Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձան
Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձան (ռուս.՝ Памятник Зое Космодемьянской), բրոնզե քանդակ Սանկտ Պետերբուրգի Մոսկվայի Հաղթանակի զբոսայգում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած առաջին կնոջ արձանը: Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է:
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Մատվեյ Մանիզեր |
Ճարտարապետ | Վալերի Կիրխոգլանի |
Ստեղծում | 1951 |
Երկիր | ![]() |
Քաղաք | Սանկտ Պետերբուրգ |
Բնակավայր | Մոսկվայի շրջան |
Մասն է | Հաղթանակի զբոսայգի |
պատկերված են
| |
![]() |
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ Լենինգրադի մշակույթի և հանգստի այգին կազմակերպվել է 1939-1941 թվականներին, բայց Հայրենական մեծ պատերազմի ավերածություններից հետո այն կրկին հիմնադրվել է 1945 թվականի հոկտեմբերի 7-ին՝ արդեն որպես Հաղթանակի զբոսայգի Սիզրանսկի դաշտում, նախկին մերձռազմաճակատային գոտում։ Ճարտարապետներ Եվգենի Կատոնինի և Վալերիան Կիրխոգլանիի նախագծի համաձայն՝ այգում հիմնվել է Հերոսների ծառուղի և կառուցվել է «Փառքի ծաղկեպսակ» (ռուս.՝ «Венок славы») շատրվանը, որից երկու սկիզբ առնող ճանապարհներ են կառուցվել, որոնք ավարտվում են Խորհրդային Միության հերոսներ Զոյա Կոսմոդեմյանսկայայի և Ալեքսանդր Մատրոսովի բրոնզե հուշարձաններով[1][2]։
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 18-ամյա հետախույզ Զոյա Կոսմոդեմյանսկայան գերեվարվել է նացիստների կողմից, ենթարկվել դաժան խոշտանգումների, բայց չի մատնել արժեքավոր տեղեկություններ և մահապատժի է ենթարկվել 1941 թվականի նոյեմբերի 29-ին Պետրիշչևո գյուղում՝ մինչև վերջ դրսևորելով անկոտրում կամք[3]։ «Գերմանական զավթիչների թիկունքում պարտիզանական պայքարում ցուցաբերած խիզախության և հերոսության համար» ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1942 թվականի փետրվարի 16-ի հրամանագրով Զ. Ա. Կոսմոդեմյանսկայան հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման[4][5]՝ դառնալով խորհրդային ժողովրդի հերոսության ամենավառ խորհրդանիշներից մեկը[6]։
Խիզախ հետախույզի կերպարը, որն իր օրինակով ոգեշնչել է ժողովրդին դիմակայել թշնամուն, դեռևս պատերազմի տարիներին արտացոլվել է գեղարվեստական գրականության, հրապարակախոսության, կինեմատոգրաֆիայի, գեղանկարչության, մոնումենտալ արվեստի մեջ: Պարտիզանի մահից անմիջապես հետո՝ 1942 թվականին, քանդակագործ Մ. Գ. Մանիզերը Մոսկվայի արվեստի ցուցահանդեսում ներկայացրել է Զոյա Կոսմոդեմյանսկայայի արձանը, որը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության քսանհինգամյակին։ Այս աշխատանքը 1943 թվականին արժանացել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի, որը հեղինակի կողմից փոխանցվել է Պաշտպանության հիմնադրամին։ Ըստ այս մոդելի, որը դարձել է Տրետյակովյան պատկերասրահի ցուցանմուշ, Մ․ Գ․ Մանիզերը բրոնզե արձաններ է ստեղծել Տամբովում և Լենինգրադում տեղադրված հուշարձանների համար։
1951 թվականին Լենինգրադի բրոնզե և չուգունի ձուլման «Մոնումենտսկուլտուրա» գործարանում պատրաստված հուշարձանի կառուցումը Մոսկվայի Հաղթանակի զբոսայգում նվիրվել է երիտասարդ պարտիզանի սխրանքի 10-ամյակին։ Քանդակը, որը տեղադրվել է ճարտարապետ Վ. Դ. Կիրխոգլանիի նախագծի համաձայն, պատվանդանի վրա կանգնած բրոնզե աղջկա կերպար է (3,5 մետր բարձրություն)՝ արձակված կոճակներով բամբակաբաճկոնով, հրացանը ուսին: Թվում է, թե Զոյան մի վայրկյան քարացել է, և նույնիսկ երևում է, թե ինչպես են նրա զգեստի փեշերը թրթռում քամուց: Նրա ամբողջ տեսքը արտահայտում է վճռականություն և քաջություն: Արձանը տեղադրված է աստիճանավոր քառակուսի վարդագույն գրանիտե պատվանդանի վրա, որի վրա ամրացված է բրոնզե սալ՝ ռելիեֆային դափնու ճյուղով և «Զոյա Կոսմոդեմյանսկայա» մակագրությամբ։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 6,5 մետր է։ Հետազոտողների գնահատմամբ՝ Զոյայի կերպարում հստակ երևում են անտիկ շրջանի հերոսության նոտաները, այն ստեղծվել է դասական քանդակին խորապես տիրապետող վարպետի կողմից[7][8][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Сайт "Молодая Гвардия". Московский парк Победы». web.archive.org. 2006-05-09. Արխիվացված է օրիգինալից 2006-05-09-ին. Վերցված է 2020-08-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Московский Парк Победы в Петербурге — история и интересные факты». Արխիվացված օրիգինալից 2024-03-10-ին. Վերցված է 2024-03-23-ին.
- ↑ «Акция #РосгвардияГид. Памятник Зое Космодемьянской в Санкт-Петербурге». Արխիվացված օրիգինալից 2022-12-02-ին. Վերցված է 2024-03-23-ին.
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза т. т. Гурьянову М. А., Космодемьянской З. А., Кузину И. Н., особо отличившимся в партизанской борьбы в тылу против немецких захватчиков» от 16 февраля 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — № 7 (166). — С. 1. Архивировано из первоисточника 15 նոյեմբերի 2021.
- ↑ «Подвиг народа». podvignaroda.ru. Արխիվացված է օրիգինալից 2010-04-14-ին. Վերցված է 2021-06-14-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мир помнит Зою!». Արխիվացված օրիգինալից 2024-03-23-ին. Վերցված է 2024-07-23-ին.
- ↑ «Скульптор-монументалист М. Г. Манизер (1891—1966)». Արխիվացված օրիգինալից 2023-03-25-ին. Վերցված է 2024-03-23-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 27 (օգնություն) - ↑ «Московский парк Победы». Արխիվացված օրիգինալից 2024-03-23-ին. Վերցված է 2024-03-23-ին.
- ↑ «Парк Победы в СПб». Արխիվացված օրիգինալից 2024-03-23-ին. Վերցված է 2024-03-23-ին.