верховного Совета РСФСР. 1975». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել