Զոյա Գայդայ
Զոյա Միխայլովնա Գայդայ (ուկր.՝ Зоя Михайлівна Гайдай, մայիսի 19 (հունիսի 1), 1902, Տամբով, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1965[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի երգչուհի (սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941)։
Զոյա Գայդայ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ուկր.՝ Зоя Михайлівна Гайдай |
Ծնվել է | մայիսի 19 (հունիսի 1), 1902 Տամբով, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 21, 1965[1] (62 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | երգչուհի, օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Q12104638? |
Պարգևներ | Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ |
Zoia Gaidai Վիքիպահեստում |
1928-1955 թվականներին եղել է Կիևի օպերայի և բալետի թատրոնի (1930-1934 թվականներին Խարկովի) մենակատարուհի։ 1947-1965 թվականներին դասավանդել է Կիևի կոնսերվատորիայում (1963 թվականից` պրոֆեսոր)։
Դերերգերից են՝ Տատյանա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Չիո-չիո-սան (Պուչչինիի «Չիո-չիո-սան»), Նատալկա (Լիսենկոյի «Նատալկա-Պոլտավկա»)[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Гайдай Зоя Михайловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ ՀՍՀ, հատոր 2։