Զոյա Բերբեր

Թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության ռուս դերասանուհի

Զոյա Բերբեր (ռուս.՝ Бербер, Зоя Рудольфовна, սեպտեմբերի 1, 1987(1987-09-01)[1], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և կրկնօրինակման ռուս դերասանուհի։ Առավել հայտնի է «Իրական տղերք» հեռուստասերիալում խաղացած Լերա Օբորինայի դերով։

Զոյա Բերբեր
Ծնվել էսեպտեմբերի 1, 1987(1987-09-01)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՊերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունPerm State Institute of Arts and Culture?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կրկնօրինակող և հեռուստահաղորդավարուհի

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պերմ քաղաքի թիվ 91 դպրոցի թատերական թեքումով դասարանում։ Խաղացել է մի քանի դպրոցական դերեր։ Յոթ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ և ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի 5-րդ դասարանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է պարարվեստի քոլեջ, այնուհետև` սովորել հագուստի մոդելավորում։

Ընդունվել է Պերմի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտ (Բ. Միլգրամի կուրս), սակայն ստիպված է եղել ակադեմիական արձակուրդ գնալ` «Իրական տղերք» սերիալում աշխատելու համար[2]։

Կարիերա խմբագրել

2009 թվականից մասնակցել է Պերմում գենվող ««Բեմ-մուրճ»» թատրոնի «Փամփուշտներ հավաքողը» ներկայացմանը` Վիկի դերով (ներկայացման ռեժիսորը Ռ. Մալիկովն է)[3]։

2009 թվականի հոկտեմբերին Զոյան մասնակցել է Ռուսաստան-Ֆրանսիա պաշտոնական ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ռեժիսուրայի հարթակ» միջազգային փառատոնին։

2010 թվականից «ՏՆՏ» հեռուստաալիքում՝ «Իրական տղերք» սերիալում խաղացել է Լերայի դերը[4]։ 2015 թվականին Լերայի դերի համար «Հեռուստատեսային ֆիլմում/սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել է «ՏԵՖԻ» մրցանակի։

2011 թվականին Զոյա Բերբերը «Maxim» ամսագրի ռուսական տարբերակի «երկրի ամենասեքսուալ 100 կանանց» ցուցակում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ զիջելով Մարիա Կոժևնիկովային, Վերա Բրեժնևային, Վիկտորյա Բոնյային և Ալինա Արտցին[5][6][7]։

2011 թվականից մասնակցել է Պերմի «Թատրոն-թատրոնի» «Խելքից պատուհաս» ներկայացմանը՝ խաղալով Սոֆիա Պավլովայի դերը (ռեժիսորներ՝ Է. Բոյակով, Ֆ. Գրիգորյան)[8][9]։

2016 թվականի սեպտեմբերի 28-ին թողարկվել է ռեփեր Նիգատիվի «Անկշռություն» տեսահոլովակը, որում գլխավոր դերը խաղացել է Զոյան։

2016 թվականի հոկտեմբերի 12-ին 25/17 երաժշտական խումբը Զոյա Բերբերի մասնակցությամբ թողարկել է «Նոր վիրուս» երգի տեսահոլովակը[10]։

2016 թվականից մասնակցել է Մոսկվայի նահանգային թատրոնի «Կալիգուլա» ներկայացմանը (ռեժիսոր՝ Ս. Զեմլյանսկի)։

2017 թվականին որպես հաղորդավար մասնակցել է «Մոսկվա 24» հեռուստաալիքի «Մարզական պահ» հաղորդմանը։ 2018 թվականից «Մոյա պլանետա» հեռուստաալիքում վարում է «Մեկ օր քաղաքում» ծրագիրը։

2018 թվականին նկարահանվել է գլխավոր հերոսի կնոջ՝ Սվետայի դերում «Հատուցում» սերիալում (աշխատանքային անվանումը «Պրոսպեկտ»), որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 28-ին, «ՆՏՎ» ալիքով։ 2019 թվականին «Ռոսիա 1» հեռուստաալիքով թողարկվել է «Ինը կյանք» սերիալը, որտեղ Զոյա Բերբերը կատարել է գլխավոր դեր։ 2020 թվականի հունվարի 11-ին «Առաջին ալիքով» ցուցադրվել է Էդուարդ Տոպոլի «Մարգարիտայի եղբայրությունը» վեպի հիման վրա նկարահանված «Ամանորյա վերանորոգում» ֆիլմը, որտեղ Բերբերը խաղացել է գլխավոր դերը։

2020 թվականին ԿինոՊոիսկ առցանց կինոթատրոնում մեկնարկած ««Աննա Նիկոլաևնա» նախագիծ» սերիալում խաղացել է անդրոիդ ոստիկան Աննա Կորոլկևիչի գլխավոր դերը։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի հունիսի 29-ին Զոյան ունեցել է դուստր՝ Նադեժդան[11][12], երեխայի հայրը՝ Ալեքսանդր Սինեգուզովը, սցենարիստ է Չիտայից, որի հետ Բերբերը ծանոթացել է դեռևս 2010 թվականին, «Իրական տղերք» սերիալի առաջին եթերաշրջանի սերիաների նկարահանումների ժամանակ[13]։

Դերեր թատրոնում խմբագրել

Տարի Ներկայացում Դեր Դերի պրեմիերայի ամսաթիվ Թատրոն Ռեժիսոր
2009 - մեր օրեր Փամփուշտներ հավաքողը Վիկա 2009 «Բեմ-մուրճ» Ռուսլան Մալիկով
2011 - մեր օրեր Խելքից պատուհաս Սոֆյա Պավլովնա 2011 թվականի նոյեմբերի 8 «Թատրոն թաթրոնի» Էդուարդ Բոյակով, Ֆիլիպ Գրիգորյան
2013 Ռիվերսայդ դրայվ Բարբարա 2013 թվականի սեպտեմբեր «Բեմ-մուրճ» Ալեքսանդր Սոզոնով
2014 Դև Թամարա 2014 «Էրմոլովի անվան թատրոն» Սերգեյ Զեմլյանսկին
2016 Կալիգուլա Մուցիի կինը, բալետի պարուհի 2016 թվականի դեկտեմբերի 23, 24 ՄՆԹ Սերգեյ Զեմլյանսկին
2017 Ֆանդորինի արկածները Ռենատա Քլեբեր 2017 թվականի սեպտեմբերի 23, 24 ՄՆԹ Տատյանա Վդովիչենկո

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Դեր
2010—2019 ս Իրական տղաներ Լերա Օբորինա
2011 ֆ Հարձակում թաղամասի վրա Սեմ (Ջոդի Ուիթաքերի հերոսուհու կրկնօրինակը)
2015 ս Ֆարցա Նադյա Վոստրիկովա, Անդրեայի ընկերուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Интервью с Зоей». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. Зоя Бербер на сайте театра «Сцена-Молот» Արխիվացված 2012-07-08 Wayback Machine
  4. Подробная биография актрисы и фотографии Зои Бербер
  5. [https://web.archive.org/web/20120528115451/http://100.maximonline.ru/ Արխիվացված 2012-05-28 Wayback Machine 100 самых сексуальных женщин страны по версии журнала Maxim]
  6. «Мы ль на свете всех милее, сексуальней и стройнее?». Կոմսոմոլսկայա պրավդա. 2011 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  7. «Названа самая сексуальная девушка страны». Дни.ру. 2011 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  8. «Горе от ума»(չաշխատող հղում) на сайте «Театра-Театра»
  9. Интервью Зои Бербер на сайте администрации города Пермь Արխիվացված 2012-05-31 Wayback Machine
  10. 25/17 (official channel) (2016 թ․ հոկտեմբերի 12). «25/17 п.у. Зоя Бербер "Новый вирус"». Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. Дмитрий Овчинников. Актриса Зоя Бербер родила дочь на сайте perm.aif.ru, 30 июня 2015
  12. Анна Борисова. Звезда «Реальных Пацанов» рассказала о дочке на сайте deti.mail.ru, 9 июля 2015
  13. Ксения Падерина. Зоя Бербер: Узнав о беременности, я проплакала полдня на сайте teleprogramma.pro, 7 мая 2015

Արտաքին հղումներ խմբագրել