Զոլտան Ռոժնյայի (հունգ.՝ Rozsnyai Zoltán, հունվարի 29, 1926(1926-01-29)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - սեպտեմբերի 10, 1990(1990-09-10)[1][2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի-ամերիկացի դիրիժոր։

Զոլտան Ռոժնյայի
Ծնվել էհունվարի 29, 1926(1926-01-29)[1]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Երկիր Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 10, 1990(1990-09-10)[1][2] (64 տարեկան)
Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և երաժշտական ղեկավար
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1950)

Կենսագրություն խմբագրել

Զոլտան Ռոժնյային ծնվել է Բուդապեշտում 1926 թվականին։ Ավարտել է Ֆերենց Լիստի անվան երաժշտական ակադեմիան, որտեղ սովորել է Զոլտան Կոդայու, Բելա Բարտոկի, Էռնստ ֆոն Դոնանյայի, դիրիժորություն՝ Յանոշ Ֆերենչիկի դասարաններում։ Տասը տարեկան հասակում համերգների դաշնակահար էր և ակադեմիա երբևէ ընդունված ամենաերիտասարդ ուսանողը։ Քսանչորս տարեկանում նշանակվել է Դեբրեցենի օպերայի և, համապատասխանաբար, Միշկոլցի, Պեչի, Դյորի նվագախմբերի երաժշտական տնօրեն։ 1954 թվականին դարձել է Հունգարիայի ազգային ֆիլհարմոնիկի մշտական դիրիժորը։ 1956 թվականի մայիսին Հռոմում արժանացել է միջազգային դիրիժորի մրցույթի երկրորդ մրցանակին, որի արդյունքում անհապաղ Հռոմ վերադառնալու և հրավիրյալ դիրիժոր աշխատելու հրավեր է ստացել։ 1956 թվականի Հունգարիայի հեղափոխությունից հետո հեռացել է Բուդապեշտից, ուղևորվել Վիեննա, որտեղ հիմնադրել է հայտնի Հունգարական ֆիլհարմոնիկը, որի կազմում ընդգրկված էին արտաքսված ականավոր երաժիշտներ։ Հունգարական ֆիլհարմոնիկը նրա անխոնջ ջանքերի շնորհիվ դարձել է Եվրոպայում ամենաակնառու երաժշտական նվագախմբերից մեկը։ Ռոքֆելեր և Ֆորդ հիմնադրամների աջակցությամբ նվագախումբը 1959 թվականին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ[3]։

1961 թվականին Զոլտան Ռոժնյային դարձել է Միացյալ Նահանգների բնակիչ։ 1962 թվականին եղել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնի օգնականը։ 1963 թվականին դարձել է Քլիվլենդի ֆիլհարմոնիկ, հաջորդ տարի՝ Յուտիկայի սիմֆոնիկ նվագախմբերի երաժշտական տնօրեն։

1967 թվականին 130 թեկնածուներից ընտրվել է Սան Դիեգո սիմֆոնիայի երաժշտական տնօրեն։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը կատարել է իր առաջին պրոֆեսիոնալ ձայնագրությունը։ 1982 թվականին Համաշխարհային տոնավաճառի առթիվ հիմնել է Նոքսվիլի սիմֆոնիկ նվագախումը, 1987 թվականին՝ Սան Դիեգոյի միջազգային նվագախումբը։ Այս նվագախումբը բաղկացած էր մի խումբ ընտրյալ երիտասարդ երաժիշտներից, որոնք սիմֆոնիկ նվագախմբերի և երաժշտական համույթների հետ հանդես էին եկել ամբողջ աշխարհում։ Նվագախումբը մեծ պահանջարկ էր վայելում նաև Մեքսիկայում։ Ռոժնյային Սան Դիեգոյի միջազգային նվագախումբը միացրել է Pro-Musica Ensenada-ին և Մեքսիկայի Convivium Musicum Choir-ին։ Նվագախմբի հետ կատարել է Մոցարտի Ռեքվիեմը, Վիվալդիի Գլորիան և ձայնագրել է Յոզեֆ Հայդնի «Տարվա եղանակները»։

1990 թվականին Ռոժնյային աշխատել է Սան Դիեգոյի միջազգային համալսարանի նվագախմբի հետ։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին մահացել է սրտի կաթվածից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. «BIGHUNS». 2007 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Ap (1990 թ․ սեպտեմբերի 13). «Zoltan Rozsnyai, 64, Founder of Orchestra». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.