Զուլֆիղար բեկ Բաղիրբեկով (ադրբ.՝ Zülfüqar bəy Bağırbəyov, 1884, Շուշի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1916, Օլթիի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն), ռուս ռազմական գործիչ։

Զուլֆիղար բեկ Բաղիրբեկով
Ծնվել է1884
ԾննդավայրՇուշի, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1916
Մահվան վայրՕլթիի գավառ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռազմական գործիչ

Միրզա Իսմայիլ Մախզունի թոռը։

Կենսագրություն խմբագրել

Զուլֆիղար բեկ Միրզա Ալի Աքբեր օղլու Բաղիրբեկովը ծնվել է 1884 թվականին Շուշիում։ Սերել է Ջավանշիր-Դիզակ մահալի Գաջիլիների տոհմից։ Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից է[1]։ «Նիվա» ամսագրի 1905 թվականի 25 –րդ համարի 496 էջում տեղադրված է Արևելա-Սիբիրյան 33-րդ հրաձգային գնդի պորուչիկ Զուլֆիղար բեկ Բաղիրբեկովի լուսանկարը, ով խիզախաբար մարտնչել է փետրվարյան մարտերին և վիրավորվել է։

Վերադառնալով Պորտ-Արտուրից՝ շտաբս-կապիտանի աստիճանով ծառայել է 52-րդ հատևակային դիվիզիայի Նորբայազետյան հետևակային գնդում[2]։ Առաջին Աշխարհամարտի տարիներին մասնակցել է ավստրո-ռումինական ռազմաճակատի մարտերին։

Զուլֆիղար-բեկի ժամանակակից, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջնորդներից մեկը՝ Նագի-բեկ Շեյխզամանլին, իր՝ Թուրքիայում հրատարակված «Հուշեր» գրքում գրում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Զուլֆիղար-բեկ Բաղիրբեկովի ընտանիքին հայտնել են այն մասին, որ նա զոհվել է պատահական գնդակից, 1916 թվականին Կովկասյան ռազմաճակատում, Օլթի գավառի մերձակայքում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Чингизоглу А. Гаджилылар / А. Чингизоглу. – Баку: Сой, 2004. – 122 с. (на азербайджанском языке)., с. 230
  2. Кавказский календарь на 1914 год. — Тифлис, 1913, с. 605