Զոկական թատրոն, թատրոն Նախիջիևանում։ Ստեղծվել է գողթնեցի մտավորականների շնորհիվ՝ 1911 թվականին Թիֆլիսում։ Առաջին անգամ հանդես է եկել Ռ. Զարգարյանի «Ադաթ չի» կատակերգության բեմադրությամբ 1911 թվականի փետրվարի 2-ին, զոկերի բարբառով։ Աշխատել է ընդմիջումներով մինչև 1930-ական թվականները։ Բեմադրվել են Հ. Թումանյանի, Ռ. Զարգարյանի («Աստված թակի զոկի խասիաթը», «Ադաթ չի», «Փրշտա կատու»), Ս. Սողոմոնյանի և այլ գողթնեցի ստեղծագործողների կոմեդիաները և պիեսները։ Այդ գործերը, որոնք գրված են Ագուլիսի բարբառով հիմնականում նվիրված են Գողթնի նիստուկացին և հանդիսատեսների շրջանում վայելել են մեծ ժողովրդականություն։ Այդ թատրոնում որպես դերասաններ խաղացել են Վ. Աբազյանը, Հ. Մկրտումյանը, Պ. Շիկանյանը, Ե. Պետրոսյանը, Ռ. Զարգարյանը և Հ. Թումանյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 39 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։