Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից

Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից, թուրքական իրականության մեջ հայտնի է որպես Իզմիրի ազատագրում (թուրքերեն՝ İzmir'in Kurtuluşu), հույն-թուրքական առճակատումների վերջին շրջափուլի կարևորագույն մարտը, որն ազդարարում է Թուրքիայի անկախության պատերազմի ավարտը[2]։

Զմյուռնիայի գրավումը թուրքերի կողմից
Թվականսեպտեմբերի 9, 1922
Մասն էՀույն-թուրքական պատերազմ
ՎայրԶմյուռնիա, Օսմանյան կայսրություն (ներկայումս՝ Իզմիր, Թուրքիա)
ԱրդյունքԹուրք հրոսակների փաստացի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Քեմալական ԹուրքիաՀունաստան Հունաստանի թագավորություն
Հրամանատարներ
Ֆահրեթին փաշաԱրիստեիդիս Ստերգիադիս
Կողմերի ուժեր
անհայտ40,000 (Զմյուռնիայի պաշտպանության բանակ)[1]
Ռազմական կորուստներ

Զմյուռնիայի հանձնումից հետո Մուդրոսում Հունաստանի թագավորության և Թուրքիայի միջև սկսվում են զինադադարի բանակցություններ, որտեղ էլ հույները Զմյուռնիան հանձնում են հաղթած թուրքական կողմին։

Ճակատամարտ խմբագրել

Դումլուփընարի ճակատամարտում պարտության մատնելով հունական բանակին՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած թուրքական ուժերը զարգացնում են իրենց ռազմավարական հաջողությունները և ավելի խորանում դեպի արևմտուտք՝ հույների փաստացի վերահսկողության սահմաններ։

Դումլուփընարի ճակատամարտում մեծ կորուստներ կրած հունական բանակը ստիպված է լինում նահանջել և հանգրվանում է հարավում՝ Զմյուռնիա ծովափնյա քաղաքում (ներկայումս թուրքերի կողմից վերանվանվել է Իզմիր)։ Նկատելով թուրքերի մոտենալը քաղաքին՝ հունական բարոյալքված բանակը թողնում է քաղաքը՝ մեծաթիվ զոհերից խուսափելու համար։ Սեպտեմբերի 8-ին հունական վերահսկողությունը Զմյուռնիայում դադարում է։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, քաղաքը նվաճվում է թուրքերի կողմից։

Զմյուռնիայի գրավումից հետո կողմերը հանդես են գալիս զինադադարի կնքման պատրաստակամությամբ։ Շուտով երրորդ կողմերի ներգրավվածությամբ սկսվում են Մուդրոսի բանակցությունները։ «Իզմիրի ազատագրման» օրը Թուրքիայի Հանրապետությունում նշվում է որպես ազգային ազգային օր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Greeks surrender Smyrna to Turks after shell fire, New York Times, published September 10, 1922.
  2. Karavasilis, Niki (2010). The Whispering Voice of Smyrna.