Զոյա Յակովլևա

խորհրդային դերասանուհի, ընդհատակյա գործիչ

Զոյա Տիտովնա Յակովլևա (ռուս.՝ Яковлева Зоя Титовна, բեմական կեղծանունը՝ Պավլովնա, մարտի 17, 1898(1898-03-17), Չեբոքսարի, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1944(1944-04-10), Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի խորհրդային դերասանուհի։ 1941-1944 թվականներին՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ, եղել է Ղրիմյան ընդհատակի ներկայացուցիչ[1][2]։

Զոյա Յակովլևա
ռուս.՝ Зоя
Ծնվել էմարտի 17, 1898(1898-03-17)
ԾննդավայրՉեբոքսարի, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1944(1944-04-10) (46 տարեկան)
Մահվան վայրՍիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍիմֆերոպոլ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և ընդհատակյա գործիչ
Ժանրերդրամատիկական թատրոն

Կենսագրություն խմբագրել

1924 թվականին ավարտել է Կազանի թատերական ստուդիան։ 1918 թվականի նոյեմբերից Ն. Ա. Գինցելի ղեկավարությամբ եղել է Չեբոքսարի ժողովրդական տան թատերախմբի, իսկ 1918–1922 թվականներին՝ ՉՊԱԴ-ի ռուսական թատերախմբի դերասանուհի։ 1925-1938 թվականներին աշխատել է Բրյանսկի և Բեժեցկի քաղաքային և Վոլգոգրադի ու Լենինգրադի մարզային թատրոններում՝ որպես դերասանուհի։ 1938-1941 թվականներին հանդես է եկել Ղրիմի Ա. Մ. Գորկու անվան ակադեմիական թատրոնի բեմում (Սիմֆերոպոլ)[1]։

 
Հուշատախտակ թատրոնի պատին

1942 թվականից մինչև 1944 թվականը գերմանական զորքերի կողմից Ղրիմի օկուպացիայի ժամանակ եղել է գերմանական իշխանությունների հսկողության տակ գտնվող Սիմֆերոպոլի ռուսական դրամայի և կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Ընդհատակյա «Բազե» խումբը, որտեղ ընդգրկված էր Զոյա Յակովլևնան, կազմակերպել է 45 խոշոր դիվերսիաներ և փոխանցել հարյուրավոր հետախուզական տեղեկություններ։ Հետախուզական գործունեության հետ մեկտեղ Զոյա Յակովլևնան կարում, վերակարում և գործում էր ղրիմյան պարտիզանների հագուստներն ու մյուս իրերը։ Ամուսնու՝ դերասան Դմիտրի Դոբրոսմիսլովի միջոցով, ով գիտեր գերմաներեն, հավաքում էր տեղեկություններ[1]։

Զոյա Յակովլևան խաղացել է 100-ից ավելի դերեր, հանդես է եկել նաև մանրապատումներում։ Նրա խաղացած դերերից են՝ Նատաշան (Մաքսիմ Գորկու «Հատակում»), Ակուլկան (Ի. Վ. Սպաժինսկու «Հին տարիներ»), Ուլիտան (Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ») և այլն։ Ղրիմի օկուպացիայի ժամանակ դարձավ ղրիմյան ընդհատակյա խմբի («Բազե» խումբ, 1943-1944) անդամ, հավաքում էր հետախուզական տվյալներ, տարածում թռուցիկներ բնակչության շրջանում և կատարում ընդհատակյա աշխատանքներ։ Գեստապոյի կողմից ձերբակալվում և գնդակահարվում է, թաղված է Սիմֆերոպոլի մոտ գտնվող Դոբկայի եղբայրական գերեզմանոցում։

Հիշատակ խմբագրել

 
Սիմֆերոպոլի ընդհատակայինների եղբայրական գերեզմանոցը

«Բազե» խմբի սխրանքներին է նվիրված Ա. Ա. Վասիլևի և Լ. Դ. Էլստոնի պիեսի հիման վրա բեմադրված «Դերասաններ» (Կամերային թատրոն, Մոսկվա, 1949) և «Նրանք դերասաններ էին» (Ղրիմի դրամատիկական թատրոն, Սիմֆերոպոլ) ներկայացումները, «Նրանք դերասաններ էին» գեղարվեստական ֆիլմը («Մոսֆիլմ», 1982), Մ. Պ. Ուդալովի «Դերասանուհին» պիեսը (Ռուսական դրամատիկական թատրոն, Չուվաշիա)։ Ընդհատակայինների հիշատակին շենքի վրա տեղադրված է հուշատախտակ։

2010 թվականի մայիսի 12-ին «Ռոսիա 1» հեռուստաալիքով ցուցադրվեց ռեժիսոր Ալեքսանդր Բելանովի «Պրեմիերայից հետո գնդակահարություն։ Մի դավաճանության պատմություն» վավերագրական ֆիլմը[3]։

Յակովլևայի անունով փողոց կա Չեբոքսարիում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Г. В. Кириллов (2009). «Яковлева Зоя Титовна». ЧУВАШСКАЯ ЭНЦИКЛОПЕДИЯ.
  2. Геннадий Орешкин (17.03.2018). «Скромный подвиг актрисы Зои Титовны Яковлевой». Экоград.
  3. «ПОСЛЕ ПРЕМЬЕРЫ - РАССТРЕЛ. ИСТОРИЯ ОДНОГО ПРЕДАТЕЛЬСТВА». ТВ Россия 1.