Զոկական սեկցիա, կազմակերպվել է Հայ արվեստի տանը կից (Հայարտուն) 1932 թվականին, Թիֆլիսում։ Առաջին նախագահության մեջ գողթնեցի մտավորականներից ընդգրկվեցին Ս. Գևորգյանը, Ա. Մնացականյանը, Ե. Պետրոսյանը, Գ. Մալյանը, Հ. Մկրտումյանը, Հ. Թումանյանը, Ռ. Զարգարյանը, Պ. Պետրոսյանը, Պ. Շիկանյանը, Վ. Աբազյանը։ Սեկցիայի նպատակն էր Գողթնի պատմության և թատրոնի, մշակույթի քարոզը։ Սեկցիայի նախագահության անդամներից ոմանք խաղացել են Զոկական թատրոնում որպես դերասաններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 40 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։